Իրենք հանցագործ,ինձ են համաներո՞ւմ.Սամվել Բաբայան

Հարցազրույց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար,Արցախի հերոս Սամվել Բաբայանի հետ:/Մաս 3-րդ/

-Այդտեղ ունենում ենք դիտորդնե՞ր:

-Ղարաբաղը ունի իր և զորքը , և հանարվորություն ,ես կետ առ կետ առաջարկել եմ,թե ոնց եմ պատկերացնում,մենք պետք է գանանք երկու փուլով.առաջինը՝տարածքները շեշետել ,ինչ տարածքների վրա է Ղարաբաղի ժողովուրդը փոխզիջման գնում,որովհետև Ղարաբաղը այն 130 000-150000 բնակչությունը չի, 500000 ղարաբաղցիներ,որ ասում են բաքվեցի ,բաքվեցին ո՞վ է ,արմատներով ղարաբաղցիներն են…

-Այսինքն մենք այլևս պետք է խոսենք ղարաբաղցի և փախստական…

-Ամբողջ Սովետական Ադրբեջանի տարածքում ապրող հայերից,նրանց շահերից:Մենք այդ տարածքները որ ազատագրել ենք և Ադրբեջանը ուզում է, այնտեղ ապրել է 315 000 բնակչություն:

-Մենք պետք է վաղուց այնտեղ վերաբնակեցրած լինեինք:

-Չենք արել,դա ոմանց արտաքին վատ քաղաքականության արդյունքն է:

-Վերջին տարիներին Արցախի իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում,գյուղերը բնակեցնելու համար:

-Ես նման բան չեմ տեսել,համենայնդեպս ,երբ Եվրոպայից գալիս են,Ադրբեջանի ցուցումով տանում ենք ինչ-որ տարածքներ ,ասում ենք,որ այդ ժողովուրդը եկել է այդտեղ կամավոր ապրելու:Ինչո՞ւ եք նման բան ասում:

-Որպեսզի բանակցային պրոցեսին չխանգարենք:

-Կապ չունի բանակցային պրոսեցը:Սովետական Ադրբեջանի քաղաքացին իր անձնագրով ,իր ծննդականով Բաքվից քշել են,տեղահան են արել, եկել այստեղ է ապրում:

-Դուք ասում եք,թե ինչո՞ւ քաղաքացիություն չեն տալիս,չէ:

-Իհարկե:

-Ընտրություններ են առաջիկայում,դեռ որոշում չեք կայացրել,ակնկալո՞ւմ եք հայաստանյան իշխանությունների աջակցությունը:

-Իհարկե ոչ:Ինչու պետք է ինձ աջակցեն:

-Որովհետև Հայաստանի իշխանությունը կարող է ինչ-որ բան այստեղից որոշել,այնտեղ իրականանա:

-Ես առայժմ աջակցություն միայն ու միայն մեր ժողովրդից եմ ակնկալում: Ով ինձ ընտրելու է,ես նրանց հետ եմ հանդիպում,խոսում,իմ տեսլականը ներկայացնում,բացատրում իրավիճակը ինչքանով ես եմ պատկերացնում:Դչանից հետո ստորագրահավաք կլինի,կհսատատեն՝իրոք ցանկանում են,որ ես մասնակցեմ,քանի տոկոս է ցանկանում, հետո նոր որոշում կկայացնեմ:

-Ես գիտեմ,որ ակտիվ հանդիպումներ եք կազմակերպում:Ձեր տպավարությունն ինչպիսին է:

-Անկեղծ ես չեմ կազմակերպում,ես հրավեր եմ տալիս,եթե մեկը ձեզ կասի,որ ինչ-որ մեկը գնում-քարոզում է,թե եկեք,այս այն արեք,դա այդպես չէ:Ասել եմ ՝հրավերներ բաժանեք:

-Եթե ընտրություններով մեկ ուրիշն անցնի ու ձեզ ասեն,որ Արցախի շահի համար կողքին պետք է կանգնեք,կկանգնե՞ք:

-Միշտ էլ պատրաստ եմ եղել հանուն Արցախի:

-Մի քանի թեկնածուներ կան,նրանցից մեկը ,եթե ձեզ դիմի:

-Խնդիր չկա:Ես Ղարաբաղում եմ ապրում:

-Որտե՞ղ եք ձեզ ավելի լավ զգում՝Արցախում,թե՞ Երևանում:

-Վերջին տարիներին ավելի լավ Երևանում էր,մեծ շփումներ կան:

-Գիտեմ,որ հանդիպել եք ներկայիս նախագահի՝ Բակո Սահակյանի հետ,ինչի՞ մասին եք խոսել:

-Մոտ մեկ տարի է,որ հանդիպել ենք,խոսել ենք օրենսդրության,Սահմանադրության,ազատականության ,որ օրենքերը պետք է լինեն ապակենտրոն:

-Փոխըմբռնում եղա՞վ ձեր միջև:

-Օրինակ Սահմանադրության հարցը որ քննարկել ենք,ինքն ասել է,որ մարդ կա , դրանովզբաղվում է:

-Հեղափոխությունից հետո Արցախի հերոսների նկատմամբ ինչ-որ գործընթացներ են սկսվել՝քրեական գործեր,ձերբակալություններ և այլն: Ձեր կարծիքով թիրախավորված բան կա,թե՞ ոչ:

-Ես սա մեծ ծրագրի մեջ չեմ տեսնում:Տարբեր բաներ են,թե պատերազմի ժամանակ ինչ դեր ես ունեցել և հետագայում քեզ ոնց ես պահում:Խնդիրն այն է,որ ես հատուկ ծրագիր չեմ տեսնում,ուղղակի ինչ փոփոխությունների գնում է այսօրվա իշխանությունը,փորձում է իր համար հարթել,որ ավելի հեշտ լինի գործելը ,որովհետև սրանք արդեն բոլոր առումներով կայացել են և ինչ-որ տեղ ուզում են ինքնուրույն քայլեր անել ,իշխանությանը դա դուր չի գալիս:

-Այս ճանապարհո՞վ:Երբ ձեզ կալանավորել էին,հոդվածներ տպագրվեցին,թե թշնամին ինչքան կարող է ուրախանալ՝Վազգեն Սարգսյանին սպանեցին,մյուսը՝կալանավորված էր:Լարիսա Ալավերդյանը պատմում էր,ասում էր,որ երբ գնում էինք ադրբեջանցիների հետ հանդիպման մեզ հետ տանում էինք այն թերթը,որտեղ Սամվել Բաբայանի նկարն էր,հենց բացում էինք նրանք վախենում էին:Այսօրվա ձերբակալվածների մեջ էլ կան մարդիկ,ովքեր թշնամու մեջ վախ են ներշնչել ու այս պայմաններում,երբ պատերազմը դեռ չի ավարտվել:

-Այդ տղաները,որոնք այդ քրեական գործերով են անցնում,կատարել են սխալներ,ըստ որի ոչ թե ծառայել են պետությանը ,այլ ծառայել են տվյալ իշխանությանը,պատվերներ են կատարել,վարկաբեկել են:

-Բոլոր իշխանությունները չեն ,որ գիտեն իրենց հերոսներին ու առաջնորդներին խնայել:

-Պետք չէ իշխանության թագավորին ծառայել,եթե ծառայել ես,որ լավ ապրես,պետք է այսօր էլ փոխհատուցես:

-Այս խնդիրների հետ կապված դուք հարցեր չունե՞ք իշխանությանը,այն ինչ տեղի է ունենում արդյոք հա՞րթ է ,ճի՞շտ է,արդա՞ր է:

-Հարցեր ունեմ և դա բարձրաձայնում եմ,ես ասում եմ ,որ եթե մենք քննում ենք մարտի 1-ը,քննում ենք այդ 10 հոգու սպանությունը՝ով է հրահանգ տվել,ով է կատարել, ոնց է եղել,եթե մենք սրանց չենք ձերբակալում, հասարակությունը անուն ազգանուններով չգիտի,թե ովքեր են,մնացած բոլորը ինձ համար օդ է:

-Այսօրվա իշխանությունը հայտարարեց ՝մեզ համար պարզ է ,թե ով է կատարել Մարտի 1-ը:

-Այսօրվա իշխանության Քննչականի պետը հայտարարեց,որ Քոչարյանը որևէ հրնհանգ չի տվել ոչ կրակելու,ոչ սպանության: Այսինքն,պարոն Քոչարյանին ձերբակալել են սահմանադրական կարգը խախտելու համար:Ինչքանո՞վ է այդ կարգը խախտվել,իրոք նման բան եղել է ,թե չէ,դատարանում կհետևենք,նոր կարծիք կհայտնենք:

-Դուք կարծիք ունե՞ք,Սահմանադրական կարգը պահողը,սահմանադրական կարգ է խախտու՞մ:

-Եթե անկեղծ,ես այդ կարծիքը ,ի տարբերություն ձեզ,դեռ 2016 թվականի հունիսին եմ ասել պարոն Փաշինյանին:

-2016 թվականի՞ն,Նիկոլ Փաշինյանի՞ն:

-Այո, 2016 թվականի հունիսին ,մենք հանդիպել են մի հարցով …

-Ինչի քննարկեցի՞ք այդ հարցը…

-Ես իմ տեսակետը պարոն Քոչարյանի անձի մասին արտահայտել եմ,ինքը շատ լավ տեղյակ է իմ տեսակետին:Ժամանակը չի հիմա ասելու,իմաստ էլ չկա:Ինձ պետք էր ,որ ինքը իմ տեսակետն իմանա այդ հարցի մասին,ինքը գիտի:

-Ձեզ լսեցի՞ն պարոն Բաբայան:

-Որ լսած լինեին,դա չէր լինի:

-Ասացիք արդեն :

-Երբ անմեղ մարդուն՝պարոն Բաբայանին,այդ նույն ազգային հերոսին ձերբակալեցին,2000-ին ,լա՞վ էր:

-Համաներում եղավ,ձեզ ազատեցին:

-Իրենք հանցագործ,ինձ են համաներու՞մ:

-Ում մասին եք կոնկրետ ասու՞մ:

-Եթե պետք է բոլորին:

-Այսինքն արժե՞,թող բոլորը անցնե՞ն դրանով:

-Չեմ ասում բոլորը,թող թեթև խելքի գան,որ չի կարելի նման բան անել:

-Իսկ հիմա ինչ տեղի է ունենում,կարելի է անե՞լ:

-Չպետք է լինի,ոչ այս,ոչ այն:Պետք է ուժ գտնել,ու այդ ամենից դուրս գալ:Չպետք է քեն պահել:Երբ ինձ ասում են ,որ դուք գալու եք պատժեք,ես բացատրում եմ ՝ինչի համար եք ասում,որովհետև դուք անօրինական բաներ եք արել ,գիտեք,որ 2000-ին ձեր բոլոր գործողությունները եղել են անօրինական:

-Դուք էլ եք գալու ասֆալտին փռելո՞ւ , պատերին ծեփելո՞ւ համար:

-Ես ինձ կյանքում թույլ չեն տա իջնել այդ մակարդակին:Եթե ղեկավար ես,դրանից դուրս կգաս,երբ մի քիչ վեր կանգնես անձնականից և փորձես համախմբել ժողովրդին,ոչ թե գնահատական տալ :Նոր մտածելակերպ ենք բերում՝երիտասարդներ,նրանք գալու են աշխարհ շուռ տալու, պետք է փորձ ունեցողներից էլ կարծիք հարցնել:

-Նման բան տեսնու՞մ եք:

-Ոչ,ես իմ պատկերացումն եմ ասում,թե ինչ են անում,ես տեղյակ չեմ,ես չեմ շփվում:

-Ամենակարևոր բանը,որ հրապարակային կուզենայիք այսօրվա վարչապետին ասել:

-Ես կցանականայի ,որ ունենա առողջ կադրային քաղաքականություն և օրենսդրությունը ապակենտրոնացնել,չթողնել ,որ ներքին գործերը 28000-29000 լինի և մի մարդու ենթակայության տակ:Ես կառաջարկեի օպերատիվ ծառայությունը առանձնացնել, պահակախումը առանձին միավոր դարձնել ,իսկ համայնքին վերադարձնել ոստիկանին:

-Նախկինների ու ներկաների վրեժ տեսնում եք,թե՞ հաղթահարվում է:

-Իմ կարծիքով հաղթահարվում է,հաղթահերվելու է:

-Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցությունը նկատելի՞ է այսօրվա պրոցեսների վրա:

-Ես ինչքան գիտեմ որևէ ազդեցություն չունի:

-Երբ ասում ենք Մարտի 1,անմիջապես կապ է գնում՝Լևոն Տեր-Պետրոսյան –Նիկոլ Փաշինյան:

-Չեմ գտնում ,որ Նիկոլ Փաշինյանը ենթարկվում է Լևոն Տեր Պետրոսյանին:Այսօրվա բոլոր գործողությունները Նիկոլ Փաշինյանինն են:

-Դա ձեզ մխիթարու՞մ է,թե վախեցնում:

-Որ վախեցնում է,ոչ էլ մխիթարում:Տեսնում եմ երիտասադդ է,եկել է,փորձում է իր թիմը հավաքել,իր դիրքը դնի, դեռ ահագին փոփոխություններ կան,ինչքանով կստացվի՝ժամանակը ցույց կտա:

Առաջին հատվածն՝այստեղ

Երկրորդ հատվածն ՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասրայանի 

դիտվել է 1773 անգամ
Լրահոս
Ադրբեջանը նոր բացատրություն է հնչեցրել Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու իր պահանջի վերաբերյալ Սահմանային բախման ժամանակ երեք ուժայիններ և մեկ քաղաքացիական անձ մահացել է Հայտնի թուրք դերասանուհին քրիստոնեություն է ընդունել Գյումրիում ծնողներին սպանած Նարեկը տարիներ առաջ փորձել էր հրկիզելով սպանել նրանց Ավտոմեքենայի և գնացքի բախում՝ Գեղարքունիքում Արդյոք ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ․ Շարմազանով ԱԺ-ն ընդունեց նախագիծը Փաշինյանը խնդրել  է արտաքին ուժերին, որ իրեն փրկեն արտաքին ուժերից Սկանդալ՝ Երեւան-Մոսկվա չվերթում․ ինքնաթիռը հարկադրված հետ է վերադրաձել «Ամենամեծ սրիկան Վազգեն Միրզախանյանն է․ պետք է պետության դեմ արշավի համար պատասխան տա» (video) #ՀԻՄԱ․ Արտառոց նամակ, որը Թրամփն ուղարկել է Փաշինյանին․ Հարութ Սասունյան (video) Նիկոլը նոր խորամանկ քայլ ունի Կաթողիկոսի դեմ․ Երվանդ Բոզոյան (video) Զգուշացնում ենք՝ թույլ չենք տալու միջամտեք․ Իշխան Սաղաթելյան (video) Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ Արշակ Սրբազանին կալանավորեց, որ կարողանա կազմաքանդել Մայր Տաճարը․ Երվանդ Բոզոյան (video) Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը «Նկատել ենք, որ գոռգոռար, բայց նման բան չէինք սպասի». մանրամասներ՝ Գյումրիում ծնողների սպանությունից Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար Գժանոց է դառել․ ինչու՞ է բորբոքվել Խաչատուր Սուքիասյանը (video) Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնատիրություն․ Աշոտյան Ինքնակամ կառույցի քանդման համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդագիր՝ Ճամբարակի ղեկավարին Պատարագչի կողմից անունների զեղչումը նշանակում է, որ նա մերժում է Եկեղեցու առաջնորդի իշխանությունը Նիկոլը 80 միլիարդի վնաս է տվել հայ ժողովրդին՝ միայն Արցախի հարցով․ Երվանդ Բոզոյան (video) Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am