Վերջերս համապետական շաբաթօրյակ հայտարարելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ մասնակցեց շաբաթօրյակին և հորդորեց, որպեսզի քաղաքացիները նույնպես ակտիվ մասնակցություն ունենան համապետական շաբաթօրյակին։ Շաբաթօրյակի շրջանակում հանրապետությունում մաքրվեցին մեծ թվով բնակավայրեր, շատ տեղերից հեռացվեց կուտակված աղբը։ Այսօր՝ ապրիլի 23-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարներ և տեսանյութ է արել, թե ինչպիսի հակասանիտարական իրավիճակ է տիրում մայրաքաղաքից քիչ հեռու, Արագածոտնի մարզում, մասնավորապես, Աշտարակի կամրջից 3.5 կմ դեպի Գյումրի տանող հատվածի աջակողմյան մասում։ Չգիտես՝ ում կարճ խելքով է անցել՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի այդ հատվածում մի ամբողջ կանաչ դաշտավայր վերածել մինի աղբանոցի։ Ողջ տարածքում արդեն տիրում է գարշահոտությունը, թափված է մի քանի տոննա կենցաղային և շինարարական աղբ ու այդ հատվածից եթե կարճ ժամանակում Արագածոտնի մարզպետարանը աղբ չհեռացնի, հակասանիտարական վիճակը կպահպանվի։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը