Նիկոլ Փաշինյանի խորտակվող վարկանիշն ու կոռուպցիայի ուրվականը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իր տված ու չկատարած խոստումներին, որի համար իրեն քննադատում են, նա հայտարարել է, որ մեկ տարում չեն կարող բոլոր խոստումները կատարել։ «Մենք, ինչ որ ասել ենք, մեր ասածների վերաբերյալ քննադատություններն էլ ենք լսում, մեր ասածների վերաբերյալ հակափաստարկներն էլ ենք լսում։
Էն դեպքերում, երբ որ մենք ինչ-որ գործողություն անում ենք հետևողական, ասում են՝ դուք քննադատություն չեք լսում, դուք երկրորդ կարծիք չեք լսում։ Էն դեպքում, երբ որ մենք փորձում ենք փաստարկները լսել, ավելի խորանալ խնդիրների մեջ, հասկանալ՝ ճիշտ տարբերակները որոնք են, ասում են՝ Դուք Ձեր ասածից հետ եք կանգնում։ Հիմա մենք սուպերվարչապետական համակա՞րգ ենք ուզում։ Հետո էլ ասում են՝ սուպերվարչապետական համակարգին դեմ ենք։ Հիմա վերցնենք, թե 91 թվից ես ինչ հոդվածներ եմ գրել, էդ հոդվածներին օրենքի ուժ տանք, ասենք՝ որ էն ժամանակ սենց գրված ա, ուրեմն դա պետք ա լինի իրականությո՞ւն»,- հայտարարել է Փաշինյանը։
Այնուհետև նա թվարկել է կատարածը՝ Հայաստանում 50 հազար աշխատատեղ մի տարվա ընթացքում ստվերից դուրս է բերվել, վարչապետը վստահ է, որ Հայաստանում 40 միլիարդ դրամով առնվազն պետականա բյուջեի եկամտային մասը գերակատարելու են, ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու են, զինվորների աշխատավարձը հուլիսի մեկից բարձրանում է, սահմանապահ զորքերի, ԱԱԾ-ի, ոստիկանության աշխատավարձերն արդեն բարձրացել են, 205 հազար մարդու աշխատավարձը հուլիսի 1-ից բարձրացել է, բուժաշխատողների աշխատավարձը 30 տոկոսով բարձրացել է, 85 հազար մարդու նպաստը և թոշակը բարձրանում են այնքան, որ ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ժողովորդական չափանիշների աներկբայորեն համապատասխանող ընտրություններ։ Հայաստանի Հանրապետությունում մուտքի շուկայի որևէ արգելք չկա։ <<Ավելի՞ն եք ակնկալում։ Ճիշտ եք անում, որ ավելին եք ակնկալում, և ավելին կլինի>>,- ասել է Փաշինյանը։
Նա նաև հավելել, թե չի ուզում խորամուխ լինել, թե արդյոք իր վարկանիշը նվազել է։ Նա խորհուրդ է տվել՝ երբ ինքը քայլում է Երևանի փողոցներում, թող լսածներ ունեցողները հետևեն և տեսնեն՝ կա՞ նման բան, թե՞ ոչ։ Ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը խառն է՝ նա հասկանում է, որ իր վարկանիշի անկումն անխուսափելի է, որովհետև եթե անգամ, ինչպես ինքն է ասում՝ հետևենք նրա փողոցային զբոսանքներին, ապա դրանք այլևս չունեն մեկ տարի առաջվա հանրային խանդավառությունը։ Տնտեսական ցուցանիշները, որոնց մասին խոսել է Փաշինյանը, պարզ իմիտացիա են, ոչ ավելին։ Միակ խաղաթուղթը մնացել է ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարը, որն առայժմ որպես վահան է հանդես գալիս Փաշինյանի համար, բայց դա չի կարող հավերժ լինել։
Կոռուպցիայի դեմ պայքարի առաջին լուրջ հետքայլը, ի դեմս Դավիթ Սանասարյանի սկանդալի, արդեն իսկ արված է։ Այս հարվածից լրջորեն տուժել է Փաշինյանի հակակոռուպցիոն իմունիտետը այն աստիճան, որ նա չի բացառել, որ պետական վեևրահսկողական ծառայությունն իր հանձնարարականով մի օր էլ ստուգումներ կիրականացնի պետական վերահսկողական ծառայությունում։ Այն բոլոր քայլերը, որոնք այսօր արվում են կոռուպցիյաի դեմ պայքարի անվան տակ, կարող են շատ հանգիստ կոռուպցիայի մեխանիզմներ դիտարկվել․ օրինակ՝ վարչապետի տիկնոջ կողմից գլխավորվող հիմնադրամների դրամահավաքները։ Մեկնաբանության խնդիր է։ Այս առումով Նիկոլ Փաշինյանի խորտակովող վարկանիշն ուղիղ համեմատական է կոռուպցիայի հառնող ուրվականին։

Հայկ Դավթյան

դիտվել է 5999 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am