Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական զորավարժություններն ու Քաղաքացու օրը

Ադրբեջանում մի քանի օրից կմեկնարկեն ադրբեջանական և թուրքական զորամիավորումների հերթական համատեղ ռազմական վարժանքները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի տեղեկացմամբ, մայիսի 1-ից 3-ը Ադրբեջանում կանցկացվեն թուրք-ադրբեջանական մարտավարական զորավարժություններ՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» խորագրով։ Բաքվում մի քանի օր առաջ՝ ապրիլի 22-ին, հանդիսավոր պայմաններում, դիմավորել են այն թուրք զինծառայողներին, որոնք մասնակցելու են նշված զորավարժություններին։

Թուրք-ադրբեջանական այս զորավարժությունները համաձայն փորձագիտական կարծիքի՝ գլխավորապես ուղղված է Հայաստանի դեմ՝ հայտնի մեսիջներով առ այն, որ պատից կախված հրացանը մի օր կրակելու է, իսկ այս դեպքում թիրախը Հայաստանն է։ Այս երկու հզոր պետությունների զորամիավորմանն ի պատասխան Հայաստանն ապրիլի 27-ին ցուցադրեց իր հզոր զենքը, խորովածը՝ թուրքերի ամենաոխերիմ ու սարսափազդու խոզի մսով: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տնտեսական, քաղաքական եւ արտաքին մարտահրավերներին ի հեճուկս ներքին ու արտաքին քաղաքական հակառակորդներին այսօր տրաքացրել է անձնական տոնով, դա Փաշինյանի թեթեւ ձեռամբ տոնացույցում սահմանված Քաղաքացու օրն է:
Օրն այդ նշանավորվեց Երևանի կենտրոնը խորովածանոցի վերածելու «ֆլեշմոբով», որի գլխավոր դերակատարը անձամբ Նիկոլ Փաշինյանն էր: Դժվար է կանխորոշել, փողոցում եփվող խորովածով Նիկոլ Փաշինյանն ուզում էր աղքատությունը գլուխներում հաղթահարելու, կշտանալու պատրանք ապահովել, թե հեղափոխական ատրիբուտները համալրել եւս մեկով՝ խորովածով, քանզի Փաշինյանը հեղափոխությունից հետո է տեսել, որ այդ օրերին փողոցներում համատարած խորոված են արել…Կամ էլ Նիկոլ Փաշինյանը որոշել է Հայաստանի հպարտ ազգին իր թեթեւ ձեռամբ դասել աֆրիկյան ցեղախմբի շարքերը, որոնց ամենամեծ արժանիքը այսպիսի մսային փարթիներ կազմակեպելու մեջ է:
Իրականում բյուջեի վրա 260 հազար դոլար արժեցած այս օրը ոչ թե քաղաքացու, այլ իշխանության տոնն էր: Քանզի ի հեճուկս նրանց սպասելիքների մեծ թվով քաղաքացիներ չէին գայթակղվել Նիկոլ Փաշինյանի խորովածի բույրով ու դուրս եկել փողոց համտեսի, մարդիկ ինքնաբուխ դուրս չեկան տոնելու քաղաքացու օրը, քանզի միջին վիճակագրական մտածող մարդը գիտի, որ ինքը քաղաքացի է տարվա բոլոր օրերին ու ամենեւին պարտադիր չէ այդ փաստը նշել խորովածի յուղի հոտի մեջ, կամ թմբուկների զարկերի ներքո: Այո, անցած տարվա ապրիլը սպասված էր տասնյակ հազարավոր քաղաքացիների համար, բայց մեկ տարի անց այն դարձավ բովանդակազուրկ, սեփականաշնորհվեց ու դարձավ մեկ մարդու տոնակատարություն, որի արժեհամակարգի բարձրագույն արժեքը խորովածն է ու մեկ էլ դուխով գլխարկը:

Անի Սահակյան

դիտվել է 1401 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am