Դավիթ Սանասարյանի գրոհն ընդդեմ Փաշինյանի

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանները ապրիլի 22-ին բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացվի:

Պաշտպանները բողոքի մեջ նաև խնդրել են վերացնել քննիչի որոշումը՝ Դավիթ Սանասարյանի պաշտոնավորումը կասեցնելու համար, ինչպես նաև գործը այլ քննչական մարմին տեղափոխելու համար, պատճառը, ըստ ՊՎԾ պետի պաշտպանի՝ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի նկատմամբ՝ Դավիթ Սանասարյանի վստահություն չունենալն է:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել։ Նրա լիազորությունները սառեցված են։
Դավիթ Սանասարյանին ներկայացված մեղադրանքից հետո հանրային արձագանքը գնալով սրվում է, ավելի կոնկրետ՝ այսպես կոչված սորոսականները ակտիվ լծվել են Սանասարյանի պաշտպանության գործին՝ թիրախ դարձնելով ԱԱԾ-ն ու այդ կառույցի ղեկավարին: Խնդիրն այն է, որ Սանասարյանը Փաշինյանի կուսակցությունից չէ, նա Մերժիր-Սերժին նախաձեռնության ակտիվիստներից էր, որոնք հայտնի է, որ աշխատել են սորոսյան հովանավորչության ներքո: Հիմա նրանք համարում են, որ Սանասարյանի դեմ գործը շինծու է, որ ԱԱԾ-ն <շեֆի> դեմ ցուցմունք կորզելու դիմաց է ազատ արձակել ՊՎԾ աշխատակիցներից Գեւորգ Խաչատրյանին, որն անցնում է Զզորաշենի հայտնի գործով: Չնայած այդ արձագանքն այնքան սրվեց, որ ստիպված եղավ արձագանքել նաեւ Փաշինյանը, ասելով, որ պետք է վերջ տրվի <<ախպորական>> մտածողությամբ երեւույթներին մոտենալը եւ թույլ տալ արդար քննություն իրականացվի, այդուհանդերձ Սանասարյանի կողմնակիցները շարունակում են հարձակումը ԱԱԾ-ի դեմ, նրանց է միացել նաեւ Սանասարյանի կինը, նա ֆեյսբուքում ամուսնու մասին բոլոր գրառումներին ու հոդվածներին արձագանքում ակտիվորեն:

Հատկանշական է, որ իր դեմ գործ կարելու մասին առաջինը հայտարարեց գլխավոր հերոս Դավիթ Սսանասարյանը, նա, ով պաշտոնավարման այս ամիսներին անխնա կերպով ոտնահարել է շատերի անմեղության կանխավարկածը, ԱԱԾ քննիչներին խորհուրդ տվեց պահպանել այն եւ մուտիլովկաներ չտարածել: Սանասարյանը ակնակրեց, թե միեւնույն է ինքը դուրս չի գա վարչապետի դեմ: Իհարկե, եթե Դավիթ Սանասարյանի քաղաքական հասունությունն այն մակարդակում է, որ չգիտի՝ առանց Փաշինյանի անհնար էր իր դեմ գործ <<կարվեր>>: Անգամ անծանոթ լինելով պետական համակարգում փոխհարաբերություններին հայտնի գաղտնալսումները բավական են պատկերացում կազմելու, որ Հայաստանում արդարադատությունն իրականացվում է ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով, նրա հետ են քնննարկում՝ ում եւ ինչպես բռնել եւ այկն, եւ այս պարագայում սլաքներն ուղղել միայն ԱԱԾ տնօրենի դեմ, կնշանակի՝ ընդամենը շղարշել իրականությունը, կամ կուժ քեզ ասեմ, կուլա դու լսիր հայտնի սկզբունքով Փաշինյանին մեղադրել գործ սարքելու հարցում:

Անի Սահակյան

դիտվել է 8890 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am