Դավիթ Սանասարյանով հայտարարվում է հեղափոխության կուսության ավարտի փուլ.Անդրանիկ Թևանյան

Հարցազրույց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի հետ:/Մաս 2-րդ/

-Հայտարարվում է ինչ-որ նվիրատվությունների մասին,բայց չի ասվում,թե այդ գումարները ուր գնացին:Այստեղ մանիպուլացիա,մեծ գումարների պտույտ կա՞ և ես իրավունք ունե՞մ հարց տալու,թե ո՞ւր են գնում այդ գումարները:

-Կասկածները բնականաբար իրավունք ունեն գոյություն ունենալու, և սա այն դեպքն է ,երբ կարող ենք ասել,որ բումերանգի էֆեկտը աշխատելու է գործող իշխանություններ վրա,իրենք ստանալու են այն ինչ ցանել են,ինչ ցանել էին նախկինում: Խոսակցությունները,ասեկոսները,բայցի դրանից ռեալ պրոցեսներ էլ կան…

-Մի օր պարզ կլինի,թե որ գումարը ուր է գնացել:

-Ի վերջո այո, հեղափոխության բոլոր տրամաբանական ցիկլերը քանի որ լինելու են,հեղափոխականների ներսում էլ է տրոհումներ գնալում,իրար մեղադրելու են հակահեղափոխականության մեջ,սկսելու են իրար մեջ պարզել,թե ով է իսկական հեղափոխականը ,ով ոչ իսկականը:

-Հիմա այդ պրեցեսը գնում է,Դավիթ Սանասարյանի դեպքն էլ ապացույց:Սա սորոսականների և իմքայլականների պայքա՞րն է:

-Դրանք պայմանական բաժանումներ են,բայց իշխանության ներսում բաժանումները օբյեկտիվորեն պետք է գնան,որովհետ հեղափոխության մեջ միշտ լինում են խորթ զավակներ,ովքեր համարում են,որ իրենք ըստ արժանվույն չեն գնահատված և իրենց ժառանգությունից ավելի քիչ է մաս հասած:Կենցաղային վեճեր էլ են լինում և այդ խորթ զավակները մի օր ապստամբում են հեղափոխության հայրերի դեմ:Սկսվում է այնպիսի պայքար,ինչպիսին Ֆրանսիայում եղել է ժիրոնդիստների և յակոբինների միջև, մենշեվիկների և բոլշևիկների միջև Ռուսաստանում:Ֆիզիկայի օրենքները գործում են նաև քաղաքականության մեջ՝եթե կա ուժ,ուրեմն լինելու է նաև հակաուժը, եթե կա դատարկ տեղ՝վակուում ,ապա դա պետք է լցվի:Իշխանությանը ձեռնտու չէ,որպեսզի իշխանության ներսի որևէ սուբյեկտի հետ կապված նման բան լինի ,բայց քանի որ դա բացահայտվել է,Փաշինյանը չէր կարող ընթացք չտալ:

-Դուք կարծո՞ւմ եք,որ 5000-10 000 դոլարի մասին է խոսքը,այդ գործն է և վեր՞ջ:

-Ես դավադրություն չեն տեսնում,կարծում եմ ,որ առաջին հերթին Փաշինյանին ձեռնտու չէր,քանի որ հեղափոխության կորսության ավարտի փուլ է հայտարարվում,չէ որ հայտարարվել էր ,որ կոռուպցիա չկա,պարզվում է կոռուպցիայի դեմ պայքարողն է կոռումպացված,թեև մենք շատ կարևոր մի բան ստացանք այս գործի հետ կապված,կարծում եմ և վերահսկողկանի ղեկավարի և մյուսնեների անմեղության կանխավարկածը պետք է հարգել.դա ընտրովի չէ:

-Դուք հարց բարձրացնելու՞ եք ,որ իրենք պետք է ներողություն խնդրեն այն բոլորից ,ում գործով դատական պրոցես դեռ չի եղել,բայց բոլորին հայտարարել են հանցագործներ:

-Պատմությունը և կյանքը ինքն է ստիպում,որպեսզի իրենք պայքարեն :Շատ կարևոր ձեռքբերում է ,երբ մարդիկ սկսեցին խոսել անմեղության կանխավարկածից,այն պետք է պահեն,բայց Փաշինյանին ձեռնտու չէր,որ նման բան բացահայտվի,բայց նա ստիպված է ընթացք տալ,դա առաջացնելու է որոշակի պրոցեսներ իշխանության ներսում ոչ թե վերահսկողականի պետի անձով պայմանավաորված ,այլ այն կուտակված պրոցեսներով,որը ուղղակի կատալիզատորի ֆունկցիա է կատարելու և իրենք այդ հակասությունները ավելի շատ են ջրի երես հանելու:

-Նիկոլ Փաշինյանը քաոսի միջոցով փորձում է երկարացնել իր կառավարությունը,ի՞նչը նկատի ունեիք: 

-Բաժանիր և տիրիր,դա հայտնի սկզբունք է նախկին կայսրություններում:Երբ հասարակությունը բաժանվածէ լինում,նա չի կարող կոնսոլիդացնել:

-Այդ բաժանումը քաղաքականություն էր, այլ ոչ թե սայթաքում:

-Իհարկե:

-Արցախյան հիմնախնդրի հետ կապված ինչքնով է ազնիվ և անկեղծ և ինչքանով է Նիկոլ Փաշինյանը պատկերացնում արցախյան հիմնախնդիրը և ի՞նչ փուլի ենք եկել:

-Ես նկատում եմ ամբողջական խուսափում պատասխանատվությունից: Դա կարող է ունենալ երկու պատճառ՝որոշակի գաղտնիության էլեմենտ կա,նա թաքցնում է որոշակի բան,բայց դա հնարավոր չէ թաքցնել,երկրորդը անտեղյակությունն է,պարզ դիլետանտիզմը…

-Չսովորե՞ց մեկ տարում:

-Խնդիրը մեկ տարին չէ,իմ կարծիքով իր պատկերացումների մեջ,երբ պարզ էր,որ պետք է իշխանության գալ,Ղարաբաղի խնդիրը 10-15 –երորդական է եղել,եթե նայեք Փաշինյանի լրագրողական գործուներությունը,ինքը կամ քիրվայական կոդերի մեջ է գրել Ղարաբաղի հարցը՝հիմնականում ,լինելով տերպետրոսյանական ազդեցության տակ, ինքը հինականում պաշտպանել է քիրվայական կամ պարտվողական գիծը, կամ փուլային տարբերակը: Իր մոտեցումները որպես լրագրող կամ այդպիսին են եղել, կամ ընդհանրապես բացակայել են:Ինքը որպես լրագրող գործել է բացարձակ անպատասխանատվության պայմաններում,չի պատկերացրել իր ասածների արժեքը և որ մի օր պատասխան է տալու իր ասածների համար: Մի օր պատասխան է տալու,որ Լավրովի պլանը հող հանձնելու դավաճանական ծրագիր է, հիմա ինքը պատասխան է տալիս,որովհետև պարզ դարձավ,որ բանակցում են Լավրովի պլանի շուրջ,որ ապրիլյան պատերզմը կազմակերպել էին ռուսները և ադրբեջանցիները,որ ԵԱՏՄ-ից պետք դուրս գալ,որովհետև դա Հայաստանի ինքնիշխանության համար վտանգավոր է :

-Դա անցյալում:

-Այսօր տեսակետ չունի:Ինքը հարցադրումներ է հնչեցնում,ասում է՝ մենք պետք է որոշենք՝լուծում ենք խնդիրը,թե պահում ենք ստստուս-քվոն,գնում ենք այս ճանապարհով,թե մնում ենք հին ճանապարհի վրա:Ինքը հարցադրումներ է անում ,որոնց պատասխանը չի տալիս ,ակնկալում է լսել ուրիշներից,դիմել է Հանրային Խորհրդին,ասում է ՝ես ՀԽ-ին էլ ասացի ԼՂ խնդրի հետ կապված որևէ տեսակետ ներկայացնել,բայց ինքը տեսակետ չի ներկայացնում:Շատ վտանգավոր է ,որ նման գործիչը մասնակցում է բովանդականին բանակցությունների:Խնդիրը բանակցությունը չէ, վերելակային դիվանագիտության մի ջոցով մենք դիվանագիտական լուրջ կորուստներ ունեցանք,կորցնելով մեր ինստիտուցիոնալ ձեռբերումները Սանկտ –Պետերբուրգի,Վիեննայի և Ժնևի, այդ վերելակային դիվանագիտության արդյունքում վերադարձանք մինչ ապրիլյան պատերազմ,ավելի վատ դիրքերից:Հիմա մենք բանակցում ենք մի իրավիճակում,երբ Հայաստանը ներկայացնող սուբյեկը պաշտոնապես հայտարարում է ,որ ինքը խնդրին չի տիրապետում, ասում է՝մյուսները տաս-քսան տարի բանակցել են,իսկ ես նոր մարդ եմ,այդ պայմաններում ինքը մտել է բովանդակային բանակցությունների դաշտ և Հայաստանում էլ ներկայացում է,որ ես բացարձակապես պատասխանատություն չեմ կրում: Իր մոտ հետաքրքիր տրանսֆորմացիաներ կան.մի ժամանակ ասում էր՝կբերեմ հրապարակ,հրապարակում կորոշենք, հայկական ագոռա կոչվածը պետք է որոշի,թե ինչպես է լուծվելու Արցախի խնդիրը,հետո նախընտրական հեռուսադեբատի ժամանակ ասում է ,որ կբերենք հանրաքվեի կդնենք,ընդ որում հետաքրքիր,ինքը մի կողմից ասում է,որ ես որպես Հայաստանի վարչապետ և ոչ արցախի ու իջևանցի չեմ կարող ներկայացնել Արցախը և այդ հարցը լուծել,բայց հայաստանցիները,որոնք այդ առում ով իր հետ հավասար վիճակում են,կարող են հանրաքվեով որոշել:Բնականաբար այդ հանաքվեի գաղափրից է լ է հետ քաշվել,հիմա էլ ասում է՝ գնաեցք դուք որոշեք,կամ ինձ ասեք՝ ոնց եք տեսնում լուծումը:Ժողովուրդ ասածը աբստրակտ հասկացություն է,երբ դու կոնկերտ փաստաթղթից ես խոսում,նման է նրան,երբ ասում է հասարակությունը որոշի ում զանգեմ:Նախկինում նման բան կար,երբ Քեսինջերը ասում էր՝դուք ասում եք Եվրոպայի հետ հարաբերություններ,ես Եվրոպա ում զանգեմ,կենկրետ պետք է հասցեատեր լինի :Վերջին շրջանում Փաշինյանը մտել էր Բոլթոնի պլանի մեջ ՝հայտնի էր այդ պլանը՝տարածքներ կոմունիկացիայի դիմաց:Ցանկացած փաթեթ ունենում է անվանում և որպես կանոն գործանական քաղաքականության մեջ կապվում է կոնկրետ մարդու հետ:Երբ մենք ասում ենք ,որ ղարաբաղյան խնդրի փաթեթ պետք է մշակենք,այդ փաթեթը պետք է անուն ունենա և հասցե:

-Ռուսաստանի հետ ինչ հարաբերություններ են հիմա, շատերը ասում են,որ լարվածությունը կապված է երկրորդ նախագահի կալանավորման հետ:

-Եթե հետևենք քաղաքական զարգացումներին ,Ռոբերտ Քոչարյանի խնդիրը հայ -ռուսական հարաբերություններում դարձել է անկյունաքարային:Սա մեր հասարակությունը պետք է հասկանա:Մի քանի կետ ֆիքսենք.հայ-ռուսական հարաբերությունները կարևոր են ինչպես մեզ համար ,այնպես էլ Ռուսաստանի:Մեր անվտանգության խնդիրը նաև իրենցով է պայմանավորված:Ռոբերտ Քոչարյանի խնդիրը ոչ միայն և ոչ այնքան Քոչարյան- Պուտին հարաբերությունների դրական ֆոնն է,և իրենց ջերմ ընկերական հարաբերությունները,որքան դասակարգայի խնդիրը Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև:Սա մեր հասակությունը չի ուզում ընդունել:Ցանակացած գործընթաց,որ տեղի է ունենում որևէ երկրում,առավել ևս դաշնակից երկրում, հակվածություն ունի տարածվելու:Պուտինը Քոչարյանի հետ կապված պատմության մեջ տեսնում է ինքն իր հնարավոր ճակատագիրը և չի ուզում թույլ տալ նման գործընթացը :

-Հանձնելով Քոչարյանին,Պուտինը ապագայում հանձնո՞ւմ է ինքն իրեն:

-Այստեղ համակարգային խնդիր կա:

-Մեզ մոտ կարող են ասել,վաղն էլ Պուտինը կհանձնվի ինչ-որ ուժերի և լավ կլինի:

-Այդպիսի հակասություն կար նաև այն ժամանակ,երբ մենք կորցրեցինք Կարսը ՝ Հայաստանի և Ռուսատանի միջև ընկալումների ֆոնին, այդպիսի հակասություն ունեին ադրբեջանցիները Էյչիբեյի նախագահության շրջանում,կար Սաակաշվիլի-Պուտին հարաբերություններում:Խնդիրն այն է, որ երբ Ռուսաստանում ասում են՝хотим как ж Армении,դա շատ վտանգավոր կոդ է մեզ համար և Փաշինյանը փոխարենը ամեն իչ աներ,որ փարատեր կասկածները…Ինձ մոտ տպավորություն կա,որ սխալը արել են ,հիմա մտածում են,թե ինչպես ուղղեն, բայց չեն գտնում ճանապարհը: Մենք պետք է շատ կարևոր բան հասկականք՝հայ-ռուսական հարաբերություններում,եթե մենք խնդիր ենք առաջացնում Ռուսատանում,դա վտանգավոր է և Ռուսատանի և Հայաստանի համար:Ռուսաստանի իշխանությունները հստակ մեսիջը տվել են՝ասում են դուք մեր ԵԱՏՄ ակումբի խաղի կանոն եք խախտում, երբ նույնիսկ ընտրովի և առանց ապացույցների մեղադրանք եք ներկայացնում և կալավորում եք նախկին նախագահի:Դա վտանգավոր է դառնում և Բելոռուսի,և Ղազախստանի ,և Ռուսատանի համար:Արդյունքում Ալիևը դիրքային առավելություն է ստանում մեր նկատմամբ:

-Իսկ եթե այդ ուժերն էլ մտածում են,որ այս ամենը եղել է այդ ընտանիքը պայթեցնելու համար:

-Հայ ժողովուրդը սիրում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել, բայց մենք պետք է շատ պարզ բան հասկականք.Հայաստանի քաղաքական գործիչները պետք է լինեն հայաստանակենտրոն, մտածեն բացառապես Հայաստանի շահերի մասին ,այլ թե համաշխարահային գլոբար,վիրտուալ հասկացությունների համար: Ես հիշեցնեմ նախորդ դարի 20-ական թվականները,որը ցավալի ավարտ է ունեցել, հայ կոմունիստների մեջ շատերը կային ,որ ասում էին՝թուրքերը մեր եղբայներն են դարձել,կարմրել են և մենք համագործակցում ենք:

-Դաշնակցականներն էլ էին ասում:

-Մենք պետք է մեր շահերը նայենք,մեր շահերից է բխում հայ-ռուսական հարաբերությունների նորմալ պատկերը,մենք ռազմավարական դաշնակիցներ ենք,մենք ունենք Ղարաբաղի խնդիր, ապրում ենք այս տարածաշրջանում:Եթե մենք ապրեինք Եվրոպայի արևմտյան հատվածում, ես անկեղծ ընդամենը լրահոսի մակարդակով կհետևեի Ռուսաստանից հնչող տեսակետներին: Ռուսաստանը ցույց է տալիս,որ մեր միջպետական հարաբերություններում առաջացել է խնդիր և այդ խնդրի անկյունաքարային հարցը դարձել է Քոչարյանը:Սա փաստ է:ՀՀ իշխանությունը պետք է համապատասխան հետևություններ անի,փակի բացված պանդորայի արկղը,այլապես վերջում կարող է ինքը հայտնվել այդ արկղի մեջ:

-Սերժ Սարգսյանը ի՞նչ ասելիք ունի,հանրային պահանջ կա՞,որ նա խոսի:

-Նախկին նախագահների խոսքը միշտ էլ պահանջված է՝լինի դա Լևոն Տեր-Պետրոսյանը ,թե Սերժ Սարգսյանը,այստեղ կարևորը ապագային միտված գործողություններն են և կարևորն այն է,որ երկիրը դուրս գա այս ցնցումային սցերանրից:
-Առանձնացրեք այս իշխանության դրականն ու բացասականը երկրի համար:
-Ցավով պետք արձանագրեմ,որ այն սպասելիքները,որ բոլորս ունեինք ,որ հետհեղափոխական Հայաստանում պետք լինեն,չեն իրականանում,անփորձ են ,տեսակետներ չունեն,հիմիկվա հետհեղափոխական Հայաստանի կարգախոսը պետք է լինի ՝փրկել այն քիչ հեղափոխական կարգախոսը հեղափոխականներից: Իրենք դավաճանում են այդ կարգախոսներին:Երկիրն ունի անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման խնդիր, այս առումով այս իշխանությունը, արդեն 100 տոկոսով կարելի է ասել և դա ապացուցված է ,որ իրենք ունակ չեն դրական փոփոխություններ բերելու:Այն, ինչ կարողացել են ,արել են,դրանից ավել չեն կարող անել :

-Ժամանակին ասում էին՝Սերժ Սարգսյանը անփոխարինելի է,շուտով կասեն՝Նիկոլ Փաշինյանն էլ է անփոխարինելի:

-Անփոխարինելիներ չկան, անփոխարինելի են Հայաստանի շահերը:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 8587 անգամ
Լրահոս
«Արցախում «երկրորդ հայկական պետության» սնանկ գաղափարը պետք է մեկընդմիշտ թաղել․ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է, ԵՎ ՎԵ՛ՐՋ»․ Արմեն Այվազյան Ես անչափ հիասթափված եմ Պուտինից. Թրամփ Փարիզի դատարանը Սիրայի նախկին նախագահ Ասադին ձերբակալելու օրդեր է տվել Բաքուն, հայերիս մարդ չհամարելով, արդարացնում էր մեր դեմ ցանկացած ոճրագործություն, ինչի ականատեսը եղանք Արցախում Մենք միջանցք եզրույթի բովանդակությանն ենք դեմ, թե չէ անունն ինչ ուզում է լինի. քաղաքագետ Եմենի հուսիթները հայտարարել են, որ ԱԹՍ-ով հարվածել են Իսրայելի բանակի գլխավոր շտաբի շենքին Այսօր վերստին աղոթք ենք բարձրացնում Արցախի համար․ Վրթանես Սրբազանի խոսքը` Եռաբլուր պանթեոնում Մեր երկրում դասական մթնաժամ է․ շուրջբոլորն ուրացում է ու դավաճանություն․ Ռուբեն Մելիքյան Անհրաժեշտ է հայ հասարակության աջակցությունը. Արցախի հարցով Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնություն Հավատում եմ, որ կարող ենք ամեն բան փոխել, հաղթանակի ճանապարհը պետք է նորից անցնել․ Շահնազարյան Հավատում եմ, որ կարող ենք ամեն բան փոխել, հաղթանակի ճանապարհը պետք է նորից անցնել․ Շահնազարյան Արցախում այլևս հայ չի ապրում, սակայն սեփական հայրենիքում ապրելու իրավունքը հնարավոր չէ վերացնել Արտակարգ դեպք․ փրկարարները ու ջրային պարեկները դուրս են բերել քաղաքացիներին Բաքվում շարունակում են դատել Ռուբեն Վարդանյանին Փաշինյանը հայտարարեց՝ մերժել է Արցախի խնդրի կարգավորումը, որ հաշտություն ստանա Բաքվից ու Թուրքիայից Եթե ուզում ենք Արցախը սրտներիս մեջ պահենք, պիտի էդ մարդը՝ Արցախի ողբերգության պատճառը, հեռացվի․ Լևոն Ջավախյան. 168.am «Մեծերը Հայաստանի եւ հայերի մասին»․ Լևոն Տեր-Պետրոսյան Բելառուսի համար Ռուսաստանին փոխարինող չկա, նույնն էլ Ռուսաստանի համար. Վլադիմիր Պուտին Իմ դիմումի համաձայն՝ ավարտում եմ աշխատանքս․ Զառա Մանուչարյանը Արսեն Թորոսյանի նշանակումից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել Չվախենա՛ք, Արցախը չի՛ կարող մшհшնալ, պարտավոր ենք մեր սրտում պահել ազատության լույսը, որը բոլորինս է․ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Չեմ շփվում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ. Մովսես Հակոբյանը՝ քրոջ որդու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am