Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Էրդողանին. վարչապետի խոսքն ուղղվա՞ծ է նաև Ռուսաստանին

«Ժամանակը» գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառումով բավական կոշտ է արձագանքել Թուրքիայի նախագահ Էրդողանի ապրիլքսանչորսյա հայտարարություններին: Այդ հայտարարություններն իրենց հերթին աննախադեպ կոշտ էին, և Էրդողանը ուղղակի անցել էր «հակամեղադրանքի», ոչ միայն ժխտելով ցեղասպանության փաստը, ինչը նոր չէ իհարկե, այլ նաև հայտարարելով, թե «հայ հրոսակներին և նրանց աջակիցներին» սպանելը Թուրքիայի գործողության միակ «տրամաբանականն» տարբերակն էր: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 1,5 միլիոն մարդու սպանությունը, ազգի ոչնչացնելու ցեղասպան գործողությունը այդպես գնահատելը վիրավորանք է ոչ միայն հայ ժողովրդի, այլ համայն մարդկության հասցեին, և աշխարհն այդ ամենի հանդեպ չպետք է լռի:

Անկասկած է, որ Հայաստանի վարչապետի կոշտ արձագանքը լիովին համարժեք է Էրդողանի թույլ տված իրապես հակաքաղաքակրթական քայլին և հայտարարություններին: Միևնույն ժամանակ անկասկած է, որ սա ամենևին հայ-թուրքական լոկ դրվագային «երկխոսություն» չէ, այլ, ըստ էության, որոշակի ռեգիոնալ և միջազգային իրավիճակի արտացոլում՝ թե՛ Թուրքիայի նախագահի այդ հայտարարությունների, թե՛ Երևանի միանգամայն համարժեք արձագանքի դրսևորումներով: Ըստ այդմ, խնդիրն ավելի լայն է և անհրաժեշտ է հասկանալ դրա ներկայիս լայն աշխարհաքաղաքական համատեքստը:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է աշխարհին չլռելու կոչին, որ հղում է Հայաստանի վարչապետը: Ինքնին որպես կոչ այն անշուշտ հասկանալի է, սակայն հարցը տվյալ դեպքում այն է, թե արդյո՞ք Երևանն այդ իմաստով ունի աշխարհին անելիք նոր առաջարկներ՝ հայկական հարցի այս համատեքստում: Ակնառու է, որ Երևանը հայկական հարցի համատեքստում արդեն իսկ անում է շոշափելի քայլեր արցախյան ուղղությամբ: Անվիճելի է, որ սա հայկական հարցի մի առանցքային բաղկացուցիչն է: Սակայն իր հերթին հետաքրքիր է, թե ինչ նոր մոտեցումներ կամ նախաձեռնություններ կարող է ունենալ Երևանը հենց «բուն»՝ հարցի պատմա-քաղաքական բաղադրիչի, ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման խնդրի ուղղությամբ: Այժմ անկասկած նկատվում է դրա որոշակի աշխուժության նոր փուլ, որն արտացոլվում է թե՛ Իտալիայի խորհրդարանի շաբաթներ առաջ ընդունած բանաձևով, թե՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշումով՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելը, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյա հերթական ուղերձով, որն իր տողատակային նրբերանգներով շոշափելիորեն տարբերվում էր և քաղաքական-դիվանագիտական ակնարկային բազայով անհամեմատ հարուստ էր նրա նախորդ երկու ուղերձների և, ընդհանրապես, վերջին տարիներին ԱՄՆ նախագահական ուղերձների ֆոնին:

Միևնույն ժամանակ, այս հարցում անկասկած էական է Ռուսաստանի դերն ու հայ-ռուսական հարաբերության խնդիրը, զուգահեռ ռուս-թուրքական հարաբերության հայտնի ասպեկտների պայմաններում: Ուղղվա՞ծ է Հայաստանի վարչապետի կոչը նաև Ռուսաստանին՝ արձագանքելու առումով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1184 անգամ
Լրահոս
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am