«Ամենաթանկագին» հյուրը՝ Փաշինյանի տանը. ռուսական գազի գնի ոդիսականը

Հայաստան է ժամանել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, նրան ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վաղը Դմիտրի Մեդվեդևը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Նիկոլ Փաշինյանը ապրիլի 29-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Փաշինյանը ողջունելով Մեդվեդևին՝ նշել է. «Հայաստանում ընդունված է ամենաթանկագին հյուրերին ընդունել տանը, ես շատ ուրախ եմ, որ ունեմ նման հնարավորություն: Կարծում եմ, որ նախորդ տարվա ընթացքում մեր հարաբերությունները զարգացել են ըստ նախատեսվածի, իհարկե, դա չի նշանակում, որ չեն եղել հարցեր: Կարծում եմ, որ այժմ մեր հարաբերություններում շատ կարևոր պահ է և ես վստահ եմ, որ ի հեճուկս հոռետեսների՝ մեզ կհաջողվի մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, ոչ թե ի հեճուկս հոռետեսների, այլ ես կարծում եմ, որ պետք է հոռետեսներին դարձնել լավատեսներ: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք դրա համար»:

Փաշինյանն իր խոսքում ընդգծել է, որ մեզ համար շատ կարևոր են Եվրասիական տնտեսական միությունում հարաբերությունները և շատ կարևոր է մեր մասնակցությունն այդ կազմակերպությունում՝ շարունակելով, «Իհարկե, ամեն ինչ կանենք, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունը և մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ում դարձնենք ավելի արդյունավետ, կազմակերպությունը դարձնենք առավել գրավիչ: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ, ուրախ եմ Ձեր այցի կապակցությամբ և վստահ եմ, որ կունենանք շատ կառուցողական, բեղմնավոր աշխատանք: Մենք ունենք քննարկելու հարցեր և շնորհակալություն այցի համար»:

Իր հերթին,Դմիտրի Մեդվեդևն ասել է. «Իրականում կա լավ առիթ, որպեսզի հանդիպենք, դա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստն է: Մենք պարբերաբար անցկացնում ենք այս միջոցառումները, որտեղ քննարկվում են տարբեր հարցեր, այդ թվում՝ դժվար: Այժմ Եվրասիական միությունում Հայաստանը հանդիսանում է նախագահող պետություն և իհարկե մեզ համար կարևոր է, որպեսզի առաջ շարժվենք եվրասիական օրակարգի մի շարք հարցերի լուծման ուղղությամբ»:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ Մեդվեդևն իր խոսքում ասել է, որ սա լավ հնարավորություն է՝ քննարկել նաև երկկողմ հարաբերությունները: «Մենք Ձեզ հետ մի քանի անգամ հանդիպել ենք, քննարկել գործերի ընթացիկ իրավիճակը, տարեսկզբին նույնպես հանդիպել ենք, երբ ժամանել էիք Մոսկվա՝ որպես նախագահող երկրի վարչապետ, որի ընթացքում քննարկեցինք երկկողմ օրակարգային հարցերը: Այժմ էլ կանցնենք հիմնական կետերով, առավել ևս, որ մեր գործընկերները մեզ համար պատրաստել են մի շարք հարցեր», - նշել է Ռուսաստանի վարչապետը: Մեդվեդևը հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահությունը Եվրասիական միությունում կլինի բացարձակ հաջող, իսկ բանակցությունները կնպաստեն երկու երկրների համագործակցության զարգացմանը, առավել ևս, որ մեր երկրները դաշնակիցներ են, որոնք ունեն հարաբերությունների յուրահատուկ պատմություն։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության արդիական հարցեր:

Մեդվեդևի այցի օրերին հայտնի դարձավ, որ համաձայնեցվելու է մինչև 2030-ը Հայաստանին գազի մատակարարման և գազաֆիկացման սխեման: Ռուսաստանը և Հայաստանը մտադիր են համաձայնեցնել մինչև 2030 թվականը Հայաստանի գազամատակարարման և գազաֆիկացման ընդհանուր ծրագրի նախագիծը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան այցի նախօրեին:

«Մեր երկրները լուրջ ուշադրություն են դարձնում համագործակցությանը գազի ոլորտում: Այսօր աշխատում ենք ինչպես ընթացիկ, այնպես էլ ապագա նախագծերի շուրջ, օրինակ՝ պայմանավորվածություն կա համաձայնեցնել մինչև 2030 թվականը Հայաստանին գազի մատակարարման և գազաֆիկացման ընդհանուր սխեման», - ասել է Պրիխոդկոն՝ հավելելով, որ Ռուսաստանը Հայաստանի բնական գազի հիմնական մատակարարն է, և Ռուսաստանից գազի արտահանումը՝ մոտ 2 միլիարդ խորանարդ մետր, ամբողջությամբ բավարարում է Հայաստանի կարիքները: Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ մատակարարումները կատարվում են արտոնյալ պայմաններով:
Ռուսական «Գազպրոմ»-ի հետ Հայաստանի պայմանագրի ժամկետը լրացել է 2018թ. դեկտեմբերի 31-ին: Այսօր գործում է «Գազպրոմ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև կնքված հավելյալ պայմանագիրը, որի համաձայն՝ Հայաստանը այսօր ռուսական գազը ստանում է 165 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, սակայն հայաստանցի սպառողները նախկին գնով են այդ գազը ստանում՝ 150 դոլարով: Հայտնի չէ, սակայն, թե մինչև երբ պետք է գործի այս գինը: Պրիխոդկոն ակնարկել է, որ մինչև հուլիսի 1-ը պետք է պայմանավորվեն թե՛ նոր գնի, թե՛ մինչև 2030 թվականը գազի մատակարարման ընդհանուր սխեմայի շուրջ:

Փաստորեն, ռուս պաշտոնյան չի հստակեցրել՝ արդյոք Երևանում կայանալիք եվրասիական հավաքին քննարկվելո՞ւ է միությունում գազի միասնական գնի հարցը, միայն նշել է, որ այս հարցը միշտ է քննարկվում և կլուծվի միայն այն ժամանակ, երբ ԵԱՏՄ անդամ երկրներում ձևավորվի գազի և գնի միասնական շուկա:

Թամար Բագրատունի

դիտվել է 3443 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am