Անլրջության գագաթնակետ՝ Արցախի ու Հայաստանի ավտանգությանը

Ապրիլի 22-ին Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Արցախի խնդրին ուշագրավ մտքեր է արտահայտել...
Նա կարծիք է հայտնել, որ երբ մենք հստակ մեզ համար ձևակերպենք, թե ինչպես ենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը, մնացած ձևակերպումները ավելի հեշտ կդառնան:

«Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել: Երբ ես նոր էի դարձել վարչապետ, շատերը հարցազրույցներ էին տալիս, մեկն ասում էր՝ էսինչն են ծախել, մյուսը՝ էնինչն են ծախել, մեկն ասում էր՝ եթե չեն ծախել, հեսա կծախեն, մեկը գրում էր հենց նոր ծախեցին պրծան: Որևէ մեկը հարց չի տալիս, որ երբ ես գնում եմ բանակցությունների, ինչի՞ պետք է իմ հետևից էդպիսի խոսակցություն լինի և ինչի կա էդ խոսակցությունը: Որովհետև երբ դուք բոլորդ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու բանակցելու, միանգամից չեք ասում՝ կգնաս և Ղարաբաղի հարցը կլուծես այսպես:

Այսօր հայ ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, սա էլ քեզ թուղթը, կարդա, պատմի, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը: Դրա համար էլ սկսվում են տարբեր խոսակցություններ: Ոչ ոք չի ասել, թե ոնց պետք է լուծվի հարցը: Այ երբ կպատկերացնենք, թե 50-100 տարի հետո ինչ պետք է լինի Ղարաբաղի հարցը: Մենք պատկերացնում ենք, որ պետք է միջազգային ճանաչումով հարցը լուծված լինի՞, թե՞ պատկերացնում ենք, որ պետք է բանակցելիս լինենք: Մենք պետք է իմանանք, թե որ ռազմավարությամբ ենք գնում, որ ձևակերպենք մեր պատկերացումը 100 հետոյի Հայաստանի մասին», ասել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ ինքն իր համար ունի իր պատկերացումը, բայց չի ուզում որ դա լինի իր պատկերացումը. «Դա պետք է լինի հայ ժողովրդի պատկերացումը, քանի որ հարցը լուծողը հայ ժողովուրդն է, ոչ թե վարչապետը կամ մեկ կառավարությունը»:
Փաշինյանը դժգոհել է, որ քաղաքական բանավեճերում միշտ շրջանցվել է Ղարաբաղի թեման, ասել ենք՝ դրա մասին եկեք ընդհանրապես չխոսենք. «Դրա համար ձևավորվել է այս կասկածի մթնոլորտը: Մենք ասում ենք, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, ու դա նշանակում է, որ մեր երեխաները պետք է գնան բանակում ծառայելու: Բայց երբ հարցը գալիս է դրան, ասում են՝ իսկ կլինի՞ իմ երեխան չգնա, հարևանի երեխան գնա: Երբ մենք ասում ենք, որ պետք է անվտանգության մակարդակը բարձրացնել ու դրա համար պետք են այս-այս բաները, որ դրա համար պետք է բյուջեի եկամուտներն ավելացնել, պետք է ՀԴՄ կտրով խփել, մեզ ասում են՝ իսկ կլինի՞ ես չխփեմ, թող էն մեկը խփի»,-ասաց վարչապետը:

Առհասարակ, ղարաբաղյան կարգավորման թեմայի շուրջ տեղի ունեցողն արդեն սկսում է զավեշտի վերածվել:

Փաշինյանն ասում է, թե ունի պատկերացումներ, բայց այսպես ասած՝ չի ուզում դրանք հրապարակայնացնել:

Հայաստանում հասարակությունը մեկ տարի առաջ իշխանություն է վստահել մի քաղաքական գործչի, որի իշխանությունը Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումներ, շփումներ, բանակցություններ է վարում՝ առանց ծրագրի, հայեցակարգի, մարտավարության: Սա իսկապես աբսուրդային իրավիճակ է՝ մի քանի պատճառով:

Նախ՝ Փաշինյանը հրապարակային արձանագրում է, որ իր իշխանությունը չունի դիրքորոշում: Հաջորդը՝ դա հայտնի է դառնում Ադրբեջանին ու ողջ աշխարհին:

Բացի այդ, Փաշինյանը իր՝ գաղտնի բանակցություններում որպես պետություն հանդես գալը փոխարինում է «ժողովուրդը թող որոշի» բանաձևով, այսպես ասած՝ «ցրողական» դիրքորոշմամբ:

Հաջորդը՝ ինչպե՞ս է պատկերացնում Փաշինյանը ժողովրդի մասնակցությունը բանակցային գործընթացում: Դա նորարարությո՞ւն է...

Եթե Փաշինյանը չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել ղարաբաղյան կարգավորման գործընթացում որպես Հայաստանի ղեկավար, դա ուրիշ հարց է: Այդ դեպքում ինչու՞ է նա հանդիպում Ալիևի հետ, բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերում:

Հարցերի շարանն այսպես կարելի է շարունակել իհարկե...

Բայց այս ամենի մեջ հետաքրքրական է ուրիշ հարց. ո՞ւմ է Հայաստանի հասարակությունը վստահել որպես իշխանության՝ Արցախի ու Հայաստանի ապագան: Սա առանձնակի անլրջություն է պետության կայունության ու անվտանգության տեսանկյունից:

Թամար Բագրատունի

դիտվել է 2571 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am