Դավիթ Սանասարյանի հանցավոր ինքնավստահությունը

 Պաշտոնական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը որոշել է բաց մենամարտի դուրս գալ ԱԱԾ-ի և ողջ իրավպահ համակարգի դեմ։ Սանասարյանն, ինչպես հայտնի է, այս պահին ունի 

մեղադրյալի կարգավիճակ՝ «հեմոդիալիզի գործով» պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու համար։ Նրա պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, ընթանում է նախաքննություն։ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը օրերս հայտարարել էր, որ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, առերեսումներով։ Եվ ահա Սանասարյանը հրավիրում է մամուլի ասուլիս և հակադարձում՝ ասելով, որ բացառվում է, որ ինքը տեղյակ լիներ անգամ չնչին կոռուպցիոն քայլերի մասին ու չկանխեր դա՝ իրավապահներին դիմելով ու ծառայողական քննություն նշանակելով։ Նա նորից և նորից պնդել է, որ գործը շինծու է։

Լրագրողների հարցին՝ Սանասարյանն անձամբ խնդիրներ ունի՞ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, Սանասայանը պատասխանել է․ «Նախ, առաջին հերթին, իմ ու պարոն Վանեցյանի հարաբերությունները որևէ ձևով չպետք է կապ ունենան այդ գործի հետ։ Պարոն Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում, և առհասարակ, ես իրեն էլ կոչ կանեմ՝ այս թեմայով ինքը չխոսի․ սա մեկ։ Երկրորդ՝ մենք ունեցել ենք աշխատանքային հարաբերություններ, որևէ խնդիր չի եղել, այսքանը։ Բայց, կոչս շատ հստակ է, որ չխառնվեն այն մարդիկ, ովքեր իրավասու չեն խառնվել, որովհետև դա հետագայում ազդելու է իրավական գործընթացների վրա»,- հայտարարել է Սանասարյանը։ Անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկատվությանը, թե Վանեցյանը վարչապետ Փաշինյանին տեսանյութ է ներկայացրել, որտեղ երևում է, թե ինչպես են գումար փոխանցում Սանասարյանին, վերջինս հայտարարել է, որ եթե որևէ լրատվամիջոց հրապարկի նման տեսանյութ, ինքը պատրաստ է հենց այդ պահին կտրել իր ձեռքը։
Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը ևս մտահոգիչ է համարել, որ Սանասարյանի գործի հետ կապված՝ ԱԱԾ տնօրենը հրապարակավ ելույթ է ունենում և խոսում նախաքննության՝ հիմնավորված լինելու մասին, այն դեպքում, երբ նախաքննությունը դեռ չի ավարտվել։ Նա նաև կարծիք է հայտնել, թե
այս կերպ ոտնահարվում է անմեղության կանխավարկածը, բացի այդ՝ քրեական դատավարության համաձայն՝ քննիչն անկախ է, ենթարկվում է օրենքին, իսկ այս դեպքում քննիչի հանդեպ ԱԱԾ-ն անուղղակի ճնշում է գործադրում։ Սանասարյանը նաև ասել է, թե ժամանակին իրեն զգուշացրել են, որ ստուգելով հեմոդիալիզի գնման համակարգը՝ մտնում է մի դաշտ, որտեղ լուրջ հակահարձակում է լինելու, քանի որ տրորում է նախկին օլիգարխների շահերը: Ստացվում է, որ Սանասարյանը անուղղակիորեն մեղադրում է ԱԱԾ-ին՝ օլիգարխների շահերը սպասարկելու և իրեն հանիրավի մեղադրելու մեջ։

Պետք է նկատել, որ Հայաստանի պատմության մեջ սա աննախադեպ վիճակ է, երբ երկրի ղեկավարի անմիջական ղեկավարության տակ գտնվող երկու կարևորագույն պետական ինստիտուտների առաջին դեմքերը բացահայտ հակամարտում են միմյանց դեմ։ Այս համատեքստում Դավիթ Սանասարյանի ինքնավստահությունը, մասնավորապես մեղադրական տոնայնությունը, թե ինքը կորած մարդ չէ, ու ինքն էլ բազմաթիվ ինֆորմացիաներ է ստանում, երկու բան է նշանակում՝ կա՛մ գործ ունենք ներպետական քաղաքական համակարտության հետ, որի շրջանակում որոշում է կայացվել ժերտվա տալ Դավիթ Սանասարյանին, կա՛մ էլ խոսքը դասական կոռուպցիոն հանցանքի մասին է, որը կարող է դեռևս զարգացում ունենալ ու վտանգավոր ընթացք ստանալ։ Երկու դեպքում էլ տուժողը պետությունն ու իշխանություննն են, որովհետև մեկ տարվա ընթացքում ազնիվ հեղափոխականի վերափոխումը կոռուպցիոներ պաշտոնյայի, ծանր հարված է հեղափոխությանը։ Առաջին դեպքում, եթե խոսքը քաղաքական, ընդհուպ մինչև աշխարհաքաղաքկան ինտրիգի մասին է, միևնույնն է, պարզ է, որ ծուխն առանց կրակի չէր կարող լինել։ Հետևապես, եթե անգամ հավատանք սորոսական թևի այն վարկածին, թե Փաշինյանը որոշել է Կրեմլին հաճոյանալու համար զոհել Դավիթին, ապա կսատացվի, որ ԱԱԾ-ն ուղղակի, նպատակահարմարությունից ելնելով, բացել է Սանասարյանի սև արկղը, բայց դա չի նշանակում, թե Փաշինյանի թիմի մյուս անդամների համար նման արկղեր չկան։
Եթե կողքից հետևելու լինենք կողմերի վարքագծին, ապա Սանասարյանը ակնհայտորեն դուրս է գալիք ինքնատիրապետումից, և ցուցաբերում է ագրեսիվ ինքնապաշտպանություն։ ԱԱԾ-ն, սակայն, շատ ավելի պետականամետ ու լուրջ վարքագիծ է հանդես բերում՝ չտրվելով պատասխանելու, գնահատելու և հակադարձելու գայթակղությանը։ Ինչ վերաբերում է Փաշինյանին, թերևս ուշացումով, բայց արդեն ժամանակն է, որ նա հասկանա, թե որքան կարևոր է ճիշտ կադրին ճիշտ տեղում նշանակելը։  


Հայկ Դավթյան

 

դիտվել է 5598 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am