Նիկոլ Փաշինյանը կադրերին ընտրում է Սերժ Սարգսյանի չափանիշներով

 

Կադրերը որոշում են ամեն ինչ։ Ստալինյան այս բանաձևը բռնել է ժամանակի և պատմության քննությունը։ Հետհեղափոխական Հայաստանն այժմ թևակոխում է հենց այն փուլը, երբ կադրերն են որոշելու, ու արդեն որոշում են, հեղափոխության ձախողումն ու հաղթանակը։
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարման սկանդալային կասեցումից հետո նրա պարտականությունների կատարումը վստահվեց ՊՎԾ այն տեղակալին, որի կերպարն ամբողջությամբ համապատասխանում է նախկին ռեժիմի տխրահռչակ կադրերի բնոլոր չափանիշներին։ Արգիշտի Քյարամյանը ընդամենը 28 տարեկան է, գիտակցական ողջ կյանքում աշխատել է ՀՀ ուժային կառույցներում, ստացել պետական համեստ աշխատավարձ, սակայն բավականին պատկառելի հարստություն է դիզել, ինչն արտացոլցած է նրա ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում։ Ընդ որում՝ երիտասարդ պաշտոնյան վիրավորվում է, երբ լրագրողները հարցնում են՝ պետական համակարգում աշխատողին, որտեղի՞ց այսքան հարստություն։ Երիտասարդը պնդում է, թե դա իր անձնական կյանքն է ինքը որևէ մեկին պարտավոր չէ հաշիվ տալ ։ Ավելի ուշ՝ Քյարամյանը պարզաբանեց, թե իր հայտարարագրում ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասը նվիրել է Եվրոպայում բնակվող քեռին՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չի համարել և փողը մնացել է իր մոտ։ Երիտպաշտոնյայի պնդմամբ՝ գումարների մի մասն էլ ձևավորվել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքով զբաղվող մերձավոր ազգականների և ընտանիքի այլ բարեկամների պարբերական նվիրատվություններից, ովքեր միշտ գումարային օգնություններ են տրամադրել իրեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ: <<Իմ համար այս հարցին չպատասխանելու պատճառներից մեկն էլ այն է եղել, որ նվիրատվությունների մի մասը ստացել եմ մինչ պետական պաշտոններ զբաղեցնելը։Հանրությունից թաքցնելու ոչինչ չունեմ, ողջ կյանքս ապրել եմ հզոր հայրենիքի երազանքով, կոռուպցիայի նկատմամբ ունեմ ընդգծված ատելություն, որն անթաքույց ցուցադրել եմ ողջ կյանքիս ընթացքում:Երբևէ չեմ առաջնորդվել անձնական շահով, որևէ անձնական կապ ինձ չի կարող ուղղորդել, առավել ևս բարձր դասվել Հայաստանի ու հայ ժողովրդի շահից: Ստանձնածս պատասխանատու պարտականությունները կատարելիս ակնկալում եմ յուրաքանչյուրիդ աջակցությունը: Սկսած գործը պետք է հասցնել իր տրամաբանական ավարտին>>,- իր պարզաբանման մեջ նշել է ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը։

Սա էլ դեռ ամբողւը չէ ՝ մամուլում կան խոսակցություններ, թե Արգիշտի Էլբելի Քյարմյանը Կոտայքի թեմի առաջնորդ, կուսակրոն եպիսկոպոս Առաքել եպիսկոպոսի (անձնագրային անունը՝ Էլբեկ Քյարամյան) որդին է, նաև նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի սանիկը։ Նրան Դավիթ Սանասարյանի պոստում տեսնելու ջատագովը եղել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Աղաջանյանին հաջողվեց հասնել այն բանին, որ ՊՎԾ պետի ավելի փորձառո տեղակալ Ալբերտ Աբգարյանը հրաժարվի ԺՊ լինելուց և պոստը փախանցի վարչապետի աշխատակազմի ղեկավարի նախընտրելի թեկնածուին։ Արգիշտի Քյարամյանը հերքել է՝ ասելով, թե ինքը ո՛չ Առաքել եպիսկոպոսի որդին է, ո՛չ էլ Վովա Գասպարյանի սանիկը։ Հրաշալի է՝ այդ դեպքում գուցե պետք էր պարզաբանել՝  28 ամյա երիտասարդը, ով ի դեպ, ի տարբերություն Դավիթ Սանասարյանի, ակտիվ հեղափոխական չի եղել,  նախ ինչպե՞ս էր նախկինում հայտնվել ուժային կառույցների բարձր հորիզոնականներում, ի՞նչ էր անում այնտեղ և հեղափոխությունից հետո ինչպե՞ս դարձավ ՊՎԾ պետի տեղակալ։ Եվ վերջապես որտե՞ղ են փաստերն այն մասին, որ Քյարամյանը իր միլիոնները ստացել է որպես նվիրատվություն և ոչ թե օրինակ՝ որպես չարաշահում։ Փաստեր են պետք, ասելով չի։ Չէ՞ որ մենք այս ամենն արդեն ապրել ենք․ ժամանակին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն էլ պնդում էր, թե ինքը 20 տարեկանից բիզնեսով է զբաղվել և մինչև պետական պաշտոնյա դառնալն արդեն հասցրել էր միլիոնատեր դառնալ։ Ի՞նչ տարբերություն, օրինակ, Արգիշտի Քյարամյանի և Միհրան Պողոսյանի միջև։ Տպավորություն կա, թե Նիկոլ Փաշինյանը սկսել է կադրերին ընտրել Սերժ Սարգսյանի չափանիշներով։

Հայկ Դավթյան

դիտվել է 2639 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am