Հակամարտության լուծումը ԵԱՀԿ-ի պատասխանատվությունն է. Լուկաշևիչ
Ղարաբաղյան հակմարտության լուծումը բացառապես ԵԱՀԿ-ի պատասխանատվությունն է: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել Է ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Ղարաբաղյան հակմարտությունը բացառապես ԵԱՀԿ-ի պատասխանատվությունն է, մյուս բոլոր կազմակերպությունները կարող են տեսականորեն նպաստել ԵԱՀԿ-ի ջանքերին, բայց դա իրապես հակամարտություն է, որով զբաղվում է և պատրավոր է զբաղվել մեր կազմակերպությունը: Այստեղ լրիվ 100% պատասխանատվությունը նրա համար, ինչ տեղի է ունենում հակամարտության գոտում, որպես աջակցող կողմի, իհարկե, ԵԱՀԿ-ինն է»,- ասել է նա Մոսկվա-Վիեննա տեսակամրջի ժամանակ: Լուկաշևիչի խոսքով՝ ԼՂ խաղաղարարներ մտցնելու մասին որոշում կարող է ընդունվել միայն տարածաշրջանում քաղաքական կարգավորման ձեռքբերումից հետո:
