Ավտոմայդանն անիվներ է այրել Պորոշենկոյի վարչակազմի շենքի մոտ. լուսանկարներ
Կիևում Ուկրաինայի նախագահի վարչական շենքի պատերի տակ բախումներ են տեղի ունենում «Ավտոմայդանի» և ուժայինների միջև: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Ակտիվիստները պահանջում են ուժայինների և դատախազների լյուստրացիա, հայտնում են սոցցանցերի օգտատերերը: Ի նշան բողոքի՝ ցուցարարներն անիվներ են այրել:
