Հայաստանում բնակչության թիվը շարունակում է նվազել․ ժողովրդագրության տխուր պատկերը


ՀՀ ժողովրդագրական իրավիճակը բնութագրող ցուցանիշները շարունակում են մնալ մտահոգիչ և խնդրահարույց: 01.10.2018թ. դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետության մշտական բնակչությունը նվազել է 10 հազար 400-ով` կազմելով 2 մլն 969.2 հազար մարդ: Այս մասին նշվում է 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարողականում։
2018 թվականի առաջին 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ժողովրդագրական զարգացման հիմնական ցուցանիշները դրսևորել են տարբեր միտումներ: Մասնավորապես, ծնունդների թվաքանակի նվազման համապատկերում դրական պետք է համարել մահացությունների թվաքանակի, ինչպես նաև ուղևորափոխադրումների բացասական մնացորդի կրճատումը: Նշված ժամանակահատվածում գրանցվել է 26 հազար 483 ծնունդ, որը նախորդ տարվա համեմատ նվազում է 1173-ով։ Նույն ժամանկահատվածում արձանագրվել է մահացության 19 հազար 135 դեպք՝նվազումը նախորդ տարվա համեմատ 1313 է կազմում։
Նվազել է նաև ամուսնությունների, բարեբախտաբար նաև ամուսնալուծությունների թիվը՝ անցյալ տարվա 10 ամսում գրանցվել է 10 հազար 910 ամուսնության դեպք՝ նվազումը 355-, ամուսնալուծության 2879 դեպք՝ նվազում 84: Կառավարության հաշվետվության մեջ հարկ են համարել մեջբերել մի նկատառում, ըստ որի՝ ծնունդների տարեկան թվաքանակի նվազումը պայմանավորված է ինչպես սուբյեկտիվ (միգրացիոն անցանկալի գործընթացներ), այնպես էլ օբյեկտիվ իրողություններով, մասնավորապես, ամուսնական տարիք են մուտք գործել 1990-ական թվականների երկրորդ կեսին ծնված ոչ մեծաքանակ սերնդի ներկայացուցիչները:


Ի՞նչ անել
Մշակվել է «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև վերջինիս ընդունմամբ պայմանավորված այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը, որը քննարկումների արդյունքում կլրամշակվի և կդառնա կառավարության քննարկման առարկա:
Նախընթաց ժամանակահատվածում շարունակվել են աշխատանքային քննարկումները բազմազավակության խրախուսման շուրջ (այդ թվում` ժողովրդագրության բնագավառի մասնագետների մասնակցությամբ)՝ նպատակ ունենալով օրենքով ամրագրել առավել արդյունավետ կառուցակարգեր։
Զուգահեռաբար, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ աշխատանքներ են տարվում ծնելիությունը խթանող ծրագրերի մշակման ուղղությամբ:
Ընդ որում, վերը նշված քննարկումները ցույց էին տալիս, որ անհրաժեշտ է համապարփակ անդրադարձ կատարել երեխա ունեցող ընտանիքների պետական երաշխիքների (ծնելիության խթանման) համակարգին՝ նրանց տրամադրելով իրական արտոնություններ։
Սակայն, պայմանավորված արտահերթ խորհրդարանական ընտրություններով՝ համապատասխան որոշումներ չեն կայացվել (հնարավոր չի եղել հստակեցնել ծրագրերը)։
Միաժամանակ, Ժողովրդագրության իրավիճակի կապակցությամբ առկա խնդիրները քննարկվել է նաև 2019 թվականի մարտի 22-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում։
Արդյունքում տրվել են հանձնարարականներ ՀՀ-ում ծնելիության և ժողովրդագրական իրավիճակն ու միտումներն առավել վերահսկելի դարձնելու նպատակով։ Նախատեսվում է ՀՀ վարչապետի գլխավորությամբ ձևավորել Ժողովրդա¬գրական իրավիճակի բարելավման խորհուրդ՝ ոլորտային և շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ներգրավմամբ։

Հայկ Դավթյան

դիտվել է 1808 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am