Մնացականյանին հասկացրեցին, Միհրանին «հանձնեցին»

Ռուսաստանում օրերս ձերբակալվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը։ Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու գործընթացն ապահովելու համար Գլխավոր դատախազությունն իրականացնում է անհրաժեշտ ընթացակարգերը։ Այս մասին երեկ հայտնել են կառույցի լրատվական ծառայությունից, հավելելով, որ պատրաստվում է դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, որը նախատեսված ժամկետներում կներկայացնեն ռուսական կողմին:
Թե որքան ժամանակ կտեւի այս գործընթացը, դեռեւս հայտնի չէ, սակայն Պողոսյանի ձերբակալությունն ինքնին հետաքրքիր է այն իրողության, վերաբերմունքի ֆոնին, որ Ռուսաստանը տածում է Հայաստանի նախկին պաշտոնյաների նկատմամբ։ Ավելին, մամուլում էլ կային տեղեկություններ, որ Ռուսաստանը չի պատրաստվում «հանձնել» գեներալ Պողոսյանին, ինչպես որ չի հանձնում ՌԴ քաղաքացի, հետախուզման մեջ գտնվող ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար՝ Մարտի 1-ի գործի շրջանակներում։

Ռուսաստանը ի դեմս արտգործնախարար Սերգեյ Լավրովի ամիսներ առաջ Հայաստանի իշխանություններին զգուշացրեց եւ հորդորեց զերծ մնալ քաղաքական հետապնդումներից, կատարել տված խոստումները վենդետա չլինելու մասին։ Այդ կոչի հիմքում, անշուշտ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն էր, ով Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների հետ առանձնակի ջերմ հարաբերություններ ունի եւ այս ամիսների ընթացքում բացահայտ աջակցություն է ցուցաբերվում նրա նկատմամբ՝ թե շնորհավորանքների տեսքով, որոնք հղում է Պուտինը, թե հեռուստահաղորդումների, թե իշխանությունների ուղիղ զգուշացումների եւ այլն։ Ուշագրավ է, որ Մարտի 1-ի գործով անցնող բոլոր նախկին պաշտոնյաների նկատմամբ է, որ Ռուսաստանը բացահայտ վերաբերմունք է արտահայտում՝ ըստ ամենայնի ցույց տալով, որ գործն ամբողջովին «ջուր» է եւ սին նախկինների նկատմամբ հարուցված մեղադրանքները՝ Յուրի Խաչատուրով, Վահագն Հարությունյան, Միքայել Հարությունյան։ Ենթադրաբար այս իրողությունն էր, որ Հայաստանում տպավորություն էր ստեղծել, թե Ռուսաստանը չի տա նաեւ գեներալ Պողոսյանին, բայց արի ու տես, որ եղավ ճիշտ հակառակը։ Ռուսաստանյան մեր աղբյուրների փոխանցմամբ Պողոսյանի հետ կապված իրադարձություններով ՌԴ իշխանությունները հերթական ժեստն են անում ՀՀ իշխանությունների հետ կապված՝ ցույց տալով, որ պատրաստ են հավասարը հավասարի, որպես պետության հարաբերվել հայաստանյան գործընկերների հետ, եթե կա հիմնավոր մեղադրանք, ապա իրենք որեւէ կերպ չեն խոչընդոտի իրականացնել քննություն՝ անկախ տվյալ պաշտոնյայի նկատմամբ ունեցած հարաբերությունների։

Սակայն դրան զուգահեռ ռուսական իշխանությունները այդ ձերբակալությունից առաջ ծանր եւ լուրջ զրույց են ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Փարիզ այցից առաջ նրանք Մնացականյանին կանչել են Մոսկվա, ով այնտեղ մնացել է մեկ օր ։ Նրանք ԱԳՆ նախարարին հորդորել են, որպեսզի ՀՀ բարձրագույն իշխանություններին իրենց կողմնից հերթական զգուշացումը փոխանցի Քոչարյանի «գործի» հետ կապված՝ հայտնելով իրենց ակնկալիքները, որ մինչեւ ռուսաստանի վարչապետի եւ նախագահի Հայաստան նախատեսվող այցերը Քոչարյանը հայտնվի ազատության մեջ։ Նշենք, որ հոկտեմբերին նախատեսվում է Պուտինի այցը Հայաստան, իսկ ավելի վաղ՝ Մեդվեդեւի։ Հատկանշական է, որ Ռուսաստանում Մնացականյանի հանդեպ ակնհայտ սառը վերաբերմունք են ցուցաբերել,անգամ համատեղ ճաշ չի կազմակերպվել։Ի դեպ, տեղեկություններ կան, որ Միհրան Պողոսյանը նույնպես ՌԴ քաղաքացիություն ունի։ Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Անի Սահակյան

 

դիտվել է 5273 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am