Պաշտոնյաները վարչապետին հավատարմության երդում են տալիս. Նաեւ «նամյոկ» են անում

«Իրատես» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով եւ օգտագործելով համացանցային բոլոր հարթակները, հիշում են նախորդ տարվա այս օրերին ծավալված իրադարձությունները:

Դպրոցական երեխայի խանդավառությամբ պատմում են դեպքերի ու զարգացումների մասին, կետ առ կետ նշում, թե ով ինչով էր զբաղված: Տպավորություն է, թե դեպքերը վաղնջական ժամանակահատվածում են եղել, ու մենք էլ ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել:


Մեր օրերի «պատմիչները» դետեկտիվ ոճի նրբերանգներով այնպես են նկարագրում վրանների մեջ կամ փողոցում տեղադրված վառարանների շուրջ տեղի ունեցած խոսակցությունները, որ եթե ամեն ինչ սեփական աչքերով տեսած չլինես, կմտածես՝ աներեւույթ ուժերի պես են գործել ու զուսպ, համբերատար, խիստ համակարգված աշխատանքի շնորհիվ հասել իշխանափոխության:

Բայց մենք գոնե հասկանում ենք, որ գեղագիտական ելեւէջներով հուզիչ գրառումները ոչ այլ ինչ են, եթե ոչ հասարակության զգացական ֆոնը չթուլացնելու հերթական փորձ: Էյֆորիայի հետզհետե նահանջն արդեն տեսանելի է, մարդիկ հստակ հարցեր են բարձրացնում ու, պատասխաններ չստանալով, սկսում քննադատել իշխանություններին:

Նրանք էլ ստիպված են ամեն անգամ մի ձեւով ընդգծել, թե ինչքան շատ են արժեւորում ՀՀ «հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներին»:

Սրտակեղեք գրառումները նաեւ սեփական պաշտոնն ու դիրքը ամրապնդելու յուրօրինակ ձեւ են, հավատարմության երդում՝ իրենց մանդատ կամ պաշտոն նվիրած վարչապետին: Ասել է թե՝ մենք այսքան բան ենք արել, քայլել ենք, ավտոբուսների անիվների տակ պառկել, դրոշ ծածանել, դրա համար էլ արժանի ենք փափուկ աթոռների:

Մյուս կողմից էլ հիշեցնում են, որ վերոնշյալ բոլոր գործողություններին թեեւ մասնակցել են, բայց որեւէ պաշտոն չեն ստացել: Իշխանություններին «նամյոկ են» անում՝ թեեւ քայլել են, բայց «մենակ են»:

Հեղափոխության օրերի քրոնիկոնի վերջին սերիաները «կցուցադրվեն» ապրիլի 27-ին՝ քաղաքացու օրը, ամենաբարձր մակարդակով հասարակությանը հերթական անգամ կմատուցվի՝ ինչպես «սիրո եւ հանդուրժողականության հեղափոխությունը» մարդկանց սեւերի ու սպիտակների բաժանեց, եւ ինչքան «չար ու նախանձ» էին նախկինները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 604 անգամ
Լրահոս
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am