Փաշինյանի սրած բիզը

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը կրկին հայտնվել է քննարկումների կենտրոնում: Նա երեկ գիշեր մի քանի րոպեն մեկ պարբերականությամբ գրառումներ է կատարել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին:
Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, մասնավորապես, անդրադարձել էր «168 ժամ» թերթի այն տեղեկություններին, որ ԱԱԾ-ն պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով տեսանյութ է ներկայացրել վարչապետ Փաշինյանին և գրել. «Թե բա վիդեո կա, ԱԱԾ-ն յուղ ա վառում, բա էդ պահին բռնեիք։ Հիմար կառույց ա, սաղ հանցագործները իրենց հաճույքով փողերը ծախսում են: Հ. Գ. Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնի»։
Այն, որ Պետական վերահսկողական ծառայության պետի նկատմամբ մեղադրանքի առաջադրումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում լարվածություն է առաջացրել, դա ակներեւ է։ Բայց այն կարգի գնահատականներ, ինչպիսին այս պաշտոնյան է ներկայացրել, առնվազն տարօրինակ էր: Նա մեկ րոպե պարբերականությամբ ֆեյսբուքյան իր էջում մեղադրական ու հեգնախառն գրառումներ էր կատարում, ինչից ակնհայտ տպավորություն կար, որ կամ մարդը չի կարողանում մտքերն ամփոփել ու բովանդակալից մի տեքստ ներկայացնել, կամ էլ գտնվում էր ոչ սթափ վիճակում:
Աջափնյակի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումներից հասկացվում էր, որ նա ցանկանում է պաշտպանել Սանասարյանին. «Սաշիկին ու իրա թուլեքին գոնե հետ բերեք ու փակեք, թե չէ նենց տպավորություն է, որ սա իշխանափոխություն էր՝ վլաստը տալիս ենք, բայց մեզ ձեռ չտաք>>: <<Ու պատրաստ եմ էտ շարունակել։ Չեմ ուռում աշխատավարձս հերիքում ա, ասածս ինչ ա, գրպանս բան չգցեք, անիմաստ ա»։ «Էլի ասեմ՝ չխառնեք հանկարծ, կարամ էլի տեղակալ չաշխատեմ, չեմ նեղվի դրանից»։ Գրառումներից մի քանի ժամ անց Մանուկյանի ֆեյսբուքյան էջը ջնջված էր։ Անջատված էր նաև նրա հեռախոսահամարը, նա աշխատանքի չի էլ գնացել եւ ինչպես թաղապետարանից են ասում, երեւի հերթական անգամ մի լավ խմել, խելքը թռցրել է: Հիշեցնենք, որ մարտի 15-ին էլ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի հետ»։ Հետո սակայն հայտարարեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել և որ Մանուկյանը հեռախոսը կորցրել էր ու գրառումն էլ ինքը չէր արել։ Հետաքրքիր է, այս անգամ ինչ է պատճառաբանելու թաղապետի տեղակալը։ Ըստ էության փոխթաղապետը կասի, որ ինչ որ ժամանակով ուղեղն է կորցրել, այլապես այլ հիմնավորում նրան չի փրկի: Իրականում սա դեռ առաջին ծիծեռնակն է Փաշինյանի իշխանության ու ապագայում դեռ որքան նման պայթյուններ են լինելու:

Ահա, թե ինչ է լինում, երբ պաշտոններ են տալիս քայլարածներին՝ հաշվի չառնելով ոչ կրթական մակարդակը, որ փորձը, ընդհանրապես ոչինչ: Լինում է այն, որ սրած բիզը մտնում է տիրոջ համապատասխան տեղը:

Անի Սահակյան

դիտվել է 7585 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am