Խաղաղասիրական ժեստ Ալիևից՝ Փաշինյանին. Որն է հաջորդ քայլը

Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը կոչ է արել խորհրդարանականներին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու կոչերից, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ինչի՞ կարող ենք հասնել միայն պատերազմի էմոցիոնալ կոչերով: Եթե հակամարտությունը հնարավոր է լուծել խաղաղ ճանապարհով, ապա ինչու՞ դեմ գնալ դրան»,- ասել է Ասադովը խորհրդարանի լիագումար նիստում: Նրա խոսքով՝ խորհրդարանի պատգամավորները պետք է շատ «զգույշ մոտենան այդ թեմային»:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միշտ հայտարարում է, որ մեր տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ: Ուստի պատգամավորները պետք է զգույշ լինեն պատերազմի մասին իրենց կոչերում»,- հավելել է Ասադովը:
Սա կարելի է բավական անսպասելի հայտարարություն համարել Ադրբեջանի իշխանության ներկայացուցչի կողմից:

Վերջին ամիսներին Փաշինյանի, այսպես ասած՝ հիմնական խաղաթուղթն այն էր, որ նա մեղադրում էր Ադրբեջանին այն բանում, որ այդ երկրում իշխանությունների կողմից չեն հնչում խաղաղ կարգավորման, հասարակությանը խաղաղության նախապատրաստելու մասի հայտարարություններ:

Ավելին, Փաշինյանը նույնիսկ նշեց, որ պատրաստ է անգամ դիմել ադրբեջանցի հասարակությանը, սակայն նույնը երբեք չի լսել ադրբեջանական իշխանությունների կողմից:

Այսպես, կարելի է ասել, որ Փաշինյանի հորդորները Բաքուն որոշակիորեն պատասխանած է ներկայացնում: Առաջիկայում ևս, հնարավոր է ադրբեջանական կողմից լսենք նմանօրինակ հայտարարություններ՝ իշխանություններից, փորձագետներից, մամուլի ներկայացուցիչներից և այլն:

Սա իր հերթին նշանակում է, որ Բաքվում լրջորեն Փաշինյանի իշխանություններից ակնկալիքներ ունեն այն առումով, որ համարում են, որ հնարավոր է ճեղքում մտցնել բանակցային գործընթացի միջոցով, բնականաբար՝ ադրբեջանական կողմի պատկերացումների շրջանակներում:

Ադրբեջանում, իհարկե, հեշտ է մի քանի օրում ապահովել քարոզչական կեղծ մթնոլորտ: Օրինակ՝ պարզվի որ ամբողջ հասարակությունը «երազում է» Հայաստանի հետ եղբայրական հարաբերություններ ունենալ: Սա, ինչպես ասում են, գրչի թեթև մի հարվածով կիջնի հրահանգ, և քարոզչական ֆոնն ապահովված կլինի ողջ Ադրբեջանում:
Բայց դա չի լինի իրական պատկերը, որովհետև 2 տասնամյակ շարունակ ադրբեջանական կողմը հայատյացության ու ատելության քարոզով է զբաղված եղել, ավելին՝ ապրիլյան պատերազմ է սանձազերծել:

Թամար Բագրատունի

դիտվել է 3273 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am