Եթե Արմեն Սարգսյանն է առանց վախենալու Փաշինյանին «կծում», նշանակում է՝ «ժողովրդի վարչապետի» մոտ լուրջ խնդիրներ կան

Այս կամ այն նշանակալի կամ ձևական առիթով շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղելու սիրահար Արմեն Սարգսյանը, ով սեփական «անշառ» PR–ով է զբաղվում համբուրգեր սարքելով, նախագահական նստավայրի դիմաց քոչարի պարելով կամ երեխաների հետ պաղպաղակ ուտելով, շնորհավորական ուղերձ չէր հղել «Քաղաքացու օրվա» կապակցությամբ։

Արարողակարգերի, տոների, ֆուրշետների, շնորհավորական տեքստերի, մի խոսքով՝ ձևական բաների մեծ սիրահար Ա. Սարգսյանը ոչ թե մոռացել էր շնորհավորել, այլ ամեն ինչ արել էր՝ տարանջատվելու համար քաղաքացու, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու օրվանից։

«Ֆակտոր» կայքի հետ զրույցում անդրադառնալով չշնորհավորանքի թեմային՝ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը նշել է հետևյալը. «Այո՛, Քաղաքացու օրվա կապակցությամբ նախագահ Սարգսյանը պաշտոնական շնորհավորանք չի հղել, փոխարենն այդ օրը հանրապետության նախագահի աշխատակազմում աշխատանքի է ընդունել հայրենիքի ևս մեկ պաշտպանի՝ Լիպարիտ Մելքոնյանին: ՀՀ ևս մեկ քաղաքացի ապահովվել է աշխատանքով, ինչպես խոստացել էր նախագահ Սարգսյանը շուրջ մեկ տարի առաջ»։

Ա. Սարգսյանի օգնականի հայտարարությունը «թարգմանաբար» նշանակում է՝ մինչ Նիկոլ Փաշինյանը մսխում էր բյուջեի 124 միլիոն դրամն ու խորովածի օգնությամբ նշում իր իշխանության գալու միամյակը՝ ժողովրդի կյանքում իրական փոփոխություն չբերող էժանագին տեսարաններ ապահովելով ու կոնկրետ քաղաքացու համար ոչինչ չանելով, Արմեն Սարգսյանը կոնկրետ աշխատանքով է ապահովում ՀՀ քաղաքացու։ Ընդ որում՝ նախագահի նստավայրից հիշեցնում են Սարգսյանի՝ մեկ տարի առաջ տված խոստման մասին՝ ակնարկելով, որ Փաշինյանը մեկ տարի առաջ իր ասածներից շատերը չի կատարել։

Թե ինչու է մշտապես զգուշավոր ու քաղաքականապես պասիվ Արմեն Սարգսյանը որոշել «Քաղաքացու օրվա» կապակցությամբ հակադրվել Փաշինյանին, դժվար է ասել։ Կարող է մի քանի պատճառ լինել։

Նախ՝ սա կարող էր լինել Սարգսյանի պատասխանը Փաշինյանի՝ Վահե Գրիգորյանին ամեն գնով ՍԴ դատավոր դարձնելու քայլերին։ Գրիգորյանն, ինչպես հայտնի է, ոչ լեգիտիմ է համարում Արմեն Սարգսյանին որպես ՀՀ նախագահ։ Նա մեկ անգամ տապալվել է ՍԴ անդամ ընտրվելու գործում։ Ու հիմա Փաշինյանը շարունակում է տերպետրոսյանական տիրույթի այդ իրավաբանին «բրդել» ՍԴ՝ այդպիսով նաև ապտակ հասցնելով Արմեն Սարգսյանին։ Վերջինիս պատասխանը հնչեց «քաղաքացու օրը»։

Չի բացառվում նաև, որ Արմեն Սարգսյանը տարանջատվում և անուղղակիորեն հարվածում է Փաշինյանին՝ ներսից ու դրսից արձանագրելով, որ «ժողովրդի վարչապետի» վարկանիշն անկում է ապրում և այդպիսով փորձում որպես այլընտրանք ներկայանալ։

Ա. Սարգսյանի վարքագծում գուցե կա նաև այլ մոտիվացիա, բայց մեկ բան հստակ է՝ եթե զգուշավոր ու քաղաքական սուր անկյուններից խուսափող Արմեն Սարգսյանն է առանց վախենալու Փաշինյանին «կծում», նշանակում է՝ «ժողովրդի վարչապետի» մոտ լուրջ խնդիրներ կան։ Դա երևաց նաև «Քաղաքացու/Նիկոլի օրվա» միջոցառումների ժամանակ։ Եթե ձրի խորովածն էլ չլիներ, ապա փողոցում նույնիսկ այդ փոքրաթիվ մարդիկ չէին հավաքվի։

 7or.am 

դիտվել է 1411 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am