Աղքատներն իրենք են մեղավոր, որ աղքատ են․ Փաշինյանի երջանկության մեխանիկան

«ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին՝ առնվազն քաղաքացիների մի մասը, 22 տարեկանում պետք է ունենան բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների իմացություն»,- ԵՊՀ մասնաշենքում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հիշել մի քանի օր առաջ իր ֆեյսբուքյան ասուլիսին քաղաքացիներից մեկի հարցը:
«Մի հարց էին ինձ ուղղել, որի մասին մինչ օրս մտածում եմ: Քաղաքացին ասում էր՝ 22 տարեկան եմ և աշխատանքի ընդունվելուց ուզում են բարձրագույն կրթություն, 3 տարվա աշխատանքային փորձ և 3 լեզուների իմացություն: Ասում էր, այս ի՞նչ աբսուրդ է: Առաջին հայացքից՝ սա աբսուրդ է թվում, բայց ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին կամ առնվազն քաղաքացիների մի մասը, հատկապես՝ իգական սեռի ներկայացուցիչները, ովքեր բանակ չեն գնում, 22 տարեկանում պետք է ունենան բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների իմացություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և ավելացրել, թե լավ մասնագետը մեր երկրում չի կարող առանց աշխատանքի մնալ։ «Ինչ վերաբերում է մեթոդին, ինչպես քաղաքական հեղափոխության, այս դեպքում էլ մեզ համար հիմնական և առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը: Մեր հիմնական գործիքակազմը պետք է լինի քաղաքացիների տնտեսական գործունեությունը խրախուսելը, յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վարքագիծը փոխելը»,- հավելել է ՀՀ վարչապետը և կարծիք հայտնել, թե լավ մասնագետը կարողանում է նաև աշխատատեղ ստեղծել։
Հետաքրքիր և խորհրդանշական փիլիսոփայություն՝ սիրո և թավշյա հեղափոխության առաջին տարեդարձին՝ ՀՀ հպարտ քաղաքացու սպասելիքներն արադարացնելու համատեքստում։ Անցյալ տարի, երբ այս օրերին Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում դուրս գալ փողոց, փակել ճանապարհները և աջակցել իրեն, որ Հայաստանում տեղի ունենա հեղափոխություն, խոստանում էր, որ մենք ապրելու ենք երջանիկ Հայաստանում․ <<Կեցցենք մենք և մեր երեխաները, որ արդեն իսկ ապրում ենք երջանիկ Հայաստանում>>,- հրապարակից հայտարարում էր Փաշինյանը։

Անցել է մեկ տարի, և հարցը, թե արդյո՞ք ՀՀ հպարտ քաղաքացին ապրում է ավելի երջանիկ Հայաստանում, չունի միանշանակ պատասխան, նախ և առաջ այն պատճառով, որ չկան չափելի արդյունքներ։ Թերևս դրանք կան, բայց վկայում են, որ ՀՀ քաղաքացին ավելի երջանիկ Հայաստանում չի ապրում․ գործազուրկների և աղքատների թիվը չի պակասել, հակառակը՝ ամեն օր հայտարարվում է նորանոր կրճատումների մասին, ներդրումներ չկան, գները չեն նվազել, տնտեսական հեղափոխությունը, որը պետք է բարեկեցության հիմքը լիներ, չկա ու չի նշմարվում։ ՀՀ հպարտ քաղաքացին դեռևս հույսով սպասում է՝ մտածելով, որ մեկ տարին մեծ ժամանակ չէ՝ բոլոր հարցերը լուծելու համար։ Խնդիրը, սակայն, ժամկետները չեն, այլ այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վրայից հանում է և շատ սահուն կերպով դնում ՀՀ քաղաքացու վրա՝ նրանից պահանջելով անհատական ջանքեր։ Թող քաղաքացին կրթվի, լեզուներ սովորի, բուհը չավարտած աշխատանքային փորձ ձեռք բերի, թող բիզնես նախաձեռնություն ցուցաբերի, աշխատատեղ ստեղծի, տնտեսական ակտիվ գործունեություն ծավալի, որպեսզի երջանիկ լինի։ Իհարկե հրաշալի է ասված՝ ինչո՞ւ պիտի քաղաքացին իր բաժին երջանկությունը իշխանությունից պահանջի, բայց չէ՞ որ նախկին իշխանության ժամանակ էլ այդ նույն հատկանիշներն ունեցող քաղաքացին կարող էր բարեկեցիկ և երջանիկ ապրել։ Ուրեմն առնվազն ազնիվ չէր՝ մեղադրել նախկիններին, թե նրանց ապաշնորհ քաղաքականությունն է պատճառը, որ Հայաստանում մարդիկ աշխատանք չունեն, աղքատ են, մի խոսքով՝ երջանիկ չեն։
Հիմա ի՞նչ է ստացվում՝ մեզ մոտ յուրաքանչյուր երրորդ մարդու աղքատ լինելու մեղավորը իշխանությու՞նն է, թե՞ այդ նույն աղքատի ապաշնորհությունը։ Ստացվում է, որ աղքատներն իրենք են մեղավոր, որ աղքատ են, գործազուրկներն էլ մեղավոր են, որ գործազուրկ են։ Իսկ իշխանությունը ոչ մի մեղք չունի, որ չկան աշխատատեղեր, չկան բարձր աշխատավարձ առաջարկող մեծաքանակ ընկերություններ, և կա մշտական կրճատումների սպառնալիք։ Ի վերջո, 3 լեզու իմացող պրոֆեսիոնալը Սերժի ժամանակ էլ էր գործ գտնում, Նիկոլի ժամանակ էլ կգտնի։ Բայց դա  որևէ կապ չունի նրանց ղեկավարման արդյունավետության հետ։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 1782 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am