Թեժ խաղեր՝ Արցախի պլանի շուրջ

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հանդիպում չի հայտարարվել։ Այս մասին ՀՀ արտգործնախարարը նշել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով այն հայտարարություններին, որ Փաշինյանի հետ հաջորդ հանդիպումը կկայանա Վաշինգտոնում։

«Գիտեք, որ մենք հանդիպել ենք Մոսկվայում, քննարկել ենք, ուրվագծել մեր հաջորդ քայլերը, այսինքն, թե հաջորդ հանդիպումը, որտեղ, երբ և ինչպես կարող է լինել։ Սա համանախագահներին և երկու նախարարներին է վերաբերում և յուրաքանչյուրը պետք է ճշտի, թե ինչպես է հնարավոր ֆիքսել այդ ժամկետները։ Այո, հանդիպումներ տեղի են ունենում տարբեր մայրաքաղաքներում՝ ներառյալ համանախագահ երկրների մայրաքաղաքներում, բոլոր տարբերակները բաց են»,- նշեց Զ. Մնացականյանը։

Նրա խոսքով՝ այն, ինչ հնչել է Մոսկվայում ապրիլի 15-ին ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ, արտահայտում է այն, ինչ հանդիպման ընթացքում քննարկել են։ «Ես լրացուցիչ մեկնաբանություն կարիք չեմ ունեցել։ Ինչ վերաբերում է լուրերին, որ քննարկվել է Լավրովյան փաստաթուղթը, ապա պետք է ասեմ, որ այնտեղ քննարկել ենք կողմերի տարբեր մոտեցումները և տարբեր դիրքորոշումները, բայց որևէ փաստաթուղթ այս փուլում չենք քննարկում։ Մենք գիտենք՝ մենք ինչ ենք անում, իսկ դուք գիտեք, որ մենք շատ բաց խոսում ենք այն ամենի մասին, ինչ անում ենք»,-եզրափակեց ՀՀ արտգործնախարարը։

Ըստ էության, Մնացականյանը չի հերքում Լավրովի պլանի գոյությունը: Ընդամենը, պաշտոնական Երևանը, ըստ ամենայնի փաստում է, որ քննարկում է Լավրովի պլանի վերաբերյալ ունեցած մոտեցումները: Ըստ երևույթին նույնն էլ՝ Ադրբեջանը:
Հայաստանը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպաստող մթնոլորտի ստեղծումը, ասում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը, ապա այս ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում: «Սա գործնական կիրառության հարց է: Եթե ամեն ինչ միանգամից տեղի չի ունենում, չի նշանակում, որ մոռացել են»,- նշեց նախարարը:

«Պետք չէ կասկածել մեր վճռականությանը: Մենք ասում ենք, որ խաղաղությանն այլընտրանք չկա: Խաղաղության այլընտրանքն աղետն է: Ինչ վերաբերում է խաղաղությանը ժողովուրդների նախապատրաստմանը, ապա այս հարցում հստակ ձևակերպումներ չկան: Սա սկզբունք է, որը պետք է զարգացնել»,- հայտարարեց Մնացականյանը: Ընդ որում՝ նա շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները հրապարակային են գործում: Տրամաբանական է, որ կա որոշակի գաղտնիություն: Սակայն ցանկացած առաջ քայլ հանրությանը հայտնի կդառնա, հավաստիացրեց ԱԳ նախարարը:

Պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք Փաշինյանի և Ալիևի երեք հանդիպումները հեռացում չէին ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից, նախարարը հավաստիացրեց, որ դա այդպես չէ, իսկ հանդիպումները ինքնաբուխ են տեղի ունեցել՝ կողմերին հնարավորություն տալով ավելի լավ ճանաչել միմյանց: Անդրադառնալով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին՝ Մնացականյանը նշել է, որ դրանց ավելացել են Դուշանբեինը: Մեզ համար ռիսկերի նվազեցումն ամենակարևորն է, պայմանավորվածությունները կարելի է ցանկացած ձևով անվանել:

Հայկական կողմի քողարկված հայտարարություններից պարզ է, որ Մոսկվան կողմերին տվել է «ազատ» գործելու իրավունք: Ասել է թե՝ ներկայացնել սեփական մոտեցումներ ռուսական պլանի առնչությամբ:

Հիմա, եթե Բաքուն չի թաքցնում, որ ռուսական պլանն է բանակցությունների սեղանին, պաշտոնական Երևանը ձգտում է սույն փաստը հնարավորինս գաղտնի պահել:

Թամար Բագրատունի

դիտվել է 3966 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am