Լրիվ «պատահականորեն» պե­տական ծախսատար միջոցառումները միշտ շահում է Երևանի փոխքաղաքապետի ընկերությունը

«Հրապարակը» գրում է.«Նոր իշխանությունների օրոք լայն թափով շարունակվում է մեկ անձից գնումներ կատա­րելու և իրենց ծանոթ-բարեկամների ընկերություններին «հաղթող ճանա­չելու» արատավոր պրակտիկան: Իսկ եթե անգամ մրցույթ է հայտարարվում, ապա կրկին շահում են ընկերների ընկերությունները: Եվ այս հարցում առաջամարտիկը, իհարկե, քաղաքապետարանն է՝ իր հեղափոխական քաղաքապետով: Մարությանը նախ Ամանորին հայտնի թանկարժեք ու անճաշակ տոնածառը գնեց՝ առանց մրցույթի, հետո՝ այդքան չարչրկված «ԿամԱԶ»-ները, որոնցում ակնհայտ կոռուպցիոն ռիսկ կա: Հիմա ապրանք­ների գնումներից անցել են միջոցա­ռումների կազմակերպմանը, որտեղ քաղաքապետարանն ու քաղաքապետարանի բարձրաստիճան դեմքերը լուրջ շահագրգռություն ունեն:

Եվ լրիվ «պատահականորեն» պե­տական կարևոր, ծախսատար միջո­ցառումները միշտ շահում է «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը, դարձյալ առանց իրական մրցույթի՝ մեկ անձից գնումով և կառավարության որոշմամբ: Օրինակ՝ «Ֆակտորին» է 24 միլիոն դրամով Ամանորին վառել շուրջ 150 հազար դոլարանոց տոնա­ծառի լույսերն ու ապահովել այդ օրվա տոնական երեկոն: «Ֆատկորիին» է վստահվել նաև Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպումը, հիմա Էլ «Ֆակտորի փրոդաքշնն» է կազմակերպելու Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները Երևանում, որի համար պետբյուջեից հսկայական գումար է հատկացվել:

Մեզ ասացին, որ այս հարցում շա­հագրգռված է հատկապես փոխքա­ղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ով զբաղված է «Ֆակտորի փրոդաքշնի» լոբբինգով, քանզի մտերիմ է ընկերության ղեկավարների հետ: Մտերմություն կա նաև քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, դրա համար էլ, երբ խոշոր միջոցառում է լինում՝ տասնյակ միլիոնների հասնող, որո­շում են մեկ անձից կատարել գնումը, որ «Ֆակտորի փրոդաքշնին» բաժին հասնեն յուղոտ տենդերները, իսկ մանր-մունր, ոչ թանկարժեք միջոցա­ռումների դեպքում արդեն բաց մրցույթ են անցկացնում՝ մրցակցության ֆոն ապահովելու համար:

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը երեկ չէր ուզում խոսել այս թեմայով՝ պատճառաբանելով, թե միջոցառման է, հարմար չէ: Հետո, երբ հարցը հնչեցրինք, սկսեց խոսել ու հիշեցրեց, որ Քաղաքացու օրվա միջոցառման մրցույթը քաղաքապետարանը չի անցկացրել, այլ՝ կառավա­րությունը, և խնդրեց հարցերն ուղղել կառավարությանը: Նկատեցինք, որ այս ընկերությունն իր հետ կապ ունի, իր մտերիմներին է պատկանում, դրա համար մրցույթ չի անցկացվում, և մեկ անձից գնումով միշտ այս «Ֆակտորի փրոդաքշնն» է հաղթում»,-գրում է թերթը:

դիտվել է 532 անգամ
Լրահոս
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am