Փաշինյանը խղճահարության է արժանի

Նիկոլ Փաշինյանի թիմին նայելիս կարելի խղճալ ոչ միայն նրան, այլեւ մեզ, փաստորեն, պետության կառավարման ղեկը հանձնված է մարդկանց, որոնք խարխափում են տգիտության մեջ անգամ սեփական նեղ-մասնագիտական հարցերում: Իմ Քայլը խմբակցության իրավաբան պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը իրավաբան-փաստաբան համքարության շրջանում անեկդոտի նյութ է դարձել: Իհարկե, ոչ այն պատճառով, որ պատգամավորը չգիտի,թե ով է Հայաստանի հիմնի հեղինակը, մարդ ենք, բոլորիս մոտ էլ կարող է ստացվել եւ պահի տակ մոռանանք անգամ մեր անունը: Խոսքը նրա մասնագիտական կարծիքներն ու պնդումներն են, որ ներկայացրել է օրերս Ռուսաստանում Միհրան Պողոսյանի ձերբակալլության մասին: ԴԱՀԿ նախկին պետին ձերբակալել են Ռուսաստանի իրավապահները, նա կալանքի տակ կմնա 40 օր, սակայն նրա փաստաբանը ՌԴ իշխանություններից իր պաշտպանյալի անունից քաղաքական ապաստան է խնդրել: Եւ ահա, Նիկոլայ Բաղդասարյանը ինքնավստահ հայտարարում է որ Միհրան Պողոսյանի՝ քաղաքական ապաստան ստանալու դիմումը Ռուսաստանում չեն էլ քննարկի.«Ռուստանի Դաշնության օրենսդրությունն՝ ի տարբերություն ՀՀ օրենսդրության, այլ կառուցվածք ունի։ Եթե ՀՀ օրենսդրության համաձայն՝ ապաստանի դիմումը քննության առարկա է դարձվում եւ ապաստան հայցողի ձայնը պետք է լսվի, ապա ՌԴ օրենսդրությամբ՝ ինքը հենց առաջին փուլից էլ մերժում է ստանում, քանի որ հանդիսանում է մեղադրյալ։ Ինքը մի քանի օր հետո գրություն կստանա, որ իր դիմումը մերժվել է։ Մեր օրենսդրությունը եւս այդ տրամաբանությամբ է կառուցված, սակայն ընթացակարգերը տարբեր են՝ եթե մեր մոտ քննության առարկա է դառնում այդպիսի դիմումը, ապա ՌԴ–ում անգամ քննության առարկա չի դառնում»,–ասում է նա: Սակային համայնքի պրոֆեսիոնալներից տեղեկացանք, որ հարցը կարգավորվում է ոչ Հայաստանյան, ոչ էլ Ռուսաստանի օրենսդրությամբ, այլ Մինսկի, Եվրոպայի կոնվենցիաներով, որոնք թույլ են տալիս Միհրան Պողոսյանին օգտվել իր այդ իրավունքից: Փաշինյանի թիմակիցը դժվար է ասել, թե միտումնավոր է խեղաթյուրում իրականությունը, թե չգիտի ու այս ամենը չիմացության հետեւանք է: Սակայն կարելի է միթե առանց համոզված լինելու պախարակել ռուս գործընկերներին:
Հարցին՝ ստացվո՞ւմ է Միհրան Պողոսյանի պաշտպան Միխայիլ Յամչիտսկին տեղյակ չի, բավարար չի ուսումնասիրել ՌԴ օրենսդրությունը, պատգամավորը պատասխանում է.«ՌԴ–ում հանձնման հարցերի լուրջ խնդիրներ կան փաստաբանների փորձառության առումով։ Ես շփվել եմ փաստաբանների հետ, իրենք չունեն մասնագիտացված փաստաբաններ, որոնք հենց զբաղվում են հանձնման գործերով եւ որպես կանոն, իրենք քրեական գործերով փաստաբանները կարող են շատ սխալներ թույլ տալ, իրենց թվում է, թե դա է ճիշտ ճանապարհը, սակայն իրենք չեն տիրապետում միջազգային այն պայմանագրերին, որի համաձայն՝ անձը կարող է կամ չի կարող հանձնվել։ Եթե լավ ուսումնասիրած լիներ, կիմանար, որ Միհրան Պողոսյանի դեպքում չհանձնման հիմք չկա»։ Կարծում ենք՝ խոսքերն ավելորդ են: Մարդը իր իմացական խնդիրները թողած ընկել ու գրաքննում է ռուս գործընկերներին եւ այն էլ հանիրավի, ինչը կարող է հերթական սեպը դառնալ հայ-ռուսական այդքան խարխուլ հարաբերություններում:

Անի Սահակյան

դիտվել է 4623 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am