Մի տնիչ չեն,մի հալի են

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որն օրերս ձերբակալվել էր ռուսական իրավապահների կողմից, դիմել է քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:«Միջնորդությունն արդեն պաշտոնապես տրվել է, պատշաճ կերպով ձևակերպվել է: Որոշումը կայացնում է ՌԴ նախագահին կից հանձնաժողովը: Իմ կարծիքով` դրա համար հիմքեր կան. Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»,- «Руна» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին:

Պողոսյանի այս քայլը Հայաստանում կրքեր է բորբոքել, ինչպես կարող էր ազգի գեներալը այսպես անարգել իր պետությունը, այն պետությունը, որն իրեն գեներալի կոչում է տվել։ Բայց մինչ շատերը հարցը քննում են այսպես կոչված բարոյական հարթության մեջ, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը կրկին փայլել է իր ոճով՝ խախտելով հերթական մարդու անմեղության կանխավարկածը։ Նա այս կապակցությամբ ֆեյսբուքյան գրառում է արել․«Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, դրա պատճառով է, որ այս օրերին այլ երկրներում մեզ խայտառակ են անում։Սպայական լուրջ մշակույթ ունեցող երկրներում պատիվ ունեցող գեներալը կտտանքների ենթարկվելու գնով էլ ապաստան չի խնդրում այլ երկրից, հանձնվում է իր երկրին, որ ուսադիրների ինստիտուտի պատն անսասան մնա։Չնայած պատիվն իրենց համար խորթ հասկացողություն է», – գրել է Սանասարյանը:

Փաստորեն, Դավիթ Սանասարյանը դասեր չի քաղում անգամ իր հետ կատարվածից հետո։ Չնայած այն պահից, երբ Դավիթ Սանասարյանը հայտնի գործում որպես մեղադրյալ է ներգրավվել, ինքն ու իր մտերիմները աղաղակում են, ԱԱԾ-ին հորդորում չխախտել անմեղության, կանխավարկածը ու դեռեւս ապացուցված չէ ոչ Սանասարյանի անմեղությունը, ոչ մեղավորությունը, մարդը որոշում է, որ պետք է իր հեղինակավոր մեղադրանքը հնչեցնի Միհրան Պողոսյանի հասցեին։ Մի բան, որը Սանասարյանն անում էր ամիսներ շարունակ , առանց երկար-բարակ մտածելու, առանց դատարանի որոշման խախտում շատերի անմեղության կանխավարկածը։ Նա նախաքննության գաղտնիության ու անմեղության կանխավարկածի մասին հիշեց միայն այն պահին, երբ որպես մեղադրյալ իրեն ընդգրկեցին քրեական գործում։

Իսկ երբ «չարաշահումների» համար մեղադրում էր դպրոցի տնօրենին, ԵՊՀ ռեկտորին, գյուղապետերին եւ այլոց, նա բոլորի, անխտիր բոլորի մեջ տեսնում էր գող ու կոռուպցիոներ, ու պարզվում է՝ շարունակում է նույնը տեսնել։Մեկ օրում իշխանություն ստացած, երբևէ պետական կառույցներում չաշխատած Սանասարյանը բազմիցս քննադատվեց այն բանի համար, որ աջ ու ձախ սուտ, կեղծ ու անհիմն մեղադրանքներ էր ուղղում հարյուրավոր մարդկանց վրա, որոնցից շատերն ունեն մեծ ավանդ իրենց ոլորտներում։ Սակայն մարդը չի խրատվել ու հիմա էլ նույնն է անում օֆշորային գեներալի նկատմամբ, ով ինչպես Դավիթ Սանասարյանն ունի բոլոր իրավունքները, որպեսզի չխախտեն իր անմեղության կանխավարկածը։ Դավիթ Սանասարյանը նույնիսկ չի մտածում, որ իր բոլոր «մեղադրյալները» կարող են իր դեմ դատական հայցերի տեղատարափ իրականացնել՝ պահանջելով պատասխանատվություն իրենց բարի համբավն արատավորելու համար։ Եւ այսքանից հետո փոխանակ ՊՎԾ մեղադրյալ պետը հանգիստ նստի տեղը, ոտերը բոբիկացել ընկել է «մեյդան»:

Անի Սահակյան

դիտվել է 2084 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am