Վերսալում բռնկված հրդեհի մանրամասները

Газета-ի փոխանցմամբ, հայտնի են դարձել ֆրանսիական Վերսալ քաղաքի պալատային համալիրի մոտայքում բռնկված հրդեհի մանրամասները:
Հրդեհը սկսվել է ավտոտնակում, այնուհետև կրակը տարածվել է հարևան տների վրա: Մոտակա շենքերի բնակիչները շտապ տարհանվել են:
Հրդեհի հետևանքով տուժել է մեկ հոգի, որի ստացած վնասվածքները լուրջ չեն եղել:
Հրդեհի դեմ պայքարելու համար ներգրավվել է մոտ 80 մարդ 30 միավոր տեխնիկա: