Բյուջեն «պրոֆեսիոնալ» մսխում են

Թավշյա դեպքերից հետո ինչպես բոլոր ոլորտները, դիանագիտական կորպուսը նույնպես թարմացվեց, նորացվեց, ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանը ազատվեց նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչներից, եւ <<սվոյ>> մարդկանց նշանակեց դեսպաններ:

Մի քանի օր առաջ կառավարությունն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի առաջարկով որոշեց խոշոր գումար` 347 մլն 522 հազար դրամ հատկացնել արտաքին գործերի նախարարությանը՝ ՀՀ դեսպանատների համար։ Մնացականյանը դա երկար-բարակ հիմնավորել է, փորձելով բացատրել, թե կլորիկ այդ գումարը ինչի համար է ուրս գրվել: Ասել է, թե նախկինում արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում հաճախ կատարվել են նշանակումներ, որոնք ԱԳՆ համակարգից չէին:

«Նրանց մի մասը՝ մասնավորապես Վատիկանում, Ժնեւում եւ Լոնդոնում ՀՀ դիվանագիտական, Լիոնում եւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարները իրենց առաջարկությամբ հրաժարվել էին հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամներին փոխհատուցման գումարներից, բնակարանների վարձավճարներից, բժշկական ապահովագրությունից եւ ներկայացուցչական այլ ծախսերից, Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսն իր վրա էր վերցրել նաեւ Գլխավոր հյուպատոսության անձնակազմի պարտադիր ապահովագրական ծախսերը։ ՀՀ արտաքին գործերի նախարարության բյուջետային հայտում վերոնշյալ ծախսերը ներառված չեն եղել, եւ այդ նպատակով բյուջեից գումարներ չեն հատկացվել»։ Հիմա, ըստ նախարարի, դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով 2018թ․ մայիսից որդեգրել են այլ քաղաքականություն, համաձայն որի՝ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ նշանակում են կադրային դիվանագետներին՝ ԱԳՆ համակարգից, ինչը հավելյալ ծախս է առաջացրել։ Պարզ ասած, եթե նախկինում, դիցուք Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կամ մյուսները ֆինանսապես ապահովվածության արդյունքում հրաժարվել են բյուջեի գումարներից, ապա հիմա այդ պաշտոններում նշանակվել են մարդիկ, որոնք չունեն համապատասխան միջոցներ եւ պետությունը ինքը պետք է հոգա: Ու այդ պատճառով է, որ մեկ տարվա կտրվածքով 700 հազար դոլար է բյուջեից նախատեսվում այդ բացը լրացնելու համար:

Որքան էլ քննադատենք, թե դեսպանի պաշտոնում չպետք է նշանակել համակարգից հեռու անձանց, դիցուք ժամանակին Ազնավուրն էր Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Յուրի Վարդանյանը՝ Վրաստանում, Միքայել Մինասյանը Վատիկանում եւ այլն, միեւնույն է Հայաստանի դեսպանների աշխատանքի արդյունավետությունը ըստ ամենայնի գնահատվում է ներդրումների ներգրավման եւ տնտեսական կապերի ակտիվացման տեսանկյունից, եւ այս գնահատաելու գաղափարը նոր չէ ու հաջողված են եղել այն դեսպանները, ովքեր կարողացել են մեծ ներդրումային հոսքեր ապահովել, իսկ մնացած պրոֆեսոինալ հարցերը ուղղորդվել են ԱԳՆ-ի կողմից: Հարց է ծագում, թե ինչով է «պրոֆեսիոնալ դիվանագետների» աշխատանքն ավելի արդյունավետ, քան ոչ պրոֆեսիոնալներինն էր։ Դիտարկենք միայն մեկին՝ Շառլ Ազնավուրինը, եթե երջանկահիշատակը մատը մատին էլ չխփեր, իր անունն ու ներկայությունը բավական էր, որ Հայաստանի անունը բարձր պահվեր տվյալ երկրում:
Այնպես որ պրոֆեսիոնալ լինելը դեռ չի նշանակում օգոիտ տալ պետությանը, իսկ այս դեպքում ճիշտ հակառակն է, այն բեռ է դառնում պետբյուջեին:

Անի Սահակյան

դիտվել է 3973 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am