ԱՄԷ-ն իր դեսպանին հետ է կանչել Իրանից
Արաբական Միացյալ Էմիրություններն իր դեսպանին հետ է կանչել Իրանից և հայտարարել դիվանագիտական հարաբերությունների մակարդակի ցածրացման մասին՝ մինչև գործերի հավատարմատարի մակարդակի: Այս մասին նշված է ԱՄԷ ԱԳՆ հայտարարությունում: «Այս քայլը կապված է Պարսից ծոցի արաբական երկրների ներքին գործերին Իրանի շարունակվող միջամտությամբ, որը վերջին ժամանակներս հասել է աննախադեպ մակարդակի»,- նշված է հաղորդագրությունում: Ավելի վաղ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել էին Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Սուդանը: Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև լարվածությունը սրվել է հունվարի 2-ին, երբ սաուդական իշխանութունները մահապատժի են ենթարկել շիա կրոնական գործիչ Նիմր ալ-Նիմրին:
