Ծառուկյանի հարցը ձգվում է,ինչ հստակեցումների է սպասում իշխանությունը

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդեպ անհասկանալի դիրքորոշում են որդեգրել: Արդեն քանի օր է հանրային ուշադրության կենտրոնում է հարցը, թե, ի վերջո, ինչ որոշում կկայացնի իշխող ուժը Ծառուկյանի հարցում: Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն՝ ի դեմս գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում և պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։
Դիմումի համաձայն՝ ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում և ԱԺ նիստի ժամանակ ելույթում խախատել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք իրավական դրույթներ։ Մասնավորապես, կից գրություններում նշվում է պատգամավորական մանդատի անհամատեղելիության խախտումը․ «Պատգամավորն իր խոսքում նշել է, որ իր գործը թողել է ներդրողների հետ, եկել, որ բացատրի․ ես իմ կառավարիչներին ասել եմ էժանացրեք 10 000 դրամով ցեմենտը, ասել եմ շահույթը թող շատ քիչ լինի, մենք քայլ կատարենք»։ Հարկային պարտավորությունների հետ կապված հարցին պատգամավորը պատասխանել է․ «Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա էլ ստուգվում ա, նայել են, չեն հավատացել, որ հնարավոր ա 3 մլն գազի գումար տալ, ես չեմ ասում քանի գործարան կա, ով ոնց ա մուտք գործել, իմ հիմնարկի առաջ պատասխանատու եմ, թող գան նայեն ինչքան գազ ենք ծախսել, ինչքան հոսանք ենք ծախսել»։

Թվում էր, թե Ծառուկյանի հետ կապված նման հարցադրումներ չպետք է առաջ գային՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ Գագիկ Ծառուկյանի պատգամավորության հարցը որոշվել էր քաղաքական համաձայնության արդյունքում ու եթե Նիկոլ Փաշինյանն իսկզբանե դեմ լիներ գործարարի խորհրդարանում հայտնվելուն, ապա Ծառուկյանն այսօր այլ տեղում կլիներ: Սակայն իշխանությունը մի քանի օր է դիվանագիտական պահված է դրսեւորում այս հարցի հետ կապված: Նախօրեին խմբակցության փակ նիստ էր հրավիրվել, որի ընթացքում ըստ էության որոշում չկայացվեց եւ նիստից հետո հայտարարվեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարությամբ հանդես կգա: Մմեկ օր հետո էլ պարզվեց, որ Միրզոյանի մոտ է արդեն փոքր կազմով քննարկում եղել եւ կրկին իշխանությունը ձգում է ինտրիգը ու որոշում չի կայացվել՝ դիմում են արդյոք ՍԴ, թե համարում, որ ՔՈ-ի դիմումը հիմնավոր չէ: Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ խմբակցությունն այսքան երկար է քննարկում այդ հարցը, չէ՞ որ փաստեր են ներկայացված, նիստից հետո Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռռուբինյանը պատասխանեց. “Պատճառն այն է, որ ցանկացած քաղաքական որոշում կայացնելուց առաջ ահնրաժեշտ է քննարկել որոշման հետ կապված հանգամանքները և վտտահ լինել, որ ամեն ինչ կատարվում է տրամաբանության և լեգիտիմության շրջանակներում”:
Ռուբեն Ռուբինյանը հավելեց, որ համակողմանի քննություն պետք է լինի՝ թե քաղաքական, թե իրավական: Գագիկ Ծառուկյանը, նրա խոսքով, հստակեցումներ պետք է մտցնի այս հարցի վերաբերյալ: Իր իսկ շահերից է բխում բացատրել, թե ինչ են նշանակում իր հայտարարությունները:
Հետաքրքիր է այդ ինչ հստակեցումների մասին է խոսքը, մի կողմից Ռուբինյանը հայտարարել է, թե անձամբ իր կարծիքով էլ Ծառուկյանի որոշ հայտարարություններ խնդրահարույց են, մյուս կողմից՝ ասել է, որ նա պետք է հստակեցումներ մտցնի: Եթե կա խնդիր, ապա այդ հայտարարություններում, ապա դա ոչ թե իշխող ուժի լուծելիք հարցն է, այլ ՍԴ: Այլ հարց է, որ Իմ Քայլում հավանաբար սպասում են այլ հստակեցումների, մասնավորապես, Ծառուկյանի հավաստիացումներին, որ ինքը վտանգավոր հավակնություններ այսուհետ չի դրսեւորի:

Անի Սահակյան

դիտվել է 1291 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am