Արցախի հարցը դրեցին Պուտինի «ուսերին»

Նախօրեին Պեկինում մեկնարկած երկօրյա համաժողովին մասնակցում են շուրջ չորս տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ավելի քան 100 երկրների նախարարներ և ներկայացուցիչներ:

Պեկինում կայացել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Կրեմլի հաղորդագրության համաձայն, Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ օգոստոսին Ռուսաստանում կկայանա Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի առաջնորդների գագաթաժողովը: Հանդիպմանը Պուտինն ու Ալիևը գոհունակություն են հայտնել արդյունավետ զարգացող ռուս-ադրբեջանական փոխգործակցություն կապակցությամբ։

Պուտինը, մասնավորապես, շեշտել է, որ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև անցած տարի աճել է 14 տոկոսով և կազմել է շուրջ 2,5 միլիարդ դոլար: Ալիևն իր հերթին ընդգծել է, որ շատ լավ զարգացող հարաբերությունները ներառում են բոլոր ոլորտները, ընթանում է ակտիվ քաղաքական երկխոսություն, ստեղծված են կոնկրետ մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս իրագործել կոնկրետ ծրագրեր տրանսպորտային, լոգիստիկ, էներգետիկ, գյուղատնտեսության և հումանիտար բնագավառներում: Ալիևը նշել է, որ Բաքուն շատ է կարևորում Մոսկվայի հետ հարաբերությունները:
Բանակցություններին քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտությունը: Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակելու է ջանքեր գործադրել հակամարտության լուծման համար: Ալիևը հերթական անգամ հայտարարել է, թե բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում:

Ուշագրավ է, որ Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը չի հայտնում, որ հանդիպմանը քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտությունը: Տեսագրվել է միայն հանդիպման սկիզբը, որտեղ Ղարաբաղի մասին խոսք չկա: Սակայն Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրությունում գրել է, թե ղարաբաղյան հարցը նույնպես քննարկվել է:

Վերջին անգամ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել ապրիլի 2-ին: Մարտի 29-ին Հայաստանի վարչապետի հետ Վիեննայում ունեցած իր հանդիպումից հետո Ալիևը զանգահարել էր Պուտինին և, ըստ Կրեմլի պաշտոնական կայքի, Պուտինին ներկայացրել էր «Փաշինյանի հետ բանակցությունների ադրբեջանական կողմի գնահատականը»:

Չինաստանի հռչակած՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» Համագործակցության միջազգային ֆորումի շրջանակում, փաստորեն ռուս-ադրբեջանական հարաբերությունները նոր դրսևորումներ են ստանում: Հատկապես ուշագրավ է Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրությունում Ալիևի գոհունակությունը, որը նա հայտնել է երկկողմ հարաբերությունների ընթացքից, ապա թեթև անցում՝ հակամարտության կարգավորմանը: Նա նաև հույս է հայտնել, որ իրենց հարաբերությունների մակարդակն այսօր այնպիսին է, որ «թույլ կտա լուծել բազմաթիվ հարցեր և երկկողմ օրակարգում, և՛ տարածաշրջանային բնույթի»:

Ադրբեջանական լրատվամիջոցների միջոցով Բաքուն փորձում է ցույց տալ, որ Պուտինի հետ լուծում է Արցախի հարցը: Մյուս կողմից, Ալիևը ցանկանում է պատասխանատվություն դնել Պուտինի ուսերին, որպեսզի նա առավել ակտիվություն ցուցաբերի:

Թամար Բագրատունի

դիտվել է 2400 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am