Բարձրաստիճան պաշտոնյաները «պատերազմ են հայտարարել» ԱԱԾ-ին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ իրար հերթ չեն տալիս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հասցեին կտրուկ հայտարարություններ հնչեցնելու հարցում: Երեկ` ասուլիսի ժամանակ, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, որին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, ասել է. «Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում, եւ, առհասարակ, ես իրեն էլ կոչ կանեմ` այս թեմայով ինքը չխոսի: Մենք ունեցել ենք աշխատանքային հարաբերություններ, ու որեւիցե խնդիր չի եղել, բայց կոչս շատ հստակ է, որ չխառնվեն մարդիկ, ովքեր իրավասու չեն խառնվել, որովհետեւ դա դիտարկվելու է որպես ճնշում հետագա իրավական գործընթացների վրա»:


Նախօրեին էլ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, խոսելով ՔԿՀ-ներում ԱԱԾ իրականացրած ստուգումների տեսագրությունների մասին, ասել էր. «Կարծում եմ՝ այդ ամենի գնահատականը կտա ծառայողական քննությունը։ Մտածե՛ք, խնդրեմ, արդյոք քրեակատարողական հիմնարկներում բան չի՞ փոխվել»։ Իսկ լրագրողների հարցին, թե ինքն այսպես կասկածի տակ չի դնում արդյոք ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութում առկա փաստերը, Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ իրականացվում է նախաքննություն, որը կպարզի՝ այդ ամենը համապատասխանում է իրականությանը, թե ոչ։


Նկատենք, որ նախկինում դժվար էր պատկերացնել, որ բարձրաստիճան պաշտոնյաները կհամարձակվեն «պատերազմ հայտարարել» ԱԱԾ-ին, էլ ուր մնաց` անձնապես քննադատություններ հնչեցնեին այն ժամանակվա ԱԱԾ տնօրենների հասցեին:

Այնինչ այսօր միանգամայն այլ իրավիճակ է, ընդ որում` այդ իրավիճակն այնքան էլ ուրախալի չէ»:

դիտվել է 1125 անգամ
Լրահոս
ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am