Արմեն Սարգսյանի հետ զրույցի ինտրիգն ու ԱՄՆ-ի հաջորդ հնարավոր նախագահը

Միացյալ Նահանգների առաջնորդի հաջորդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Տարիներ շարունակվող կուլիսային խոսակցություններից ու ակնարկներից հետո ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հաստատեց, որ առաջադրվելու է 2020-ի նախագահական ընտրություններում:

Քաղաքական կարևոր այդ որոշման մասին Բայդենը oրերս՝ տեսաուղերձով հայտարարեց, որի թիրախում էր Նահանգների գործող նախագահը: «Եթե մենք Դոնալդ Թրամփին հնարավորություն տանք 8 տարի մնալ Սպիտակ տանը, նա արմատապես և անժամկետ կփոխի մեր ժողովրդի դիմագիծը, և մենք, ե՛ս չեմ կարող չեզոք դիրք ստանձնել ու կողքից հետևել, թե ինչ է կատարվում», - ըստ «Ազատության»՝ ասել է Բայդենը:

Ի դեպ, ամենաուշագրավն այն է, որ մեծ քաղաքականություն վերադառնալու այս որոշման մասին Ջո Բայդենը ակնարկել էր անցած փետրվարին՝ Հայաստանի նախագահի հետ կարճատև հանդիպման ժամանակ: Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովում ոտքի վրա տեղի ունեցած երկխոսությանը Արմեն Սարգսյանը հարցրել էր՝ նախագահական ընտրություններում առաջադրվելո՞ւ եք: Բայդենը, որ մինչ այդ բարձր ծիծաղում ու կատակում էր, տեղում փոխել էր տոնայնությունն ու պատասխանել համարյա անլսելի ձայնով:

Այս օրը ամերիկյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Արմեն Սարգսյան-Ջո Բայդեն լուսանկարներն ու տեսանյութերն էին պտտվում, նրանք հաղորդում էին օրվա գլխավոր ինտրիգը: Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը միջանցքում կարճատև զրույց էր ունեցել ԱՄՆ նախկին փոխնախագահ Բայդենի հետ, որը հայտնվել է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ «Ողջույն, պարո՛ն նախագահ, կներեք, Ձեր կողքով անցա»,– ասել է Ջո Բայդենը, ինչին Արմեն Սարգսյանը կատակով պատասխանել է. «Դուք չեք կարող իմ կողքով անցնել»։

Միմյանց որպիսությունը հարցնելուց հետո այնուհետև շշուկով Արմեն Սարգսյանը Բայդենին հարցրել է. «Դուք առաջադրելու եք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններին», ինչին Բայդենը նույնպես պատասխանել է շշուկով։ Նրա ձայնը չի լսվել, սակայն, ժեստերից կարելի է ենթադրել, որ պատասխանը դրական է։ Ամերիկյան լրատվամիջոցներն այժմ ակտիվ քննարկում են այս դրվագը՝ փորձելով գուշակել Բայդենի պատասխանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու 2020 թվականին։ Բայդենն այդ ժամանակ 78 տարեկան կլինի։ Նա 2009–2017թթ. զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։ Ներկայում նա համարվում է Դեմոկրատական կուսակցության հնարավոր թեկնածուներից ամենամեծ ժողովրդականություն վայելող թեկնածուն։

Նախօրեին հաստատելով այդ կանխատեսումները՝ 76-ամյա Բայդենը Twitter-ում գրեց՝ նախագահական ընտրություններից շատ բան է կախված՝ «մեր ժողովրդի համար սկզբունքային արժեքները, մեր տեղը աշխարհում, մեր ժողովրդավարությունը, այն ամենը, ինչ Ամերիկան դարձրել է Ամերիկա»․ - «Ամերիկայում հոգնել ու կանգ առնել չկա, չի եղել և չի էլ լինելու»:

Սա Նահանգներն առաջնորդելու՝ Բայդենի երրորդ փորձն է: Արդեն շուրջ հինգ տասնամյակ քաղաքականությամբ զբաղվող գործիչը առաջադրվել էր նաև 1988-ի և 2008-ի նախագահական ընտրություններում, սակայն, հաջողության չէր հասել: Այժմ նա մրցապայքարը սկսում է առավել նպաստավոր դիրքերից․ սոցիոլոգիական վերջին հարցումները փաստում են, որ նախկին փոխնախագահը դեմոկրատական ճամբարում առաջադրվածների մեջ ամենաբարձր վարկանիշն ունի այս պահին: «Դա, սակայն, կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել նրա համար», - ասում է վերլուծաբան Ջիմ Քեսսլերը: - «Նա անմիջապես կհայտնվի հարձակումների թիրախում, քանի որ մյուս թեկնածուները հասկանում են, որ իրենք հաղթելու հնարավորություն ունեն միայն նրա դիրքերը թուլացնելու դեպքում»:

Նախկին փոխնախագահը դարձավ դեմոկրատական ճամբարում առաջադրված 20-րդ թեկնածուն: Առաջիկա ամիսներին դեմոկրատները նախ պետք է նրանց միջև ընտրություն անեն՝ հնարավորություն տալով լավագույնին ուժերը չափել հանրապետական մրցակցի հետ: Ակնկալվում է, իրենց թեկնածուի անունը դեմոկրատները կհրապարակեն հաջորդ տարի հուլիսին Վիսկոնսինում կայանալիք կուսակցական համագումարում:
Գործող նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Բայդենի առաջադրումը, միաժամանակ առիթը բաց չի թողել նրան ու դեմոկրատական ճամբարի մյուս թեկնածուներին կսմթելու․ «Բարի գալուստ նախընտրական մարաթոն, քնած Ջո», - գրել է նախագահը Թվիթերում՝ հավելելով․ - «Հույս ունեմ, որ այնքան խոհեմություն կունենաս, որ կկարողանաս հաջող փրամերիզ անցկացնել, ինչը շատ կասկածելի է»:

Թրամփը նաև զգուշացրել էր Բայդենին, որ դեմոկրատների հետ պայքարում նրան տհաճ պահեր են սպասվում․ - «Դու գործ ես ունենալու մարդկանց հետ, որոնք իսկապես շատ հիվանդ ու խելահեղ գաղափարներ ունեն, բայց, եթե կարողանաս նրանց հաղթել, կհանդիպենք եզրագծում»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2108 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am