Յուրայիններին փչացնելու մեխանիկա.Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետքերով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:
Իսկ դա նշանակում է, որ Սամվել Ադյանը ազատ կարձակվի, այս պահին դեռևս կալանքի տակ է, քանի որ չի լրացել նրա նկատմամբ գործի նախաքննության սկզբում ընտրված երկամսյա կալանքի ժամկետը: Այդ ժամկետը լրանում է ապրիլի 25-ին:

Հիշեցնենք, որ Սամվել Ադյանին ու Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրված ԱԱԾ-ում քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում: ՊՎԾ աշխատակցի նկատմամբ դատարանի կայացրած որոշումը ավելի քան ուշագրավ է: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում հակառակ Փաշինյանի հավաստիացումերի, դատարաններն աշխատում են հեռախոսային արդարադատության տիրույթում, ապա կարող ենք եզրահանգել, որ Ադյանի նկատմամբ որոշումը կայացվել է ամենաբարձր կաբինետում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից: Խնդիրն այն է, որ վերջին օրերին Փաշինյանն ու իր թիմը ակտիվ քննադատում են Դավիթ Սանասարյանին, ով իրեն առաջադրված մեղադրանքից հետո ոտքի է հանել համակիր սորոսականներին եւ բացահայտ հայտարարություններ են արվում, թե Սանասարյանի դեմ գործը շինծու է:

Իհարկե, մենք արդեն այս առիթով հայտնել ենք տեսակետ, որ եթե ԱԱԾ–ն գործ սարքեր Սանասարյանի դեմ, ապա դա կնշանակեր, որ գործ է սարքում Նիկոլ Փաշինյանի դեմ, քանզի Սանասարյանի պատմությունն ուղղակիորեն հարվածում է Փաշինյանին: Եվ ուրեմն, գործ սարքելու մասին հայտարարությունները ընդամենը սլաքները ԱԱԾ-ի դեմ ուղղելն է, ավելի կոնկրետ նրա ղեկավարի: Արթուր Վանեցյանի դեմ ակնհայտ հարձակում է սկսվել, որն ավելի է մեծացնում նրա վարկանիշը այն առումով, որ մարդիկ մտածում են՝ ԱԱԾ պետը չի խնայում անգամ հեղափոխականներին ու պատրաստ է նման ճնշումների ներքո պետական կառույցները զերծ պահել կոռուպցիայից: Ու հենց այս պահին հայտնի է դառնում, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Եթե պարզ մեկնաբանեք այս որոշումը, ապա պետք է ասել, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի ձեռագրով <<փչացնում>> է թիմակիցներին, սկզբում Դավիթ Սանասարյանն էր, հիշեցնենք, որ Փաշինյանն անձամբ ստատուս գրեց ի պատասխան Սանասարյանի աջակիցներին եւ բոլոր նրանց, ովքեր մեղադրում էին գործ սարքելու մեջ, ասելով, որ պետք է թարգել ախպերական մտածողությունը եւ թողնել արդար քննություն իրականացնել: Հիմա էլ հերթը Վանեցյանինն է, սա նշանակում է, ո Ադյանի դեպքում ԱԱԾ-ն բավարար ապացույցներ չի ներկայացրել ու դատարանը չի կարող երկարաձգել սույն պաշտոնյայի կալանքը: Սրանից կարելի է հետություն անել, որ ուրեմն Դավիթ Սանասարյանի դեպքում էլ է նույնը:

Փաշինյանը կարծես լավ չի հասկանում, որ Վանեցյանին թիրախավորելով՝ իրականում թիրախավորում է իրեն։ Քանզի ստացվում է, որ արդարացի են այն մեղադրանքները, որ շինծու գործ է կարվում, կնշանակի, որ նոր Հայաստանում եւս վարչապետի ենթակայության տակ գտնվող մարմինը քաղաքական հետապնդումներ է իրականացնում: Սակայն խնդրի իրավական կողմը Փաշինյանին կարծես թե չի հետաքրքրում, նա ինչպես բազմիցս ենք խոսել չի կարող հանդուրժել, որ իշխանությունում կա մեկը, ով իրենից մեծ վարկանիծ ունի ու ժանրի կանոններով պետք է ոչնչացնի բոլորին:

Անի Սահակյան

դիտվել է 2635 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am