Ֆրանկոֆոնիան հանուն զբոսաշրջության, իսկ ու՞ր մնաց թավշյա հեղափոխությունը

 

2018 թվականին պետական բյուջեից զբոսաշրջության ոլորտի զարգացմանը հատկացվել է 200 մլն դրամ ֆինանսավորում, որը նախորդ՝ 2017 թվականի համեմատությամբ 105.5 մլն․ դրամով ավել է։ Ինչպես նշվում է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի համապատասխան հավելվածում, սա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2018 թվականին 2017 թվականի համեմատ էականորեն ավելացել են Զբոսաշրջության ծրագրով նախատեսված միջոցառումների քանակը, ծրագրով նախատեսված միջոցառումների համար նախատեսված գումարները, ինչպես նաև նախատեսվել է 29.2 մլն դրամի չափով ԱԱՀ, որը 2017 թվականին չի եղել: Ի՞նչ է արվել զբոսաշրջության ծրագրի զարգացման շրջանակում։ Դատելով հաշվետվությունից, անցած տարի, Հայաստանի զբոսաշրջության գրավչությունները ներկայացվել են թվով 5 միջազգային ցուցահանդեսների, ինչպես նաև Profi.travel առցանց ցուցահանդեսին։ Կայացել են մի շարք ավանդական փառատոններ՝
Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում «Թութ» և «Սյունյաց ավանդույթներ», Տավուշի մարզի Դիլիջան համայնքում «Պատմամշակութային վերածնունդ», Վայոց ձորի Արենի համայնքում «Գինու»,
Լոռու մարզի Ախթալա համայնքում «Խորոված», Արարատի մարզի Հնաբերդ համայնքում «Տոլմայի» մրցույթ-փառատոնները։
Մշակվել է մեկ ընդհանուր թվային բազմաֆունկցիոնալ քարտեզ, որը տեղադրվելու է www.armenia.travel կայքում։ Մշակվել են երթուղիների նշագրման ստանդարտները, որոնց հիման վրա ստեղծվել է Brand Book-ը և ներկայացվել բոլոր շահագրգիռ կողմերին։
Զբոսավարների միջազգային ուսումնական կենտրոնի կողմից իրականացվել է միջազգային վերապատրաստման դասընթաց։
Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, ՀՀ պետական աջակցությամբ Հայաստանի մարզերում արդեն գործում են 5 տեղեկատվական կենտրոններ։ Մի շարք գովազդային նյութեր են հրապարակվել տարբեր միջազգային հարթակներում, սակայն դատելով դրանց անվանումներից և արձանագրած դիտելիության արդյունքներից, հրապարակումները միջազգային չափանիշներով բարձր վարկանիշային չեն եղել։
Ֆրանկոֆոնիայի 2018 թվականի գագաթնաժողովի կազմակերպման շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերի համար կազմակերպվել են տուրեր դեպի Հայաստանի մի շարք զբոսաշրջային գրավչության վայրեր՝ մշակվել է օնլայն հարցաթերթիկ, որը տեղադրվել է Գագաթնաժողովի պաշտոնական կայքէջում, և տպագրվել են ակտիվ QR կոդով թռուցիկներ, որոնք բաժանվել են օդանավակայանում, հյուրանոցներում, Գագաթնաժողովի ինֆորմացիոն կենտրոններում, Ֆրանկոֆոն ավանում և Մարզահամերգային համալիրում։ Տուրերին մասնակցել են մոտ 500 մասնակից։ Գագաթնաժողովի շրջանակում բացված Ֆրանկոֆոն ավանում ներկայացվել է Հայաստանը՝ բաժանված մարզերի և Արցախը (240քմ տաղավարով)։ Տաղավարում կազմակերպվել են նաև ավանդական արհեստագործության ցուցադրություններ և դասընթացներ՝ խաչքարագործություն, գորգագործություն, արծաթագործություն, գոտեգործություն, ժանյակագործություն։ Կազմակերպվել է բոլոր մարզերի հուշանվեր արտադրողների ցուցահանդես-վաճառք։ Գագաթաժողովի հյուրերին տրամադրելու նպատակով թարգմանվել և 3000 օրինակ տպագրվել են Հայաստանի մասին գովազդային փաթեթներ ներառող, Հայաստանը ներկայացնող բրոշյուրներ, քարտեզներ, թռուցիկներ և կտորե պայուսակ։
Ֆրանկոսֆոնիայի գագաթնաժողովն, անշուշտ, կարող էր նպաստել զբոսաշրջության զարգացմանը, սակայն ամեն դեպքում, գագաթնաժողովի համար պետական միջոցներից բոլորովին այլ և միանգամային առանձին ֆինանսավորում էր նախատեսված։ Այս տեսանկյունից անհասկանալաի է, թե ինչու է գագաթնաժողովը մտցվել զբոսաշրջության ծրագրի տակ։ Եթե դրա իմաստը զուտ խորհրդանշական է, և նպատակ ուներ իմիտացիա ստեղծել, ապա թերևս կարելի էր թավշյա հեղափոխությունը ևս ներառել զբոսաշրջության զարգացմանը միտված ծրագրրեի ցանկում։
Ինչևէ, տարատեսակ հրապարակումների և օտրաերկյա ԶԼՄ-ներում Հայաստանին նվիրված գովազդային նյութերի պատվերները ապահովել են Հայաստան այցելած զբոսաշրջիկների շատ քիչ, բայց որոշակի աճ։ 2018 թվականին Հայաստան է այցելել շուրջ 1.6 մլն․ մարդ, որը 10.5%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։

Հայկ Դավթյան

դիտվել է 1132 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am