Հայաստանի սահմանների մոտեցող ահագնացող ճգնաժամը

Միացյալ Նահանգներն է՛լ ավելի է խստացնում պատժամիջոցները Իրանի նկատմամբ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փամփեոն հայտարարել է, թե նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ Վաշինգտոնը վերացնում է արտոնությունը, որով Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Թուրքիան կարող էին նավթ գնել Իրանից առանց որևէ սահմանափակման:

«Մենք այլևս որևէ բացառություն չենք անելու այս հարցում», - ասել է պետքարտուղար Փոմփեոն՝ ընդգծելով․ «Վաշինգտոնն ուզում է Իրանի հանցագործ ռեժիմը զրկել եկամուտներից, որոնք օգտագործվում էին տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու համար»:

«Մենք կշարունակենք պատժամիջոցներ սահմանել և հետևել դրանց իրագործմանը: Ցանկացած պետություն կամ կազմակերպություն, որն աշխատում է Իրանի հետ, պետք է ճշգրտումներ անի և զգուշավորություն ցուցաբերի», - ըստ «Ազատության»՝ նշել է Փոմփեոն:

Պաշտոնապես նշվում է, որ նոր սահմանափակումը կսկսի գործել տասն օրից՝ մայիսի 2-ից, թե որքան երկար՝ կախված է միայն Իրանի իշխանություններից, երեկ հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարը «Մենք մեր պահանջները շատ հստակ փոխանցել ենք այաթոլային և նրա մերձավորներին՝ վե՛րջ տվեք միջուկային զենք ստեղծելու ձեր նկրտումներին, դադարեցրե՛ք հրթիռային փորձարկումները, վե՛րջ տվեք ահաբեկչության ֆինանսավորմանն ու իրագործմանը, ազա՛տ արձակեք ապօրինի կալանավորված ամերիկացիներին: Մեր ճնշման նպատակն է հասնել այս և մյուս պահանջների իրագործմանը, և այդ քաղաքականությունը կշարունակվի, քանի դեռ Իրանը դրանց չի արձագանքել», ասել է Մայք Փոմփեոն:

Նա պնդեց՝ այս հարցում Վաշինգտոնը ստացել է դաշնակից մի շարք երկրների, այդ թվում՝ սաուդցիների աջակցությունը: Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ OPEC-ի անդամները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, հեշտությամբ կարող են փոխարինել Իրանին նավթի շուկայում, պնդեց ԱՄՆ պետքարտուղարը՝ հիշեցնելով, որ կապույտ վառելիքի արդյունահանման ոլորտում այժմ նաև Միացյալ Նահանգներն է էական դեր խաղում:

Վաշինգտոնի հայտարարությունից առաջ Իրանի նավթի նախարարության ներկայացուցիչը անանուն մնալու պայմանով պնդել էր՝ Միացյալ Նահանգներին չի հաջողվել զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումները: «Մենք ուսումնասիրում և վերլուծում ենք հնարավոր բոլոր պայմաններն ու սցենարները՝ մեր երկրի նավթային արտահանումները շարունակելու համար, և արդեն իսկ անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկել», - ասել էր Իրանի նավթի նախարարության պաշտոնյան՝ առանց մանրամասները բացահայտելու:

Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները կրկին հայտնվեցին ճգնաժամում Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, ով վստահ է, որ Թեհրանը շարունակում է միջուկային ծրագիրը, ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս: Անցած տարի Սպիտակ տան ղեկավարը միակողմանիորեն դուրս եկավ 2015 թվականին Իրանի և վեց գերտերությունների միջև ստորագրված համաձայնագրից՝ վերականգնելով պատժամիջոցները այդ երկրի նկատմամբ:

Հայաստան-Իրան փոխհարաբերությունները գտնվում են բարեկամական մակարդակում: Ավելին՝ Փաշինյանը փետրվարի Թեհրան կատարած իր այցով ընդգծեց հարևան Իրանի հետ հարաբերությունները: ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերություններում խորացում չի նկատվում, թեև հայկական կողմը պնդում է, որ ամերիկացի գործընկերները հասկանում են, որ Հայաստանի համար ինչ արժեքի ունի Իրանի հետ փոխհարաբերությունները:
Ամերիկյան քաղաքականությունը մեր տարածաշրջանում ընդհանրապես սահմանափակվում է իրանյան հարցերով, այդ իսկ պատճառով Իրանի նկատմամբ գերակայությունն ինչ-որ պահից կարող է շաղկապվել նաև Հայաստանի հետ խոսակցության թեմաների փոփոխությամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3633 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am