Ինձ միայն վարչապետը կարող է ցուցում տալ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ տեղեկացրել էինք, որ Պետական վերահսկողական ծառայության պետի
պաշտոնում Դավիթ Սանասարյանին փոխարինել է նրա 3 տեղակալներից Ալբերտ
Աբգարյանը, ով կառավարչական օրենքի պահանջով՝ նրան փոխարինում է որպես
առավել երկար պաշտոնավարող տեղակալ․ աշխատում է 2018-ի մայիսից։

Այս կարգը գործում է, եթե հիմնարկի ղեկավարը չունի առաջին տեղակալ։
Սակայն վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դեմ է եղել, որ
Աբգարյանը փոխարինի Սանասարյանին, եւ փորձել է ՊՎԾ պետի ԺՊ նշանակել մյուս
տեղակալին՝ Արգիշտի Քյարամյանին, ում ապրիլի 10-ին հենց ինքն է նշանակել
տվել այդ պաշտոնին։ Ընդ որում, Փաշինյանը հակված չի եղել այդ նշանակումն
անելու, քանի որ Քյարամյանի եկամուտների հայտարարագիրը դրան չի
«տրամադրել»։

Ու թեեւ Աբգարյանը պաշտոնապես արդեն փոխարինում է Սանասարյանին, սակայն,
մեր տեղեկություններով, Աղաջանյանի անունից զանգել են նրան եւ առաջարկել
կամովին դիմում գրել ու հրաժարվել փոխարինողի պաշտոնից։ Այս առնչությամբ
մեկնաբանություն խնդրեցինք անձամբ Աբգարյանից, ով չզարմացավ մեր հարցից, թե
ինչու իրեն չեն ուզում տեսնել Սանասարյանին փոխարինողի դերում, բայց ասաց․
«Օրենքով կատարում եմ ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, եւ
իմ անմիջական ղեկավարը վարչապետն է։ Ես վարչապետից այլ բան անելու որեւէ
ցուցում չեմ ստացել»։

Իրեն հայտնի՞ է, որ Աղաջանյանը դեմ է իրեն։ «Չէ, ինձ հայտնի չէ»։ Ի դեպ,
լուրերը, որ Աղաջանյանի աշխատանքից վարչապետը դժգոհ է, որքան էլ
կառավարությունից հերքեն, հավաստի են։ Մեր տեղեկություններով, առաջիկա
օրերին Աղաջանյանն արձակուրդ է գնալու։

Մանրամասն՝թերթի այսօրվա համարում

դիտվել է 813 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am