«Կարո՞ղ է ինչ-որ ուտեստի բաղադրատոմս քննարկեի». Ինչից է դժգոհել ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը չեխերի մոտ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ներկայացուցիչները հանդիպել են Չեխիայի խորհրդարանի պատգամավորներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չեխերի մոտ դժգոհել է իշխանություններից, ասել է, որ իրենց իրավունքները սահմանափակում են, որպես ընդդիմություն՝ իրենց ճնշում, իսկ ԲՀԿ-ն էլ չունի ԱԺ-ում 1/3-ի չափ պատգամավոր, որպեսզի տարբեր հարցերի հետ կապված քննիչ հանձնաժողովներ ստեղծի:

Ինքը՝ Գևորգ Պետրոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այս լուրը և նշեց, որ բացի դրանից խոսել է նաև այլ հարցերի մասին: Մեր հարցին, թե ինչու է օտարների մոտ խոսել այս ամենից, Պետրոսյանը զարմացավ. «Եթե խոսքը վերաբերում է խորհրդարանական պատվիրակություններին, ես գտել եմ, որ դա այն խնդիրն է, որը խորհրդարանի գործունեության տիրույթում է, և ոչ միայն այդ հարցն եմ բարձրացրել, նաև բարձրացրել եմ Ընտրական օրենսգիրքը որոշակի չափորոշիչներով կատարելագործելու անհրաժեշտությունը, Հայաստանում խոսքի ազատության իրավունքը…

Եթե իրենք ոչինչ չեն կարող փոխել, բա ինչո՞ւ են եկել մեզ հետ հանդիպման: Իրենք՝ որպես եվրոպական քաղաքական և իրավական մշակույթի կրող, որպես ԵՄ անդամակցող երկիր, եթե մեզ հետ համագործակցում են, դա նշանակում է, որ համագործակցությունը պետք է որոշակի ուղղություն ունենա և որոշակի նպատակների ծառայի: Բա ի՞նչ պետք է ես իրենց հետ քննարկեի՝ ինչու է աղմկում գե՞տը կամ ինչ են հուշում աստղե՞րը: Կամ կարո՞ղ է ինչ-որ ուտեստի բաղադրատոմս իրենց հետ քննարկեի: Նաև նշել եմ խոսքի ազատության վիճակը Հայաստանում. համակարգային խուժանությունը այսօր դարձել է իշխող, իսկ դա, ինչպես նաև այլ բաները՝ թե´ դրականը, թե´ բացասականը, վերագրվում են ՀՀ գործող իշխանություններին»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 693 անգամ
Լրահոս
ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am