Ի վերջո, քանի՞ մարդ կմնա գործազուրկ նոր Հայաստանում

Փաստ օրաթերթը գրում է.«Ամիսներ շարունակ իշխանությունը հեր­քում էր արտախորհրդարանական ընդդիմության ներկայացրած վիճակագրությունը, որը փաստում էր, որ կառավարության կա­ռուցվածքի փոփոխության հետևանքով մոտ 10 հազար մարդ գործազուրկ կդառնա: Այս համատեքստում շատ զարմանալի էր, որ կառավարությունը չօգտագործեց իր հնա­րավորությունը և ապրիլի 17-ին ԱԺ-ի ամբիո­նից չներկայացրեց հանրությանն իր հաշ­վարկներն այդ մասով: Սրանից ելնելով՝ պետք է ենթադրել՝ կա´մ կառավարությունը ընդհանրապես նման հաշվարկ չի արել, կա´մ էլ ԱՎԾ-ն չի հասցրել ավարտել «նկարչու­թյունը»:

Երկու դեպքում էլ պատկերը տխուր է: Եթե կառավարությունը չի հաշվարկել, թե քանի մարդ կմնա անգործ, կարելի է ենթադ­րել, որ իշխանություններին չի հետաքրքրում իրենց ընտրողների սոցիալական վիճակը: Իսկ եթե վիճակագրական կոմիտեն դեռևս չի հասցրել հաշվարկել, ապա կարելի է են­թադրել, որ այդ հարցը ամենավերջինն է, որը հետաքրքրում է գործադիրին, կամ էլ արտախորհրդարանական ընդդիմության բերած գործազրկության թիվը ճիշտ է, և ԿԿ-ն փորձում է այն ավելի լուսավոր գույնե­րով ներկայացնել ու դա անել հիմնավոր ձևով, ինչը ժամանակ է պահանջում:

Կա մի աշխատաոճ, որը նաև նոր իշխա­նությունների համար է սովորույթ դարձել. ընդդիմությունը «կարող է բղավել, ոտքերը գետնին խփել, կծել, բողոքել», միևնույն է, ԱԺ-ի մեծամասնությունն իր անելիքը արել է, անում է և կանի, դա հին, խորհրդարանա­կան ավանդույթ է:

ԱԺ այս քառօրյայի «ստարտին» ԱԺ մեծա­մասնությունն առաջին ընթերցմամբ հաստատեց կառավարության կառուցվածքի փո­փոխությունը: Փույթ չէ, որ կառավարությունը կոնկրետ հիմնավորումներ այդպես էլ չներ­կայացրեց իր ընտրողներին, որոնք օրենս­դիր և գործադիր իշխանություններից սպա­սում են բովանդակային և հստակ փոփոխու­թյուններ, որոնք կնպաստեն մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը, ասել է թե՝ տնտեսության զարգացմանը:

Հստակ հիմնավորումների փոխարեն խորհրդարա­նական մեծամասնությունը առաջնորդվեց զգացողությունների սկզբունքով: Կառավարության կառուցվածքի փոփո­խության հաստատումը առանց հիմնավոր տնտեսաֆինանսական հաշվարկների նույնն է, թե կույրը կույրին առաջնորդի: Ի վերջո, ինչից ելնելով է որոշվել, որ մշակույթի և երի­տասարդության հարցերը Կրթության և Գի­տության նախարարության հոմանիշն են, կամ գյուղատնտեսությունը տնտեսական զարգացման և տեղեկատվական տեխնոլո­գիաների նախարարության առաջնահերթությունն է, կամ որ էներգետիկ ոլորտը տա­րածքային կառավարման և զարգացման ճյուղերից մեկն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 430 անգամ
Լրահոս
ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am