Մակունցի համար նոր «Տոյոտա Քեմրի» են գնել. Ոչի՞նչ, որ «Տոյոտաները» գնվում են Քոչարյանի՝ «կոնկուրենտ ֆիրմայից»
«Հրապարակ» թերթը գրում է.
««Լիլիթ Մակունցի համար ԱԺ-ն նոր «Տոյոտա Քեմրի» է գնել, նա չի ցանկացել Վահրամ Բաղդասարյանին սպասարկող մեքենան իրեն սպասարկի, իսկ հանձնաժողովի նախագահների ու տեղակալների ավտոները ձեռներիցս առան»,- ասաց ԱԺ աղբյուրը:
Իսկ ոչի՞նչ, որ «Տոյոտաները» գնվում են «կոնկուրենտ ֆիրմայից»` Քոչարյանի, դա չի՞ խանգարում ձերոնց ինքնազգացողությանը։ «Նախ, ես ոչ մի կապ չունեմ «Իմ քայլի» հետ, ես կուսակցական մարդ չեմ, մենեջեր եմ, անում եմ իմ գործը։ Այսօր ԱԺ ավտոպարկում ունենք 10 մեքենա, իսկ 11-ը հետ ենք տվել պետությանը։ Դրանք հանձնաժողովի նախագահների ու տեղակալների մեքենաներն էին, ցանկանում ենք ԱԺ ծախսերը մինիմալի հասցնել»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
