Տհաճ անակնկալի ինտրիգը պահպանվում է. սպասվում է ապտակ

Ի վերջո, ե՞րբ կստորագրվի Եվրամիություն-Ադրբեջան համաձայնագիրը: Վերջին երկու օրերին այս հարցի շուրջ Բաքվից հակասական ազդակներ են ստացվում:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նախ, Ադրբեջանի խորհրդարանի` Միլի Մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը, օրերս կայացած լիագումար նիստի ժամանակ դիմելով պատգամավորներին, հայտարարեց, թե Բրյուսելի և Բաքվի միջև պայմանագրի նախագիծն արդեն իսկ պատրաստ է և այն կնքվելու է հաջորդ ամիս` մայիսի 13-ին:

«Ադրբեջան-ԵՄ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը պատրաստ է: Դրանում արտացոլված է նաև Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման փաստը», ասում է Ասադովը:
Խորհրդարանի խոսնակի այս հայտարարության հաջորդ օրն արդեն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ստիպված էր հերքել Ասադովի հայտարարությունները` պնդելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: «Մայիսի 13-ին Եվրամիության և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում չի ակնկալվում: Բանակցությունները այն փաստաթղթի շուրջ, որ հանդիսանալու է ԵՄ և Ադրբեջանի հարաբերությունների իրավական հիմքը, դեռ շարունակվում են», - նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարում էր, թե կողմերը մոտ են բանակցությունների ավարտին: «Վերջերս մենք կարողացանք բանակցությունների առարկա հանդիսացող խնդիրների երեք խմբերի շուրջ համընթաց քննարկում կազմակերպել: Պայմանագրում առկա խնդիրների 90 տոկոսը համաձայնեցված է, և առաջընթացի հնարավորությունները բավական լավն են», - նշում էր Մամեդյարովը:

Ադրբեջանական կայքերում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում, այնուամենայնիվ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման մասին դրույթ: Եթե սա իրականությանը համապատասխանում է, ապա սա միանշանակ, կարելի է ձախողում համարել:
Ինչևէ, Եվրամիության ղեկավարությունը Եվրոպական հանձնաժողովին, ինչպես նաև այս կառույցի արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիին

Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու մանդատը տրամադրեց 2016-ի նոյեմբերին: Նոր համաձայնագիրը պետք է փոխարինի 1996-ին կնքված երկկողմ փաստաթղթին:
Ադրբեջանական ընդդիմությունը, սակայն, եվրոպական կառույցներին խորհուրդ է տալիս չշտապել: Անցած շաբաթավերջին Բաքվում կայացած քննարկման ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները մտավախություն էին հայտնում, որ Բրյուսելը կարող է աչք փակել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա՝ հանուն նոր համաձայնագրի կնքման: «Ադրբեջանը ժամանակին անդամագրվեց Եվրոպայի խորհրդին և խավիարային դիվանագիտության միջոցով վարկաբեկեց եվրոպական գաղափարը: Մենք նման երկրորդ իմիտացիայի ականատեսը դառնալու ցանկություն չունենք», - հայտարարում էր Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին:

«Եվրամիությունը չպետք է սեպարատ համաձայնագիր կնքի` հանուն աշխարհաքաղաքական և էներգետիկ շահերի զոհաբերելով ժողովրդավարությունը», - նշում էր մեկ այլ հայտնի ընդդիմադիր Փանահ Հուսեյնը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3001 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am