Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է լինեն լավ հարաբերություններ. Իրանի ԱԳ նախարար
Իրանն ակնկալում Է, որ Լեռնային Ղարաբաղում հայտարարված հրադադարը թույլ կտա անցնել հակամարտության լուծմանը միտված բանակցություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մ իխայիլ Գուսմանին տված հարցազրույցում: «Մենք երջանիկ ենք հրադադարի ռեժիմի հաստատման, ռազմական գործողությունների ավարտվելու կապակցությամբ,-նշել Է նա:-Հուսով ենք, որ դա լուրջ բանակցությունների սկիզբը կդառնա՝ միտված հակամարտության լուծմանը: Մեր տարածաշրջանի շահերից Է բխում բոլոր երկրների համագործակցությունը»: «Ելնում ենք այն բանից, որ Հայաստանի՝ մեր հարեւանի, եւ Ադրբեջանի՝ մեր մերձավոր ընկերոջ միջեւ պետք է լինեն լավ հարաբերություններ: Պաշտպանում ենք բոլոր այն ջանքերը, որոնք նպատակամղված են այդ հիմնախնդրի լուծմանը»,-հավելել Է Իրանի ԱԳ նախարարը:
