Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Արմավիր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու համար: Հ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիր համայնքի ղեկավարը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2002թ. հոկտեմբերից, ունենալով ՀՀ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ պետության պատվիրակած լիազորությունների կազմակերպման և ղեկավարման լիազորություն, Արմավիրի մարզի Արմավիր գյուղական համայնքում աշխատանքի ընդունված մի խումբ աշխատակիցների կողմից աշխատանքի չներկայանալու պարագայում 2014-2017 թվականների ընթացքում իր ստորագրությամբ հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշխատավարձերի ցուցակները և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնելու եղանակով համայնքի միջոցներից հափշտակել խոշոր չափի՝ընդհանուր 565.267 ՀՀ դրամ գումար:

Մասնավորապես, Արմավիրի համայնքապետարանում որպես մշակույթի տան մարզիչ, որպես վարորդ, ինչպես նաև նույն համայնքի աշխատակազմում որպես պահակ աշխատանքի ընդունված անձինք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում համայնքի ղեկավարի գիտությամբ մեկնել են արտերկիր: Նշված անձանց՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու ընթացքում աշխատակիցների հաճախումների մատյանում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով ՝ կազմվել են աշխատավարձի ցուցակներ՝ ներառելով նաև վերջիններիս տվյալները: Համայնքի ղեկավարը, իմանալով նշված աշխատակիցների բացակայելու հանգամանքի մասին, անձնական դրդումներով, իր ստորագրությամբ հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձի ցուցակները, որի հիման վրա՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակել է նշված անձանց աշխատավարձի հաշվեհամարներին փոխանցված խոշոր չափերի գումարը:

Նախաքննության ընթացքում համայնքի ղեկավարի կողմից պատճառված 565.267 ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

դիտվել է 495 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սա լոկ քաղաքավարություն չէ, այլ քաղաքականություն, որն այս փուլում Հայաստանի շուրջ ծավալվում է շատ նուրբ շերտերով Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը Փաշինյա՛ն, էս սննկացման, ավերի համար դու ի՞նչ պատասխան ես տալու․ Գագիկ Ծառուկյան (video) Կոչ ենք անում հունիսի 7-ին չվախենալ, չզլանալ և, ի գինս ամենի, մասնակցել ընտրություններին․ «Կամք» #ՈՒՂԻՂ․ Պուտինի զանգը Փաշինյանին՝ պատժելուց առաջ․ Սուրեն Սուրենյանց (video) Մեծ սնանկացում է լինելու. գյուղացիները անելանելի վիճակում են հայտնվելու. Հայկ Նահապետյան (video) Սամվել Կարապետյա՛ն, հատուկ ձեզ եմ ասում․ ինչ է մեզ սպառնում (video) «Էս թարախը ժողովրդի միսը կերել է»․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) «Էս մուտիլովշիկ, խաբեբա Նիկոլը ո՞նց է ավարտել դպրոցը, ես զարմանում եմ»․ քաղաքացի (video) Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ Հրկիզել են ընդդիմադիր բլոգեր Արմեն Ալեքսանյանի մեքենան (video) Հայաստանի ընտրությունները և ՌԴ-ի արձագանքը. Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել РБК-ին #ՈՒՂԻՂ․ Մի սարսափելի նվեր ունեմ Նիկոլի համար․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ են հայտարարագրել Հայաստանի շնորհապետական կուսակցության թեկնածուները. Hetq.am Այն վտանգները, որոնց մասին այսօր խոսում են ոչ միայն ընդիմադիր քաղաքական ուժերը, այլև մեր մտավորականներն ու երկրի սթափ միտք ունեցող քաղաքացիները, լիովին իրական են. Տիգրան Դումիկյան Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Եկեղեցին անխափան շարունակում է իր փրկագործ առաքելությունը՝ ի փառս Աստծու և ի շինություն հավատացյալ ժողովրդի. Իսահակ Սրբազան Մեր պարտականությունն է անել ամեն ինչ, որ դուք ապրեք անվտանգ և հանգիստ Հայաստանում Ավելի ուղիղ, ավելի բաց հայտարարություն Հայ Առաքելական Եկեղեցին անել չի կարող Նիկոլը երկիրը խորտակում է, կործանում է մեզ․ քաղաքացի (video) Թայֆուն է մոտենում․ չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ «Էս շիզոֆրենիկից բացի բոլորն էլ կարան երկիրը պահեն․ Նիկոլն Ալիևի ոտքի տակի հողն է».արևաբույրցի (video) Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշիչ դեր ստանան մեր տնտեսության մեջ Այդ տոկոսները հաշվելիս «մոռացել են» նկատի ունենալ, որ 1551 հարցվածների 51%-ը հրաժարվել է պատասխանել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am