Ինչո՞ւ զգացվեց Բաղդասարովի կարիքը

Հայտնի գործարար Միկա Բաղդասարովի մասին երկար ժամանակ որևէ տեղեկություն չկար այն պահից ի վեր, ինչ նա հայտարարեց սնանկացման մասին և մեկը մյուսի ետևից տապալվեցին Բաղդասարովին պատկանող բիզնես պրոյեկտները:«Արմավիան» սնանկ ճանաչվեց, Բաղդասարովը իրեն պատկանող «Միկա Լիմիթեդ» ընկերությանը 40 մլն դոլարով վաճառվեց «Ռոսնեֆտին», «Միկա» մարզահամալիրը վերցրեցին նրա ձեռքից ու դրեցին ֆինանսների նախարարության ենթակայության տակ ու էլի մանր-մունր բաներ: Բայց տարին ըստ էության հաջող մեկնարկ է ունեցել հայտնի գործարարի կյանքում:«Արմավիա» սեփականատիրոջը վրացական «Georgian Airlines» ավիաընկերությունն առաջարկել է փոխնախագահի պաշտոնը։ ««Արմավիայի» պարտքերի դիմաց վճարեցի «Միկա ցեմենտ»–ով։ Ամեն ինչ նոր էջից եմ սկսել»,– ասել է Բաղդասարովը «Newmag» ամսագրին տված հարցազրույցում, որտեղ բացահայտել է Հայաստանի առաջին ու միակ ազգային ավիափոխադրողի՝ «Արմավիայի» սնանկացման բանաձևը։ 1996-ին ստեղծված «Արմավիան» 2013-ին ճանաչվել է սնանկ և դադարեցրել գործունեությունը։Բայց մինչ այդ նա համարվում էր Սերժ Սարգսյանի ամենասիրելի ու հավատարիմ գործարարներից մեկը, որը բոլոր աջակցություններն ուներ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու: Հետեւաբար գործարարի ամենախոշոր պրոյեկտի տապալման հարցում հարցականները այդպես էլ համարժեք պատասխան չգտան եւ հանրությունից անհայտ մնաց Բաղդասարովի սննկացման իրական պատճառները: Պաշտոնական բացատրությունը վատ կառավարման հիմնավորումն էր, վատ սպասարկում, բարձր գներ, որոնց պատճառով ի դեպ, ՀՀ քաղաքացիներս վերջին տարիներին գերադասում էինք թռչել «Վրաստանից՝ վրացական ինքնաթիռներով։ Մի՞թե վրացիները նույնիսկ թերթ չեն կարդում, ծանոթ չեն համաշխարհային մամուլին, որը ժամանակին գուժեց երբեմնի հզոր հայ գործարարի ձախողման լուրը, մի՞թե նրանց պետք է վատ կառավարիչ, որպեսզի մի քանի տարում քամուն տա նաեւ վրացական ավիաընկերությունը: Իհարկե, ոչ: Իսկ սա նշանակում է, որ իրականում «Արմավիայի» տապալումը վատ կառավարման արդյունք չէ եւ ոչ էլ Բաղդասարովի մյուս բիզնեսների կորուստն է եղել գործարարի անհեռատես քաղաքականության արդյունք: Ում համար է գաղտնիք, որ Հայաստանում կարելի է «բարգավաճել» ու բիզնես գործունեություն ծավալել միայն այն դեպքում, երբ ունես «վերեւների» աջակցությունը, եւ այդ ամբողջը կարող է մեկ օրում փչանալ, եթե կորցնես այդ բարձր հովանավորչությունը: Հայկական մամուլը վերջին տարիներին բազմիսց էր վեր հանում Բաղդասարովի ու իշխանության որոշ օղակների միջեւ առկա տարաձայնությունները: Բաղդասարովի Հայաստանից «հեռանալու» պատճառներն էլ հենց այդ համատեքստում էր ներկայացվում: Փակագծերն ավելի բացվեցին այն ժամանակ, երբ Բաղդասարովն արդեն հայտարարել էր «Արմավիայի» սննկացման մասին: Հայկական մամուլում հայտնվեցին ամերիկյան Պետդեպարտամենտի ներքին նամակագրությունը բացահայտած “Վիկիլիքս”-ի փաստաթղթերի շարքի հրապարակումը: Այնտեղ բավականին ուշագրավ տեղեկություններ կար Բաղդասարովի վերաբերյալ առ այն, որ 2009թ. ամերիկյան դիվանագետների հետ հանդիպած գործարարը քննադատել է վարչապետ Տիգրան Սարգսյանին` նրան անվանելով «վատ մենեջեր»: Նախկին վարչապետին Բաղդասարովն առավելագույնը տեսնում էր նախագահի խորհրդականի պաշտոնում, որը ֆինանսական միջոցներն ուղղում է դեպի բանկերը եւ կարողանում է խոսել միայն բանկիրի լեզվով: Դրանից հետո վերլուծություններ եղան ու կարելի է ասել բացահայտվեց, թե «որտեղ է թաղված շան գլուխը» եւ իշխանությունները պատժել են համակարգի դեմ դուրս եկած Բաղդասարովին: Սակայն բոլորն էին տեսնում, որ ավիափոխադրումների ոլորտում լուրջ մրցակցություն էր սկսվել եւ այդ տիրույթում աչք էր տնկել իշխանության ոչ պակաս առանցքային դերակատարներից մեկի՝ Կառավարության ներկայիս աշխատակազմի ղեկավար-նախարար, Դավիթ Հարությունյանի եղբայրը՝ «Էյր Արմենիայի» համասեփականատերը: Ինչեւէ, անհերքելի է, որ Բաղդասարովի սննկացումը ավելի շատ քաղաքական, քան տնտեսական հիմնավորում ուներ, այնպես որ մնում է սպասել Վրաստանում նրա գործունեությանը, որը կտա բոլոր հարցերի պատասխանը ու չի բացառվում հերթական անգամ ջրի երես դուրս գա «հայկական միջավայրի» տխուր պատկերը, որի մասին ժամանակին խոստովանել է ինքը՝ գործարարը՝ ասելով, որ «ամուր թիկունք» է պետք Հայաստանում բիզնես ծավալելու համար:Կամ էլ գործարարը հերթական անգամ կապացուցի, որ անհաջողակ բիզնես կառավարիչ է: Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am