Նուրբ ակնարկներ Մոսկվայից՝ Արցախում ազդեցության մասին

Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ դերակատարության մասին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, որը Մոսկվա է ժամանել` մասնակցելու Միջազգային անվտանգության VIII մոսկովյան համաժողովին:

Բանակցություններում կողմերն ընդգծել են ԵԱՀԿ դերակատարության աճող կարևորությունը եվրաատլանտյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակում լարվածության վերացման գործում: «Կայացել է մտքերի փոխանակում ԵԱՀԿ դերակատարության մասին նաև Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորմանն աջակցելու գործում: Դիտարկվել է կազմակերպության ինստիտուտների ընթացիկ աշխատանքը», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Այս հանդիպումից հետո պաշտոնական Մոսկվան չի սահմանափակվել պաշտոնական հայտարարությամբ: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի միջև նախօրեին կայացած բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:

«Մենք կփորձենք արդարացնել պարոն Գրեմինգերի հույսերն այդ հարցում», - լրագրողի հարցին պատասխանել է Զախարովան՝ նկատի ունենալով Գրեմինգերի այն արտահայտությունը, որ Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման համար, որպեսզի մոտեցնի խաղաղության հաստատման օրը: Մարիա Զախարովան նշել է նաև, որ մանրամասն տեղեկություններ չունի, թե արդյոք Լավրովն ու Գրեմինգերը պայմանավորվել են աջակցել մարդասիրական միջոցառումներին, որոնց իրականացման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել հակամարտության կողմերը Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ նախօրեին Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ դերակատարության մասին:

Իսկ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է հանդիպել Վաշինգտոնում: Այս մասին Վարշավայում մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ «Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումն անցել է իմ ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ։ Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի երկակի-եռակի ավելացման դեպքում կարելի է հակամարտության կարգավորման առաջընթացի հույս ունենալ․․․Երեկ ԱՄՆ-ից ստացվել է հրավեր այցելելու Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը կարգավորման գործընթացում բեկման հասնելու համար սեփական ջանքերը կգործադրի»,- ասել է Մամեդյարովը։

Թամար Բագրատունի

դիտվել է 2823 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am