Փաշինյանի կոշտ հակահարվածը. Նոր լարում՝ չեղած հարաբերություններում

Հայաստանն ու Թուրքիան վերջին մի քանի օրերին փոխանակեցին հայտարարություններ, որոնք փաստում են հայ-թուրքական հարաբերություններն էլ ավելի բարդ փուլ տեղափոխվելու մասին:

Նախ՝ ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հայաստանին կոչ արեց բացել արխիվները: Ելույթ ունենալով Թուրքիայի արխիվների զարգացման, տեսլականի և պատմագիտական ուսումնասիրություններին դրանց նպաստի թեմայով գիտաժողովին Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայի արխիվները բաց են, և իրենք թաքցնելու ոչինչ չունեն:

«Ճշմարտությունը գտնելու նպատակ ունեցողների համար մեր արխիվները ամբողջովին բաց են։ Թաքցնելու բան չունենք։ Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի թեմաներով Թուրքիային մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին դասեր տվողները բոլորն էլ արյունոտ անցյալ ունեն։ Մինչև օրս Հայկական հարցը շահարկող ոչ մի խումբ և պետություն իր պնդումները չի կարողացել ապացուցել արխիվային փաստաթղթերով։ Գիտենք, որ այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին պնդումներով լարվածություն ստեղծողներից ոչ մեկի հոգը չէ ճշմարտությունը», ասել է նա՝ Հայաստանին, ինչպես նաև երրորդ երկրներին կոչ անելով բացել իրենց արխիվները պատմաբանների ուսումնասիրության համար:

Հայտնի է, որ Թուրքիայի նախագահը ապրիլի 24-ի առիթով նաև նամակ է հղել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Նախագահի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում մասնավորապես ասված է. - «Այս տարի էլ հիշում եմ Առաջին համաշխարահային պատերազմի ընթացքում ծանր պայմաններում մահացած օսմանյան հայերին ու խորին ցավակցությունս հայտնում նրանց թոռներին: Հայ համայնքը և՛ Օսմանյան կայսրության, և՛ Թուրքիայի Հանրապետության հարյուրամյա պատմության ընթացքում շատ արժանի զավակներ ծնելով՝ մեծապես նպաստել է մեր երկրի զարգացմանը: Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր մեր հայ քաղաքացիները, լինելով իրավահավասար և ազատ, կարևոր դեր են խաղում մեր երկրի հասարակական, քաղաքական և առևտրային կյանքի ամեն բնագավառում: Մենք կշարունակենք լինել ձեր կողքին՝ ձեր ցավերը թոթափելով և խնդիրները լուծելով: Ցանկանում եմ ընդգծել, որ մեզ համար առանձնակի կարևոր է հայ համայնքի հանգստությունը, անվտանգությունն ու երջանկությունը: Այս առիթով ցանկանում եմ, որ հայ համայնքը րոպե առաջ կրոնական նոր առաջնորդ ընտրի»:

Ի դեպ, Էրդողանի այս ուղերձը այս տարի չընթերցվեց Պոլսո Հայոց պատրիարքարանի մայր եկեղեցում առավոտյան մատուցված պատարագի ժամանակ, այն հրապարակվեց ավելի ուշ: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Մարդու իրավունքների կազմակերպության ստամբուլյան գրասենյակի խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի նախաձեռնությամբ Սուլթանահմեդի հրապարակում հիշատակի միջոցառում էր կազմակերպվել ապրիլի 24-ին, որը, սակայն, խոչընդոտվել է թուրքական ոստիկանության կողմից:

Էրդողանի հայտարարությանը հետևեց ավելի կոշտ հայտարարություն պաշտոնական Երևանից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Էրդողանի ապրիլի 24-ի ելույթն անվանեց Հայոց ցեղասպանության ժխտման նոր մակարդակ և «ազգի սպանդի արդարացում»: Նա միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Թուրքիայի նախագահի ատելության խոսքին: «Օսմանյան կայսրության ողջ հայ բնակչությանը, որը դատապարտվեց զանգվածային սպանդի ու մահվան երթերի, «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» անվանելը, 1.5 միլիոն մարդ սպանելն ու դա «ամենատրամաբանական վարքագիծ» որակելը ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլև՝ մի ողջ ազգի սպանդի արդարացում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է վարչապետ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Ամենից առաջ` ապրիլի 24-ին այդպիսի հայտարարությունը հայ ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ խորին վիրավորանք է և ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից: Աշխարհը պետք է չլռի», - ավելացրել է Փաշինյանը:

Իր հերթին ավելի վաղ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փաստեց, որ այն, ինչ որ գալիս է պաշտոնական Անկարայից, և դրանք հուսադրիչ չեն, կամ հակառակն՝ ավելի քննադատության են արժանի։ Նախապայմա՞ն է Ցեղասպանության ճանաչումն այդ հարցում։ Մնացականյանը պատասխանեց. «Մենք երբևէ չենք ասել, որ դա նախապայման է»։

Հայկական կողմի պատասխաններին ի պատասխան պաշտոնական Անկարան նորից արձագանքեց: Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Համի Աքսոյը պատասխանելով լրագրողների հարցերին, նախ անդրադարձել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի օրերս արած հայտարարությանը, թե Թուրքիան հետևողականորեն շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտումը, և որ ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է:
Աքսոյը հակադարձելով այս հայտարարությանը, նշել է, թե «Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակի խոսելաոճն ու օգտագործած եզրույթները ցույց են տալիս, որ Հայաստանում պետական ավանդույթներ դեռ չեն ձևավորվել»: Աքսոյը պնդել է, թե «հայկական թեզերը թուրքերին պարտադրելը հակասում է խոսքի ազատության սկզբունքին», հավելելով՝ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշման համաձայն «թուրքերն էլ իրենց տեսակետներն արտահայտելու իրավունք ունեն»:

Խոսելով վերջին օրերին շահարկված արխիվների թեմայի մասին՝ Աքսոյը հայտարարել է, թե հայկական արխիվները ամենևին էլ բաց չեն, ինչպես պնդում է հայկական կողմը, իսկ մի շարք վայրերում՝ Էջմիածնի կաթողիկոսությունում, Երուսաղեմի պատրիարքարանում, Բոստոնի դաշնակցական բյուրոյում արխիվները բաց են միայն հայերի և հայկական պնդումների կողմնակիցների համար: «Արխիվների միայն այն հատվածն է բաց, որը հիմնավորում է հայկական պնդումները: Եթե հայերը այս արխիվները բացելու համարձակություն ցուցաբերեն, ճշմարտությունը ի հայտ կգա: Ցավոք, շարունակում են մոլորեցնել ողջ աշխարհին և երիտասարդ սերնդին»,- նշել է Աքսոյը:
Մինչ Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը՝ ԱՄՆ նախագահի հայտարարություն տարածեց Հայոց հիշատակի օրվա կապակցությամբ՝ օգտագործելով «Մեծ եղեռն» արտահայտությունը հայերենով, ինչպես նախորդ տարիներին: «Մենք հանձնառու ենք սերտել անցյալ ողբերգությունների դասերը, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը։ Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու՝ հայերի և թուրքերի ջանքերը։ Մենք կանգնած ենք Հայ ժողովրդի կողքին՝ ոգեկոչելով Մեծ եղեռնի ժամանակ կորսված կյանքերը և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կառուցելու ավելի խաղաղ աշխարհ»։

Նկատենք, որ թուրքական մերժողականությանը համահունչ երկու պետություններ այս օրերին ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը: ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի ներկայացուցիչների պալատն Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունեց, որտեղ առանձին կետով ճանաչել է Արցախի անկախությունը։ Մեկ այլ տեղեկություն էլ ստացվեց Պորտուգալիայից, որտեղ երկրի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Փաշինյանի պատասխանը՝ Էրդողանին ըստ արժանվույն արված հայտարարություն էր, թերևս, Էրդողանի համար նաև փոքր-ինչ անսպասելի՝ իր կոշտությամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5380 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am