Ուշագրավ դրվագներ Միհրան Պողոսյանի գործից

Հայաստանի իրավապահ մարմինների գործունեությունը զավեշտի է, կամ ավելի ճիշտ նման է տունտունիկի: Նրանք նախ թույլ են տալիս, որպեսզի հայաստանի սահմանները հատեն, երկրից հեռանան նախկին ռեժիմի ներկայացուցիչ <<հանցագործները>>, ապա սկսում են քրեական գործ հարուցել, հետախուզում հայտարարել մեղադրյալի նկատմամբ:

Ահավասիկ, ազգը կրկին ղժժում է, այս անգամ օֆշորային գեներալ Միհրան Պողոսյանի հետ կապված պատմության առիթով: Միհրան Պողոսյանը, որը հեղափոխական իշխանության ուշադրության կենտրոնում է եղել առաջին իսկ օրվանից, քանզի ԴԱՀԿ նախկին պետի հետ կապված սկանդալային պատմությունների պակաս չէր զգացվում անգամ նրա պաշտոնավարման տարիներին, հանկարծ իմանում ենք, որ մեկնել է Հայաստանից, իսկ իշխանությունները նրա նկատմամբ գործ են հարուցել, մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու, ինչպես նաեւ պետական միջոցները յուրացնելու մեջ:

Պողոսյանին ռուսաստանյան իրավապահները կալանավորել են 40 օր, որից հետո կորոշեն նրան արտահանձնել, թե ոչ, քանզի նրա փաստաբանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանի իշխանություններից ու Հայաստանում քննարկվող գլխավոր վարկածն այն է, որ նրան չեն հանձնի, ինչպես որ եղավ Միքայել Հարությունյանի, Վահագն Հարությունյանի եւ այլոց դեպքում: Այս բոլոր պատմություններից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի իրավապահ մամինները կամ իրենց գործից բան չեն հասկանում, կամ էլ միտումնավոր թույլ են տալիս, կամ հրահանգ են կատարում ու ապահովում որոշ պաշտոնյաների անարգել ելքը Հայաստանից: Հարկ է նշել, որ այսօր թեմայի շուրջ իր տարակուսանքը չի թաքցրել նաեւ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, նա կոչ է անում հետաքրքրվել նախաքննության մարմնից, թե ինչպես եղավ, որ Միհրան Պողոսյանը լքեց երկիրը:

«Մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում, թե Միհրան Պողսյանն ի՞նչ գործ ունի Ռուսաստանում: Մի տարի է գիտեք, որ պետք է էդ մարդը քրեական հետապնդման ենթարկվի: Էդ մեր նախաքննության մարմիններն էնքան սպասեցին, որ մարդուն տարան, առոք փառոք ճանապարհին, որ հետո չկարենա՞ն բռնեն: Մեկդ էդ հարցը չեք բարձրացնում՝ բա ի՞նչ բանի էիք, որ էդ մարդը գնաց, բա ի՞նչ բանի էիք, որ «Բուլկի Արամը» գնաց: Էդ հարցը չի՞ հետաքրրում ձեզ: Ինձ էդ հարցնա հետաքրքրում: Մարդը գնացելա, կարա դիմի քաղաքական ապաստանի համար: Գոնսալեսը Պրահայում ա դիմել, որ ինքը քաղաքական հետապնդվողա, Ռոդրիգեսը Ռուսաստանումա դիմում, Խոսե Իգնասյոն էլ կարողա, ասենք, Մեքսիկայում դիմի: Մարիա Սորտեի սերիալը բերել սարքել եք Հայաստանի սերիալ: Սա ի՞նչ բան ա»:

Հիշեցնենք, որ Գոնսալեսը Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանն է, ի դեպ, հետախուզման մեջ է նաեւ երրորդ նախագահի եղբայր Լեւոն Սարգսյանը: Մենք այս թեմային ադեն անդրադարձել ենք՝ նկատելով, որ եթե բոլոր հեռացածները քաղաքական ապաստան խնդրեն աշխարհի տարբեր երկրներում, դա կլինի մեծ ռումբ ՀՀ իշխանությունների տակ: Եւ զուգահեռ իրականությունում ունենք Հովիկ Աբրահամյան, որից անձնագիրը վերցրել են երկրից չբացակայելու համար, Սեյրան Օհանյանը, ով տարիներ առաջ Մոսկվայից ինքնակամ վերադարձել է արցախյան ազատամարտին մասնակցելու համար, ավելորդ է խոսել Ռոբերտ Քոչարյանի մասին, ում առանց հիմնավոր փաստարկների ամիսներ շարունակ պահում են կալանքի տակ: Ակնհայտ է, որ իշխանությունը որոշ մարդկանց համար ապահով փախուստը կազմակերպում է, հետո բեմադրում նրանց նկատմամբ քրեական հետապնդում: Այս համատեքստում ուշագրավ դրվագները Միհրան Պողոսյանի գործում անհնար է չնկատելը: Օրինակ այն, որ նա գտնվում է ոչ թե Մոսկվայում, այլ Ռուսաստանի դաշնության Կարելիայի Հանրապետությունում, որտեղ չի բացառվում Պողոսյանը նույնիսկ կարողանա իր միլիարդների շնորհիվ խույս տա կալանքից եւ տեղափոխվի երրորդ երկիր: Իրադարձություններից առաջ չընկնենք, բայց ամեն ինչ հուշում է այն մասին, որ Պողոսյանի դեպքում էլ է իշխանությունը հոգացել ապահով փախուստի մասին:

Անի Սահակյան

դիտվել է 3192 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am