Սկսեցին «տառապել» Արցախի ցավով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն չպետք է աչք փակի եվրոպական տարածաշրջանում առկա հակամարտությունների վրա: Նա կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին կոչ է արել հանդիպել ու քննարկել անվտանգության ոլորտում առկա խնդիրները, գրում է ria.ru-ն:

«Այստեղ՝ մեր ընդհանուր տանը, կուտակվել են բազում խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան՝ Լեռնային Ղարաբաղը, Մերձդնեստրը, ավելացել է Ուկրաինան և այն արդեն լուրջ հակամարտություն է, շատերն այն պատերազմ են անվանում»,-ասել է երկրի ղեկավարը:

Բելառուսի նախագահը նշել է, որ հաճախ է ԵԱՀԿ-ին քննադատում նրա համար, որ կառույցը շատ թույլ է արձագանքում այդ հարցերին: «Բայց չէ՞ որ դա ԵԱՀԿ աշխատանքի համար անմիջական թեմա է, քանի որ կառույցը նախևառաջ զբաղվում է եվրոպական մայրցամաքում անվտանգության ապահովման գծով: Ոչ մի դեպքում չի կարելի աչք փակել այդ խնդիրների վրա»,-ասել է Լուկաշենկոն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ հանդիպմանը:

Բելառուսի նախագահի կարծիքով՝ ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարները պետք է հավաքվեն ու քննարկեն ստեղծված իրավիճակից դուրս գալու հավանական ուղիները: «Ստամբուլից հետո պետությունների ղեկավարները մասշտաբային հանդիպում չեն ունեցել՝ չնայած որ դրա կարիքը կա: Պետք է հավաքվել և լուծել, եթե չհաջողվի լուծել, գոնե կուրվագծվեն ուղիներ, ինչ-որ հեռանկարներ»,-եզրափակել է Լուկաշենկոն:
Ալիևի ընկերը, շարունակում է օտարերկրյա գործընկերների հետ հանդիպմանը տաք պահել ԼՂ խնդրի թեման: Մյուս կողմից, հիմա էլ ավելացել է Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ում՝ գլխավոր քարտուղարի հարցում: Բելառուսը չի կարողանում առաջ տանել իր թեկնածուին, սա էլ իր հերթին լրացուցիչ գործոն է, որ «Բատկան» ընդդեմ հայկական կողմի շարունակի իր քաղաքականությունը:

Օրերս, հիշեցնենք, որ ղարաբաղյան թեման նաև քննարկվել Պուտին-Ալիև մակարդակով: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպման ընթացքում քննարկվել էին նաև ԼՂ հակամարտությունը: Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ջանքեր չի խնայի հակամարտության կարգավորման համար:

Ալիևը բարձր է գնահատել ՌԴ-ի ջանքերը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, հակամարտության կարգավորման գործում: Նրանք նաև վստահություն էին հայտնել Բաքվի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա հաջող զարգացման հարցում:

Թամար Բագրատունի

դիտվել է 1624 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am