Ծառայողական մեքենաների կրճատման «բլեֆը» թաքցվում է

«168 ժամ» թերթը գրում է. «Նոր Հայաստանում շատ է խոսվում բաց ու թափանցիկ կառավարման մասին, մինչդեռ վարչապետի հռչակած սկզբունքներին լավագույնս կազմակերպված դավաճանում են իր իսկ նշանակած նախարարները:

Բացի այն, որ լրավամիջոցների հետ աշխատանքը սկսեցին անհիմն դարձնել գրավոր հարց ու պատասխանի ռիժիմով, հիմա էլ փակ աշխատաոճը տարածվում է նաեւ նախարարությունների պաշտոնական կայքերի վրա:


Ոչ վաղ անցյալում որոշ պաշտոնյաներ ակտիվ PR էին իրականացնում պետական ծառայողական մեքենաների կրճատումների թեմայով, ընդ որում՝ այս փորձն արվեց նաեւ նախկին իշխանությունների՝ Կարեն Կարապետյանի օրոք: Քննարկման այլ հարց է, թե ինչու էին մինչ այդ նախարարությունների հաշվեկշռին պահվում անպիտան, ժեշտի կտորների վերածված անթիվ-անհամար ավտոմեքենաներ, որոնց համար տասնյակ տարիներ ոչ միայն պահպանման ծախս է դուրս գրվել, այլ նաեւ բենզինի կտրոններ:

Փորձեցինք հետհեղափոխական Հայաստանի ծառայողական մեքենաների քանակն ու ծախսը հաշվել ու ստուգայց անել՝ հենց նախարարությունների հաշվեկշռից ելնելով. Պարզվեց՝ նախարարություններն իրենց մոտ փակել են այդ էջը:

Նկատենք, առաջինը թափանցիկ լինելը մերժում են ծառայողական մեքենաների կրճատումների ֆոնին ինքնադրսեւորված Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ՀՀ Օրենսդիր եւ գործադիր մարմինների պաշտոնական կայքէջերում բացակայում է ծառայողական մեքենաների քանակի մասին տեղեկատվությունը:

Բնապահպանության նախարարությունն էլ է որոշել հետեւել կառավարության աշխատակազմի օրինակին:

Նշենք, որ մինչ հեղափոխությունը նախարարությունների կայքերում բաց եւ հրապարակային էր այս տեղեկատվությունը:

Նոր Հայաստանի դեռեւս առաջին ամիսներին Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ի դեմս այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանի, հրապարակել էր նախարարության ծառայողական մեքենաների քանակը՝ դրանք 21-ն էին։

Ավելին, Տոնոյանի՝ Պաշտպանության նախարարություն տեղափոխվելուց հետո, երբ ԲՀԿ-ի քվոտայով 2017 թ. հունիսին ԱԻ նախարար նշանակվեց Հրաչյա Ռոստոմյանը, իր բրիֆինգներից մեկի ժամանակ հայտարարեց, որ ԱԻՆ-ում ծառայողական ավտոմեքենաներն օգտագործում են անձնական նպատակներով։

Մինչդեռ Նոր Հայաստանում այս նախարարություն եկած երրորդ ղեկավարը՝ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, կտրականապես մերժեց այդ մասին տեղեկատվության տարածումը եւ փակել է ծառայողական մեքենաների մասին նախարարության պաշտոնական կայքէջի այս հատվածը։

Եվ Ցոլակյանի փակ, ոչ հրապարակային «ձիրքին» հաջողությամբ հետեւում է նաեւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Այս նախարարությունը չի հրապարակում ոչ միայն ծառայողական ավտոմեքենաների քանակը, այլ նաեւ Հայաստանի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքները (վերջին անգամ հրապարակվել է 2015 թ.), Հայաստանի համայնքների աշխատավարձերի պարտքերի մարման վերաբերյալ տեղեկությունը (վերջին անգամ հրապարակվել է 2016 թ.), չի հրապարակում նաեւ համայնքային ծառայության ոլորտում ծառայողական քննությունների մասին տեղեկություններ (վերջին անգամ հրապարակվել է 2016 թ.), եւ այլն։

Ստացվում է՝ սուպերվարչապետական համակարգը գնալով դառնում է նաեւ սուպերփակ համակարգ, տեղեկություններ չհրապարակող համակարգ։ Վկան՝ պետական կառավարչական մարմինների պաշտոնական կայքերն ու լրագրողների հետ ընտրողաբար շփումները:

Մինչդեռ կառավարության գրեթե բոլոր նիստերին լսում ենք վարչապետի հանձնարարականները՝ ուղղված «բաց ու թափանցիկ» աշխատող նախարարներին, ՏԻՄ-երին, եւ խոստումներ, որ շատ հարցեր պետք լուծել տեղական հանրաքվեների միջոցով՝ Հայաստանի քաղաքացիների կարծիքն անպայման նկատի առնելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 691 անգամ
Լրահոս
ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am