Սթափվեք գժուկներ

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը տեղեկացնում է, որ «ասֆալտափռման» օպերացիայի շրջանակում ոստիկանության աշխատակիցները Ծովակալ Իսակովի պողոտայից բերման են ենթարկել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) թիկնազորի անդամներին: Կայքի տեղեկություններով, Արկադի Համբարձումյանը ամենագնաց «Մերսեդեսով» է եղել, որի հետեւից մեկ այլ մեքենայով եղել է նրա թիկնազորը: Ըստ մեր տեղեկությունների՝ «ասֆալտին» պառկեցնելու պատճառը թիկնազորով երթեւեկելն է եղել:
Մեր տեղեկություններով իրականում Դերժավայի Արկադին սերտ շփումներ ունի Սերժ Սարգսյանի հետ, ինչն էլ պատճառ է դարձել այս օպերացիան իրականացնելու համար: Նիկոլ Փաշինյանը շարունակում է հակահեղափոխական օջախներ գտնել իր համար ու հերթով գնալ այդ օջախները չեզոքացնելու:
Անշուշտ, տարակուսելի է ում կամ ինչի համար են այսպիսի լուրեր տարածում: Միթե իշխանությունները մտածում են, որ այսպիսի էժանագին բեմադրություններով դեռեւս հնարավոր է սնել հանրությանը: Նոր հայաստանյան իրողություններում ամենամեծ հակահեղափոխականը վարչապետի գլխավորած քաղաքական թիմի՝ երկրին հարվածող արտաքին ու ներքին օրակարգային խնդիրներին դիմագրավելուն անպատրաստ լինելն է, հասարակությանը «սև ու սպիտակի» բաժանելը, պետության ղեկավարի «ասֆալտին փռելու», «ծնոտը ջարդելու» ցուցումներն ու գործողությունները: Այս գործողություններից հետո միթե կարելի է ակնկալել, որ որեւէ ներդրող կգա Հայաստան կամ ցանկություն ու համարձակություն կունենա ներդրումներ կատարել: Հենց այս պատճառով է, որ իշխանության հռչակած տնտեսական հեղափոխությունն անընդմեջ բախվում է ներքին և արտաք լրջագույն դիմադրության, խոշոր բիզնեսի ներկայացուցիչների և ներդրողների հետ վարվող քաղաքականությունը իրականացվում է հին վարչակարգի պատժիչ գործիքներով:
Դատական համակարգում ևս վստահության ճգնաժամ է, ամիսներ են անցել, հասարական ուշադրության առանցքում գտնվող և ոչ մի գործ իր տրամաբանական ավարտին չի հասել, քանզի գործ ունենք հեռախոսային արդարատության հետ, երբ որեւէ մեկին փակելու հարցը կայացվում է ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով, իսկ քրեական գործերը կարվում են ոչ հիմնավոր փաստերի վրա:
Այս տխուր իրավիճակում պարծենալ, թե հայրենի ոստիկանությունը մի քանի թիկնապահի փռել է ասֆալտին միայն այն բանի համար, որ նրանք ուղեկցել են ՀՀԿ-ի հետ սերտ կապեր ունեցող գործարարին, նույնիսկ մանկամտություն էլ չէ, այլ անմեղսունակություն: Եւ ինչպես ժամանակին դասականը կասեր՝ <<Սթափվեք գժուկներ>>, երկրում տեղի է ունեցել, ինչպես դուք եք ասում՝ ոչ բռնի, թավշյա հեղափոխություն ու սադոմազոխիզմ տեսարաններով հնարավոր չէ պետություն կառուցել, գործ անելու ժամանակն է:

Անի Սահակյան

դիտվել է 4406 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am