Ուշագրավ վիճակ կառավարությունում․ 2019 թվականի պայմանագիրը ներառել են 2018 թվականի կատարողականում

 

«2018 թվականին տեղի ունեցան աննախադեպ և մեծածավալ քաղաքական իրադարձություններ, որոնք բացառիկ էին իրենց խորությամբ, ընդգրկմամբ և տևականությամբ: Եվ, ինչպես նմանատիպ զարգացումներին բնորոշ է, հաճախ հրապարակ էին նետվում և քննարկվում հոռետեսական սցենարներ՝ հաշվի առնելով երկրի անվտանգության, տնտեսական, ֆինանսական համակարգերի կայունության ապահովման, սոցիալական պարտավորությունների անխափան կատարման և արտաքին հարաբերությունների խաթարման տեսանկյունից, առնվազն կարճաժամկետ հատվածում, հնարավոր ռիսկերի կանխատեսումները:
Սակայն մեր երկրում քաղաքական փոփոխությունների արդյունքում ձևավորված կառավարությունը շրջահայաց քաղաքականություն իրականացնելով՝ հավատարիմ մնաց որդեգրած սկզբունքներին, և արդյունքում ոչ միայն հնարավոր եղավ հաղթահարել կանխատեսվող ռիսկերը, ապահովել կայունություն, այլ նաև նախապայմաններ ձևավորել հայտարարված ծրագրային դրույթների իրագործման համար: Ընդ որում, կառավարության քաղաքականության դրական գնահատականների վկայությունն են նաև հասարակության ընկալումների զանազան դրսևորումները և միջազգային հանրության դրական արձանագրումները»: Սա մեջբերում է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունից, որի հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններ բաժնում նշվում է,ո ր 2018 թվականին, բացի քաղաքական արմատական փոփոխություններից, մնացած բնագավառներում, ներառյալ՝ տնտեսական և հասարակական այլ հարաբերությունները, էական փոփոխությունների չենթարկվեցին: « Առնվազն սկզբնական շրջանում, ձևավորված հարաբերությունների իներցիոն բնույթն անխուսափելի էր՝ կյանքը հնարավոր չէ կանգնեցնել և զրոյից նոր հարաբերություններ ձևավորել: Իսկ կառուցվածքային որակական փոփոխությունները, հատկապես երբ դրանք պետք է կյանքի կոչվեն հընթացս, ակնհայտորեն որոշակի ժամանակ կպահանջեն: Սակայն, կարելի է արձանագրել, որ ՀՀ կառավարության քաղաքականության անկյունաքարային միջոցառումները՝ պայքարը կոռուպցիայի, մենաշնորհների և ստվերի դեմ, հավասար մրցակցային հնարավորություններ ստեղծելը, օրենքի առաջ բոլորի հավասար հնարավորությունը և հավասարությունը ստեղծել են այն անհրաժեշտ միջավայրը, որը հիմք կհանդիսանա հետագա փոփոխությունների համար»,- նշվում է հաշվետվության նախաբանում:


Ներդրումներ
Չնայած այսպիսի ամբիցիոզ լավատեսությանը՝ բյուջեի հաշվետվության ներդրումներ բաժինը բավական աղքատիկ է։ Իսկ ամենուշագրավն այն է, որ 2018-ի հաշվետվության մեջ ներառվել է նաև 2019-ի մարտի 28-ի հայ-ճապոնական միջպետական համաձայնագիրը, որպես նախորդ տարվա ձեռքբերում։ ՍԱ աննախադեպ աբսուրդ է պետական բյուջեի կատորաղականի կազմման մեթոդաբանության մեջ։
Այսպես՝
2018 թվականի ազատ տնտեսական գոտիներում ներգրավվել է 4 նոր շահագործող.
• «Ալյանս»` 2 շահագործող` հայտարարված 51.7 մլն ԱՄՆ դոլար ներդրումներով և 122 աշխատատեղով,
• «Մերիդիան»` 1 շահագործող` հայտարարված 45 մլն ԱՄՆ դոլար ներդրումներով և 100 աշխատատեղով,
• «Մեղրի»` 1 շահագործող` հայտարարված 44 մլն ԱՄՆ դոլար ներդրումներով և 102 աշխատատեղով:
• Ստեղծվել է նոր բարձր տեխնոլոգիական «Էկոս» ազատ տնտեսական գոտին Կոտայքի մարզում, որը կնպաստի ՀՀ նոր տեխնոլոգիաների և արդյունավետությանն ուղղված ներդրումների ներգրավմանը:
• Գերակա ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող հումքի և սարքավորումների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն շրջանակներում հավանության է արժանացել 39 ներդրումային ծրագիր (նոր և ընդլայնվող), որոնց շրջանակներում նախատեսված է իրականացնել 403.8 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծել 3283 աշխատատեղ:
• 2019 թվականի մարտի 28-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից վավերացվել է «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը:
• Վավերացման գործընթացում է գտնվում «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը Կորեայի Հանրապետության հետ: Բանակցային փուլում է Սինգապուրի հետ «Ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը»:
Հավամաբար սա հետհեղափոխական նոր իրավիճակով պայմանավորված նոր իրողություն է, երբ հաջորդ տարվա աշխատանքները վերագրվում են նախորդ տարվա կատարողականին։

Հայկ Դավթյան

դիտվել է 987 անգամ
Լրահոս
Ալի Խամենեին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս. քաղաքագետ Բաց նամակ․ Փոստանջյանը բարձրաձայնում է խոսքի ազատության և ընտրողական արդարադատության խնդիրները Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում ու այրվել․ վիրավոր կա Հավատացյալներն աղոթել են հայրենիքի խաղաղության և Մկրտիչ Սրբազանի շուտափույթ վերադարձի համար Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am