Փաշինյանը պատրաստ է զիջման. Ծուղա՞կ, թե՞ ժամանակի երկարաձգում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Независимая газета-ին, որում խոսել է նաև ԼՂ հակամարտության կարգավորումից:

Փաշինյանը շեշտում է, որ Հայաստանը Ադրբեջանին առաջարկում է խաղաղության օրակարգ, ոչ թե` պատերազմի: «Մենք պետք է միասին աշխատենք այդ խնդրի լուծման ուղղությամբ: Եթե միասին չաշխատենք, ապա երբեք չենք ունենա լուծում, անգամ` ռազմական ճանապարհով, քանի որ ռազմական ճանապարհով խնդիրը հնարավոր չէ լուծել, այլ միայն` վատթարացնել: Ինչ-որ մեկը պատկերացնո՞ւմ է , որ ԼՂ հակամարտությունը հնարավոր է լուծել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Օրակարգը, որը ես ներկայումս առաջարկում եմ, բավականաչափ անսպասելի էր ոչ միայն Ադրբեջանի, այլև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար: Ժամանակ է հարկավոր, որ մենք հանգամանալից քննարկենք այդ նրբությունները:

Մեր ժողովուրդներին հարկավոր է նախապատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի: Չեմ հոգնում նաև կրկնել, որ ԼՂ հիմնախնդրի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի հայ ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ցավոք, մենք դեռ նույն հայտարարությունը չենք լսել ադրբեջանական կողմից:

Հարցին` որքա՞ն հեռու կարող է գնալ Հայաստանը զիջումների հարցում, քանի որ հակամարտության ցանկացած լուծում ենթադրում է փոխզիջում, Փաշինյանն ասել է, որ սխալ է այդ հարցը տալ միայն կողմերից մեկին: «Կարևոր է, որ գործընթացը կառուցողական լինի: Հարկավոր է, որպեսզի երկու կողմերը պատասխանեն այդ հարցին միաժամանակ: Ես պատրաստ եմ պատասխանել այդ հարցին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հետ համատեղ: Սակայն, երբ Ադրբեջանը հանդես է գալիս ռազմատենչ դիրքորոշմամբ, ապա հայկական կողմի` զիջումներ մասին հայտարարությունները կարող է ընկալվել որպես թուլություն»,- ասել է ՀՀ վարչապետը:

Փաստացի Փաշինյանը միջազգային հանրությանը ակնարկում է, որ ինքը պատրաստ է զիջման, միայն այն բանից հետո, եթե Ադրբեջանն ասի, թե ինչ է պատրաստ զիջել:
Խաղաղության օրակարգը, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու՝ Փաշինյանական կոնցեպցիան ուրույն դրսևորում է ստանում: Նա պահում է ինտրիգը, երբ ասում է, որ նույնիսկ միջնորդներն են զարմացած նրա առաջարկներից ու ժամանակ է հարկավոր...

Ի՞նչ է սա նշանակում՝ համապարփակ կարգավորման տարբերա՞կ է առաջարկել Փաշինյանը, որն անսպասելի է դարձել, թե՞ դրել է նախապայմաններ՝ այս, կամ այն քայլի դեպքում Ադրբեջանի կողմից՝ հայկական կողմն էլ իր հերթին կարող է զիջել այլ հարցերում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6736 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am